Ալեխանդրո Ամենաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեխանդրո Ամենաբար
ԱԱՀ՝ Ալեխանդրո Ամենաբար
Բնագիր
ԱԱՀ՝
Alejandro Fernando Amenábar Cantos
Ծննդյան օր՝ մարտի 31, 1972 (1972-03-31) (42 տարեկան)
Ծննդավայր՝ Սանտյագո, Չիլի
Ազգություն {{{2}}} Իսպանիա
Աշխատանք՝ 1991- ից սկսած
Կայք՝ http://www.amenabar.com/

Ալեխանդրո Ամենաբար (լրիվ անունը` Ալեխանդրո Ֆերնանդո Ամենաբար Կանտոս, իսպ.՝ Alejandro Fernando Amenábar Cantos, մարտի 31, 1972, Սանտյագո, Չիլի), իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր և դերասան։

Կենսագրություն[խմբագրել]

Ալեխանդրո Ամենաբարը ծնվել է Սանտյագոյում։ Հայրը չիլիացի էր, մայրը իսպանուհի։ 1973 թվականին Չիլիում քաղաքական իրավիճակի սրման պատճառով նրա ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա։

1990 թվականին ընդունվում է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ինֆորմացիոն գիտությունների ֆակուլտետրը։ Սակայն չկարողանալավ շարունակել ուսումը, նա թողնում է համալսարանը և հետաքրքրվում ռեժիսուրայով։ Սկզբնական շրջանում նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։

Կարիերա[խմբագրել]

Նկարահանել է ընդհանուր թվով 8 ֆիլմ` 3 կարճամետրաժ և 5 լիամետրաժ։
9 ֆիլմերի սցենարի հեղինակ է, 12 ֆիլմերի համար երաժշտություն է գրել, 4 ֆիլմի պրոդյուսեր է, խաղացել է 6 ֆիլմերում։

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել]

Իր առաջին իսկ «Գլուխ» կարճամետրաժ ֆիլմի համար 1991 թվականին ստանում է իր առաջին մրցանակը` Սիրողական կինոգործիչների անկախ ասոցիացիայից (AICA)։ Մեկ տարի անց նրա մյուս` «Թաղանթապատ թևիկներ» ֆիլմը Էլչե և Կարաբանչելե կինոփառատոնում ստանում է մրցանակ։ 1994 թվականին երրորդ կարճամետրաժը` «Լուսին», ստանում է 2 մրցանակ` (AICA)-ի մրցանակ լավագույն երաժշտության համար և Լուիս Գարսիա Բեռլանգի մրցանակ լավագույն սցենարի համար։

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել]

«Թեզ»[խմբագրել]

Ալեխանդրո Ամենաբարի առաջին լիամետրաժ ֆիլմի` «Թեզ», պրոդյուսերը դարձավ Խոսե Լուիս Քուերդը, ում հետաքրքրել էր ֆիլմի սցենարը։ Ֆիլմը պատմում է Ամենաբարի սովորած համալսարանի մասին, իսկ ֆիլմի բացասական հերոսներից մեկը նա կոչում է իր դասախոսներից մեկի անունով, ում մոտ նա չէր կարողացել հանձնել քննությունը։ Ֆիլմը Իսպանիայում ստանում է 7 «Գոյա» կինոմրցանակ, այդ թվում լավագույն ֆիլմ, օրիգինալ սցենար և ռեժիսորական դեբյուտ անվանակարգերում, ցուցադրվում է Բեռլինի կինոփառատոնում, արժանանալով կինոքննադատների դրական կարծիքներին։

«Բացիր աչքերդ»[խմբագրել]

Երկրորդ լիամետրաժ ֆիլմը` «Բացիր աչքերդ» մեծ հաջողություն է ունենում Բեռլինի և Տոկիոյի կինոփառատոններում։ Հայտնի կինոդերասան Թոմ Քրուզը գնում է ֆիլմի սցենարի իրավունքը, իսկ հետագայում ֆիլմի սցենարի հիման վրա նկարահանված «Վանիլային երկինք» ֆիլմում խաղում է գլխավոր դեր։

