Արյան խմբերի ծագումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյան խումբ

Արյան խմբերի ծագումը մինչև այժմ էլ իր մեջ պարունակում է շատ հանելուկներ։ Գիտնականները շարունակում են հետազոտել այս կյանքի համար շատ կարևոր հեղուկը։ Օրինակ բազմաթիվ հետազտություններից պարզ դարձավ, որ տարբեր ռասաների մոտ գերակշռում է որոշակի արյան խումբ. եվրոպացիների մոտ` հաճախ երկրորդ խումբը, Արևելքի բնակիչների մոտ` երրորդը, նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ` առաջինը։

«Կեցու-յոկի-գատա»[խմբագրել | խմբագրել կոդը]

արյան կաթիլ

Եթե մեզ մոտ հարցնում են .<<-Ո՞րն է Ձեր կենդանակերպի նշանը>>, ապա Ճապոնիայում ` << -Ի՞նչ արյան խումբ ունեք դուք>>: Ճապոնացիների կարծիքով արյունը մեծ մասամբ որոշում է մարդու բնավորությունը և անհատական առանձնահատկությունները, քան թե հեռավոր աստղերը։ Անալիզների անցկացումը և արյան խմբի հաշվառումը այստեղ անվանում են «Կեցու-յոկի-գատա» և ընդունում են շատ լուրջ։ Հասարակական վայրերում (կայարաններ, խանութներ, սրճարաններ) տեղադրված են հատուկ մեքենաներ, որոնք կատարում են արյան անալիզը հենց <<տեղում>>, արագ և էժան։ Ճապոնացիների համար չիմանալ սեփական արյան խումբը անհնար է։ Ղեկավարները և մենեջերները օգտագործում են «Կեցու-յոկի-գատա»-ն աշխատողներին աշխատանքի ընդունելու, մարդկանց մեծամասնությունը` ընկերներ և կյանքի ուղեկից ընտրելու համար։ Ճապոնիայում, իսկ վերջերս նաև ԱՄՆ-ում հայտնվել են նույնիսկ հատուկ կազմակերպություններ << АВ0 հանրություն>>, որոնք ստեղծվել են նրա համար, որպեսզի օգնեն առանձին անհատներին, ղեկավարներին ընդունել ճիշտ որոշում, ելնելով արյան բնութագրից։ Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք Բայց ինչպե՞ս արյան խումբը կարող է ազդել բնավորության վրա։ Շատ գիտնականներ գտնում են, որ սա կապված է էվոլյուցիոն պրոցեսի հետ, որի ընթացքում ելնելով փոփոխվող կլիմայական պայմաններից և կյանքի բնույթից, արյունը վերափոխել է իր հատկությունները։ Արյան խումբը ավելի հին է, քան ռասան։ Որոշ գիտնականներ գտնում են, որ տարանջատել մարդկությունը ռասանների, դա շատ հեշտ է։ Եվ որ արյան խմբերը անհատականության որոշման ավելի կարևոր ցուցանիշներ են, քան ռասայական պատկանելիությունը։ Նախնիները թողել են յուրաքանչյուրիս յուրահատուկ ժառանգականություն, որի բնութագրիչ գծերը <<դրոշմված են>> արյան խմբի մեջ։ Եվ նույն արյան խմբի մարդիք ունեն ավելի մեծ ընդհանուր կողմեր, քան մենք կարող ենք պատկերացնել։ Հնարավոր է մեզնից շատերը եղբայրներ և քույրեր են։ Արյամբ։

Ինչ է АВՕ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ABO համակարգ 1901-1903 թթ․. ավստրիացի գիտնական Կ.Լանդշտեյները և չեխ բժիշկ

Յան Յանսկի

Յա. Յանսկի ն կատարում էին փորձեր էրիթրոցիտների վրա։ Եվ հայտնաբերեցին հետաքրքիր օրինաչափություն. էրիթրոցիտներում հակածիններ` A,B ագլյուտինոգենների և պլազմայում բնական հակամարմինների` a,b ագլյուտինինների առկայությունը։ Մարդկանց մի մասի մոտ կա միայն ագլյուտինոգեն А, իսկ ուրիշների մոտ միայն В: Երրորդների մոտ չկա ոչ А, ոչ В: Այսպիսով Կարլ Լանդշտայների և Յա. Յանսկու հետազոտությունը բաժանեց մարդկությունը երեք մասի։ I խումբ - չկա ոչ А, ոչ В ագլյուտինոգեն II խումբ - կա А, III – ագլյուտինոգեն В: Այնուհետև Դեկաստելլոն բնութագրեց չորրորդ խումբը (էրիթրոցիտներում հայտնաբերվեցին ագլյուտինոգեններ А և В): Գիտնականների հայտնագործությունը անվանվեց АВ0 համակարգ։ Նրա վրա է հիմնված արյան փոխներարկումը։

