Ուիլյամ Բուգրո
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ուիլյամ-Ադոլֆ Բուգրո | |
| William-Adolphe Bouguereau | |
Ուիլյամ Բուգրոյի ինքնապատկերը (1879 թ.), գեղանկարիչ |
|
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 30, 1825 թ. |
| Ծննդավայր՝ | Լա Ռոշել, Ֆրանսիա |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 19, 1905 թ. |
| Վախճանի վայրը՝ | Լա Ռոշել, Ֆրանսիա |
Ուիլյամ-Ադոլֆ Բուգրոն (1825 թ. նոյեմբերի 30 - 1905 թ. օգոստոսի 19) Ֆրանսիացի նկարիչ է՝ ակադեմիական սալոնային կերպարվեստի ակնառու ներկայացուցիչ և ամենահանճարեղ նկարիչներից մեկն արվեստի ողջ պատմության մեջ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը և կենսագործունեությունը
Ծնվել է 1825 թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում։ Կերպարվեստն ուսումնասիրել է գեղեցիկ արվեստների Թագավորական դպրոցում։ 1850 թ. արժանացել է «Prix de Rome» կրթաթոշակին, որն այն ժամանակ հատկացվում էր կերպարվեստ ուսումնասիրող ուսանողներին։ Անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելով՝ Բուգրոն ամբողջապես նվիրվեց իր սիրելի գործին՝ գեղանկարչությանը։ Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում նա նկարել է ութ հարյուր քսանվեց կտավ։
Բուգրոն ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ անգամ ամուսնացել է տակավին հասուն տարիքում՝ երիտասարդ արվեստասեր ուսանողուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Ջեյն Գարդների հետ։
[խմբագրել] Հանրահռչակությունը և անկումը
Բուգրոյի կարիերան, կարելի է ասել, բարեհաջող կայացավ, և կյանքի ընթացքում նկարիչը հասցրեց զգալ հանրահռչակության համը և վայելել քննադատների բարյացկամությունը՝ ավելի քան հիսուն տարի շարունակ ցուցադրելով իր ստեղծագործությունները Փարիզում ամեն տարի կազմակերպվող ցուցահանդեսներում։Նա այն հազվագյուտ կլասիցիստներից է, որոնց հաջողվել է հիանալի կերպով արտացոլել կերպարների անհատականությունն ու տրամադրությունն իրենց կտավներում։ Պատմական, դիցաբանական, աստվածաշնչային և այլաբանական թեմաներով նրա ստեղծագործություններում ամենափոքր դետալներն անգամ կոմպոզիցիայի տեսանկյունից մանրակրկիտ կերպով չափաձևված են։ 1900 թ. Դեգան և Մոնեն նրան անվանեցին 19-րդ դարի «մեծագույն նկարիչ»։ Իրականում, ավանգարդիստները նկարչի անունը ծաղրանքով էին նշում և գեղանկարչության տեսանկյունից անթերի հղկված որևէ նկարի վերաբերյալ կարծիք արտահայտելիս գործածում էին «բուգրոյացված» արտահայտությունը։ Վան Գոգը նրան անվանում էր վարպետ, որին լավ վճարում են «փափուկ, սիրունատես» բաներ նկարելու համար [1]։ Բուգրոն, մինչդեռ, ամեն կերպ ընդդիմանում էր իմպրեսիոնիստների ստեղծագործությունների ցուցադրմանն իր կողմից «բռնագրավված» ցուցասրահներում՝ անվանելով դրանք անավարտ էսքիզներ։ 20-րդ դարի սկզբին նրա անունն ու կտավները անխնա քննադատվում էին, քանի որ գերիշխում էր նկարչին խորթ իմպրեսիոնիզմը։
«Ես ընդունում և հարգում եմ գեղանկարչության բոլոր դպրոցները, որոնց հիմքում դրված է բնության մանրազնին ուսումնասիրության, ճշմարտության և գեղեցկության որոնման գաղափարը: Միստիկների, իմպրեսիոնիստների, պուանտիլիստների և այլլոց մասին կասեմ, որ չեմ տեսնում աշխարհն այնպես, ինչպես իրենք են տեսնում: Սա է նրանց չսիրելու իմ միակ պատճառը», Ուիլյամ Բուգրո: [2]
Ուիլյամ Բուգրոն կյանքին հրաժեշտ տվեց 1905 թ. օգոստոսի 19-ին հայրենի Լա Ռոշել քաղաքում։ Բարեբախտաբար, նա մեզ հետ չէր, որպեսզի հետևեր ավանդական արվեստի վրա կատարվող անարդար հարձակումներին, որոնք մի քանի տասնամյակների ընթացքում տակնուվրա արեցին արվեստի ողջ աշխարհը։ Այսպիսով, անցած դարի ընթացքում նկարչի անկրկնելի ստեղծագործությունները դիմակայում էին պարբերական հարձակումների անտանելի տարափին։ Բուգրոյի ճակատագիրն այս տեսանկյունից շատ նման է Ռեմբրանդտի ճակատագրին, որի ստեղծագործությունները ևս ծաղրուծանակի ենթարկվելով՝ դուրս էին մղվում թանգարաններից ու արվեստի պաշտոնական շրջաններից նկարչի մահից հետո շուրջ հարյուր տարի շարունակ։
