Առաջին սուգը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին սուգը
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Բուգրո
տարի1888
բարձրություն203 սանտիմետր[1]
լայնություն250 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրհոգևոր արվեստ և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿերպարվեստի ազգային թանգարան
հավաքածուԿերպարվեստի ազգային թանգարան
մակագրությունW Bouguereau 1888
կայք
Ծանոթագրություններ

«Առաջին սուգը» (ֆր.՝ Premier Deuil), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական սալոնային կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչ Ուիլյամ Բուգրոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 203 × 252 սմ։

«Առաջին սուգը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կիրառական արվեստի ազգային թանգարանում (Բուենոս Այրես, Արգենտինա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում հեղինակը պատկերել է այն պահը, երբ Ադամն ու Եվան հայտնաբերել են իրենց որդու՝ Աբելի, մարմինը, որին սպանել էր իր ավագ եղբայրը՝ Կայենը։ Ըստ Աստվածաշնչի՝ դա առաջին մահն էր Երկրի վրա, այդ իսկ պատճառով նկարը Բուգրոն անվանել է «Առաջին սուգը»։

Նախքան նկարի աշխատանքները՝ սկսելը Ուիլյամ Բուգրոն ունեցավ անձնական ողբերգություն՝ կորցնելով երկրորդ որդուն[2]։ Նկարի անդրանիկ էսքիզները ստեղծվել են 1885 թվականին[3]։ «Լողացողները» կտավի հետ այս ստեղծագործությունը ցուցադրվել է Փարիզյան սալոնում՝ 1888 թվականին[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաջին սուգը» ստեղծագործությունում հեղինակը օգտագործել է բրգաձև կոմպոզիցիա, որն առավել բնորոշ է Ռաֆայել Սանտիի և Միքելանջելոյի ստեղծագործություններին։ Բուգրոյին հաճախ անվանում էին «ֆրանսիական Ռաֆայել»[3]։

Դիտողի ուշադրությունը կենտրոնանում է հերոսների տառապանքների վրա։ Եվայի հույզերը հստակորեն են պատկերված, թեև նրա դեմքը ծածկված է ձեռքերով[3]։ Հերոսների մարմինները նկարելիս հեղինակը կրկին դիմել է դասական գեղանկարչության ավանդույթներին. տղամարդը պատկերված է առավել մուգ մաշկի գույնով, կնոջ մաշկը պայծառ է, գրեթե փղոսկրյա, իսկ մեռած պատանու մարմինը պատկերված է իդեալականացված գեղեցկությամբ, առանց սպանության հետքերի, միայն գետնին թափված արյունն է վկայում վերջինիս մահը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bellasartes.gob.ar/coleccion/obra/2770
  2. Art Renewal Retrieved on March 26, 2011
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The first mourning (Premier deuil)». National Museum of Fine Arts, Argentina. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]