Օրվա մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Տոշիտակա Նոմի. << Դուք այնպիսին եք, ինչպիսին Ձեր արյան խումբն է>>[1]: 1971թ-ին բժիշկ Նոմին հրատարակեց գիրք, որը, ըստ հեղինակի հաստատման, գրված է 25 տարվա անձնական փորձի, ուսումնասիրությունների, բնավորության գծերի և արյան խմբերի անալիզի հիման վրա։ Գիրքը վաճառվեց 1.2 միլիոն օրինակով։ Արյան խմբից, ինչպես հաստատում է Նոմին, կախված է ոչ միայն մարդու վարքագիծը, այլև զգացմունքները, բնավորությունը։ Արյան խմբերը առաջացել են մարդու մարսողական և իմունային համակարգերի էվալյուցիայի հետևանքով։ Հնագույն խումբը համարվում է առաջինը ` 0 (I): Նրա կրողները պրիմիտիվ որսորդներ էին, որոնք սնվում էին հիմնականում մսով։ Նույնիսկ ժամանակակից առաջին խումբ կրողների մոտ ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է, քան մնացած մարդկանց մոտ։

0 (I) «Որսորդ», մարդկանց 40-ից 50% ունի այս խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենա հնագույնն ու առավել տարածվածն է, առաջացել է 40 000 տարի առաջ։ Մեր նախնիները վարել են որսորդների կենսակերպ։ Վերցնում էին այն ինչ տալիս էր բնությունը այսօր, չէին մտածում վաղվա մասին։ Պաշտպանելով իրենց հետաքրքրությունները, ընդունակ էին ոչնչացնել ցանկացածին, անկախ նա ով է ` ընկեր, թե թշնամի։ Իմունային համակարգը դիմացկուն է և ուժեղ։

Բնավորության գծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարդիք ունեն ուժեղ բնավորություն։ Նրանք վճռական են և վստահ իրենց ուժերին։ Նրանց կարգախոսն է պայքարել և չնահանջել։ Շատ շարժուն են, չհավասարկշռված են և դյուրագրգիռ։ Հիվանդագին են ընդունում ցանկացած, նույնիսկ արդարացի քննադատությունը։ Ցանկանում են, որ շրջապատը հասկանա իրենց կես խոսքից և կատարի նրանց ցանկությունը։ Մարդիք, որոնք ունեն առաջին խումբ <<որսորդներ>> են, նրանց օրգանիզմը շատ դժվար է ադապտացվում դիետաներին, ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով պահպանել կազմվածքը։ Մթերքները,որոնք պետք է օգտագործել մարմնի քաշը իջեցնելու համար. լյարդ, համի միս, ծովային մթերք։ Մթերքներ, որոնցից հակառակը ավել կիլոգրամներ են ավելանում. կաղամբ, եգիպտացորեն, լոբի, ցորեն։

Արյան խումբ II (А)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանաբար որսորդությանը փոխարինելու եկավ հողագործությունը, որը դարձավ սննման հիմնական աղբյուրը։ Կենդանական սպիտակուցը մարդականց սննդակարգում դուրս մղվեց բուսականի կողմից, մարսողական համակարգը վերակառուցվեց, փոփոխություններ կատարվեցին նաև արյան մեջ։ Այսպես առաջացավ արյան երկրորդ խումբը А (II), որը դարձել է առավել տարածված Եվրոպայի քաղաքներում[2]։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խումբը համարվում է իդեալական այն մարդկանց համար, ովքեր բնակվում է քաղաքում։ Ստրեսադիմացկունությունը այն որակն է, որը հատուկ է այս խմբի մարդկանց։ Շատ շփվող են, հեշտության ադապտացվում են ցանկացած միջավայրում, այդ պատճառով էլ այս մարդկանց համար բնակության, աշխատանքի վայրի փոփոխությունը չի առաջացնում ստրեսային վիճակներ։ Բայց հաճախ ցուցաբերում են համառություն։ Շատ խոցելի են, դժվար են տանում վիրավորանքը։

Խորհուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ձգտեք ղեկավարող պաշտոն զբաղեցնել, մի փորձեք դուրս գալ ստրեսային վիճակից ալկոհոլի միջոցով, դուք կհայտնվեք կախման մեջ, մի կերեք շատ յուղալի սնունդ գիշերը։ Ինչպես նշվեց երկրորդ խմբի մարդիկ <<հողագործներ են>> և բուսակերներ, նրանց մարսողական համակարգը զգայուն է, իմունիտետը տոլերանտ։ Նրանց անհրաժեշտ է էկոլոգիապես մաքուր, բնական սնունդ, իսկ առաջին հերթին նրանց անհրաժեշտ է սննդակարգից հանել միսը։ Կաթնամթերքը նույնպես վատ են յուրացնում։ Նրանց համար շատ օգտակար է բուսական յուղը, մթերքներ սոյայից, բանջարեղեն, արքայախնձոր։ Մարմնի քաշը կարգավորելուն կօգնի ծովամթերքը, յոդացված աղը, լյարդը, սպանախը, կաղամբը։