Որոշ ժամանակ անց արվեստի աշխարհում ամեն ինչ կարգավորվեց, և բարձրակարգ գեղանկարչությունը, անկախ պատկանելության դարաշրջանից, վերստին սկսեցին ըստ արժանվույն գնահատել։ Զուգահեռաբար աճեց հետաքրքրությունը Բուգրոյի ստեղծագործությունների հանդեպ։ Սկսած 1979 թ. նրա կտավների գինն աճուրդներում քառապատկվեց։ Հետագայում նկարչի կտավների գինը սրընթաց բարձրացավ 1984 թ. մշակույթի պատմությանը նվիրված ցուցահանդեսների շնորհիվ, որոնք կազմակերպվեցին Փարիզի «Petit Palais» թանգարանում, այնուհետև՝ ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի «Wadsworth Athenaeum» արվեստի թանգարանում և ավարտվեցին Կանադայի Մոնրեալ քաղաքի «Գեղեցիկ արվեստների թանգարանում»։ Այժմ նկարչի կտավները ցուցադրվում են աշխարհի շուրջ հարյուր թանգարաններում և առակային բարձր գներ ունեն։
Ուիլյամ Բուգրոն կարողացել է կենդանացնել կերպարներին՝ արտացոլելով նրանց անհատական առանձնահատկությունները և տրամադրությունն իր կտավներում։ Նա կերպարին կենդանություն էր հաղորդում այնպես, ինչպես Ռեմբրանդտը, սակայն վերջինս իր ստեղծագործություններում արտացոլում է ծերության ոգին, Բուգրոն՝ երիտասարդությունը և գեղեցկությունը։ [3]
[խմբագրել] Հետաքրքիր տեղեկություններ
- 1980 թ. Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարը որոշեց ընդմիշտ իրեն վերապահել Բուգրոյի նկարած երկու կտավների ցուցադրման իրավունքը, քանի որ դրանք բարձիթողի վիճակում մնացել էին թանգարանի պահեստում դարասկզբից։
- 2000 թ. ամռան աճուրդներից մեկում Բուգրոյի 1878 թ. նկարված «Գթասրտություն» կտավը վաճառվեց 3,600,000 ԱՄՆ դոլարով։
- Ուիլյամ Բուգրոն առաջինն էր, որ մտածեց կանանց առջև բացել Ֆրանսիական ակադեմիայի դռները։
- Նկարչի ամբողջական անվան մասին տեղեկությունները տարբեր են. ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Ուիլյամ-Ադոլֆ Բուգրո է (նկարչի ստեղծագործական անունը), ըստ այլ աղբյուրների՝ Ադոլֆ Ուիլյամ Բուգրո (Ֆրանսիայում ընդունված պաշտոնական տարբերակ)։ Կտավներն ավարտելով՝ նկարիչը ստորագրում էր պարզապես՝ Ուիլյամ Բուգրո, ինչից կարելի է ենթադրել, որ նրա անունը «Ուիլյամ» է, այլ ոչ՝ «Ադոլֆ»՝ անկախ անվան, ազգանվան և հայրանվան հերթականությունից։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում նա կտավները ստորագրում էր ֆրանսերեն տառերով՝ «W.Bouguereau.ամսաթիվ», ավելի ուշ՝ լատիներեն տառերով՝ «W-BOVGVEREAV-ամսաթիվ»։
[խմբագրել] Լավագույն կտավները
[խմբագրել] Այցելեք նաև
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «Տեսակետ արվեստի մասին. Բուգրոյի համար արվեստը միայն "գեղեցիկն" է» Գրեյս Գլյուք, 1985թ հունվարի 6, Նյու Յորք Թայմս
- ↑ «Ակադեմիական ավանդույթներն՝ անհատականացված»
- ↑ «Ուիլյամ Բուգրո (1825-1905թթ.)», հեղինակ՝ Դեմյեն Բարտոլի (թարգմանությունը՝ Քինգսլի Օուենի և Խուան Մարտինեսի, խմբագրումը՝ Ֆրեդ Ռոսի)
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ուիլյամ Բուգրոյի պատկերասրահն «Art Renewal Center» վեբկայքում
- www.bouguereau.org «Ուիլյամ-Ադոլֆ Բուգրոյի 288 ստեղծագործությունները»
- "In the Studios of Paris: William Bouguereau and His American Students", Authors: James F. Peck, Eric M. Zafran, Damien Bartoli, Charles Pearo , Publish Date : September, 2006, ISBN : 0300114133
[խմբագրել] Պատկերասրահ
[խմբագրել] 1850 թթ.
|
The Dance (1856) |
[խմբագրել] 1860 թթ.
|
Tobias Saying Good-Bye to his Father (1860) |
|||
|
The Knitting Girl (1869) |
|||
|
Seule au monde (before 1867) |
[խմբագրել] 1870 թթ.
|
Nymphs and Satyr (1873) |
|||
|
Cupidon (1875) |
|||
|
The Birth of Venus (1879) |
|||
[խմբագրել] 1880 թթ.
|
Evening Mood(1882) |
|||
|
The Nut Gatherers (1882) |
The Motherland (1883) |
||
|
Return of Spring (1886) |
|||
|
L'Amour et Psyché, enfants (1889) |
The Shepherdess (1889) |
||
[խմբագրել] 1890 թթ.
|
«Գնչուն» (1890 թ.) |
|||
|
The Abduction of «Փսիխեա» (1895 թ.) |
|||