«Ուրիշները»[խմբագրել]

Երրորդ ֆիլմի` «Ուրիշները» պրոդյուսերը դառնում է Թոմ Հենքսը, իսկ ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս Նիկոլ Կիդմանը։ Ֆիլմի պրեմիերան կայանում է Վենետիկի կինոփառատոնում 2001 թվականին, ուր ֆիլմը ընդգրկվում է մրցութային ծրագրում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում ամբողջ աշխարհում, դառնում Իսպանիայի այդ տարվա ամենահայտնի ֆիլմը, ստանալով 8 «Գոյա», այդ թվում լավագույն ֆիլմ և օրիգինալ սցենար անվանակարգերում, նաև առաջադրվում է եվրոպական կինոակադեմիայի «լավագույն ֆիլմ» մրցանակին։

«Ծովը ներսում»[խմբագրել]

2004 թվականին էկրան է բարձրանում Ամենաբարի չորրորդ ֆիլմը` «Ծովը ներսում», որը հիմնված է իրական փաստերի վրա։ Գլխավոր հերոսը Ռամոն Սամպեդրոն է, ում մեծ վարպետությամբ մարմնավորել է մեր ժամանակների իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը, ով հաշմանդամ է և, չցանկանալով այդպես ապրել, ուզում է վերջ տալ իր տանջալից կյանքին ու պայքարում է էյտանազիայի իրավունքի համար։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում ամբողջ աշխարհում` արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականներին։ Վենետիկի կինոփառատոնում ստանում է ժյուրիի հատուկ մրցանակ, Խավիեր Բարդեմը ստանում է «Վոլպի գավաթ» որպես լավագույն դերասան։ 2005 թվականին ֆիլմը ստանում է «Օսկար» «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» հեղինակավոր անվանակարգում ստանում է նաև Ոսկե Գլոբուս։

«Ագորա»[խմբագրել]

Ամենաբարի վերջին ֆիլմը 2009 թվականին նկարահանված «Ագորա» պատմական ֆիլմն է, որը պատմում է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի բնակչուհի Հիպատիայի մասին, ով փլիսոփայություն, աստղագիտություն և մաթեմատիկա ուսումնասիրած պատմությանը հայտնի առաջին կին գիտնականն է։ Ֆիլմը ստացել է 7 «Գոյա»։

Ֆիլմագրություն[խմբագրել]

տարի ֆիլմի անվանում բնօրինակ անվանում դերասաններ
1991 «Գլուխ» La Cabeza
1992 «Թաղանթապատ թևիկներ» Himenóptero
1994 «Լուսին» Luna
1996 «Թեզ» Tesis Անա Տորրենտ
Էդուարդո Նորեգա
Ֆելե Մարտինես
1997 «Բացիր աչքերդ» Abre los ojos Պենելոպե Քրուզ
Էդուարդո Նորեգա
Ֆելե Մարտինես
2001 «Ուրիշները» The Others Նիկոլ Կիդման
2004 «Ծովը ներսում» Mar adentro Խավիեր Բարդեմ
2009 «Ագորա» Ágora Ռեյչել Վայս
Մաքս Մինգելլա
Օսկար Այզեկ
Մայքլ Լոնսդեյլ

Մրցանակներ[խմբագրել]

Մրցանակներ ստացել է որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 48 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 32-ի, որոնց թվում`

  • 8 «Գոյա», ներկայացվել է ևս 7-ի.
  • Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ, ևս 2-ի ներկայացված.
  • ներկայացվել է 1 «BAFTA»-ի.
  • ներկայացվել է 1 «Սեզար»-ի.
  • Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ.
  • Դավիդ դի Դոնատելլի անվան 1 մրցանակ.
  • Եվրոպական կինոակադեմիայի 1 մրցանակ, ներկայացված ևս 2-ի, և այլն

Արտաքին հղումներ[խմբագրել]