В (III) <<Քոչվոր>>, ունեն մարդկանց 10-20 %[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է պոպուլյացիների միաձուլման և նոր կլիմայական պայմաններին հարմարման հետևանքով ավելի քան 10.000 տարի առաջ։ Գիտնականները նրա հայրենիքը համարում են Հիմալայների ստորոտները (ժամանակակից Հնդկաստանը և Պակիստանը)։ Այս արյան խմբի առաջացումը նորից կապված է սննդակարգի փոփոխության հետ. մեծ դեր են խաղացել կաթնամթերքը։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք լավատես և բաց մարդիկ են։ Հարմարավետությունը նրանց չի հրապուրում, իսկ ամեն սովորականը և ամենօրյան առաջացնում է ձանձրույթ։ Նրանց ձգում է դեպի արկածները, դրա համար էլ նրանք երբեք առիթը բաց չեն թողնի փոփոխել ինչ-որ բան իրենց կյանքում։ Նախընտրում են ոչ մեկից կախման մեջ չլինել։ Չեն սիրում անարդարացի վերաբերմունք իրենց նկատմամբ. Եթե ղեկավարը ձայնը բարձրացնի, նրանք հենց այդ վայրկայանին կթողնեն աշխատանքը։ Նրանց հատուկ է զգացմունքների խորություն և նրբանկատություն, որը զուգորդվում է զսպվածությամբ։

Թվերի հետ չես վիճի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի բնաչության միայն 9 տոկոսն ունեն արյան երրորդ խումբ։ Եվ այդ մարդկանց 40 տոկոսը միլիոնատերներ են, մարդիկ ովքեր հասել են հաջողությունների։ Ինչպես երևում է ձեռնարկատիրությունը նրանց արյան մեջ է։ Այս խմբի մարդկանց իմունային համակարգը շատ հզոր է,մարսողական համակարգը` տոլերանտ, սննդակարգը առավել անսահմանափակ։ Նրանք կաթնամթերքի ամենաշատ օգտագործողներն են, և որպեսզի պահպանեն կազմվածքը նրանց միայն անհրաժեշտ է հավասարաչափ համատեղել ֆիզիկական և մտավոր ակտիվությունը։ Այս խմբի մարդկանց քաշի ավելացմանը նպաստում է եգիպտացորենը, հնդկաձավարը, ոսպը։

Հանելուկ։ Արյան չորրորդ խումբ - (AB) [խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է հանկարծակի, մոտ 1000 տարի առաջ, ոչ թե փոփոխվող պայմանների հարմարման հետևանքով, ինչպես մնացած խմբերը, այլ հնդեվրոպացիների և մոնղոլոիդների խառնվելու հետևանքով։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արյան խմբի մարդիկ սիրում են գլուխ գովել, որ արյան АВ համակարգ ունեցել է Հիսուս Քրիստոսը։ Դա այդպես է, թե ոչ դեռ ապացուցված չէ։ Բայց ամեն դեպքում չորրորդ խմբով մարդիկ հանդիպում են շատ հազվադեպ։ Նրանք տարբերվում են փափուկ բնավորությամբ, միշտ պատրաստ են լսել և հասկանալ ուրիշներին։ Այս մարդիկ իսկական ինտելեկտուալներ են, բայց շատ փոփոխական և հաճախ գործը մինչև վերջ չեն տանում ։ Արյան չորրորդ խմբին գրեթե միշտ բաժին են ընկնում առավել հմայիչ և հետաքրքրասեր մարդիկ, ովքեր օժտված են տաղանդով։ Վառ օրինակ են ծառայում ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին և հոլիվուդյան աստղ Մերլին Մոնրոն[3]։ Արյան չորրորդ խմբով մարդիկ ունեն զգայուն մարսողական համակարգ և տոլերանտ իմունային համակարգ։ Քաշի ավելացմանը նպաստում է խառը ժառանգականությունը, որպեսզի պակասեցնեն այն, անհրաժեշտ է քչացնել մսի քանակությունը, օգտագործել ծովային մթերքներ, կանաչ բանջարեղեն, արքայախնձոր։ Ահա եվ ամբողջ համակարգը համառոտ տարբերակով։ Եթե դուք գիտեք Ձեր արյան խումբը, ապա ստուգեք համապատասխանում է այս վարկածը իրականում, իսկ եթե չգիտեք, ապա ահա եվ Ձեզ պատճառ իմանալու։ Վերջ ի վերջո այս գիտելիքները ավելորդ չեն լինի։ Համոզիչ են արդյո՞ք բերված ապացույցները։ Անվիճելի ճշմարտության նրանք չեն հասնում։ Բայց չէ որ մենք հավատում ենք աստղագուշակությանը, որը մեզ ասում է, որ մեր բնավորությունը որոշված է աստղերով, որոնք գտնվում են մի քանի լուսնային տարի հեռավորության վրա։ Ինչու չհավատանք նրան, որ մեր բնավորությունը որոշում է արյունը, չէ որ այն համարվում է մեր անբաժան մասը (բառիս ուղիղ իմաստով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Питер Д'Адамо, Серия книг о группах крови и системах питания.
  2. Масахико Номи, первая книга по данной теме - «Вы таковы, какова ваша группа крови» - опубликована в 1971 г.
  3. Левченко Ю.Н., кандидат психологических наук, статья «Кровь – это сама жизнь». Москва, 9 января 2009 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։