Ուրիշները (ֆիլմ)
| Ուրիշները The Others |
|
| Ժանր | դրամա / թրիլլեր |
|---|---|
| Երկիր | Իսպանիա Ֆրանսիա Իտալիա |
| Ռեժիսոր | Ալեխանդրո Ամենաբար |
| Պրոդյուսեր | Ֆեռնանդո Բովայրա Խոսե Լուիս Կուերդա Թոմ Քրուզ |
| Սցենարիստ(ներ) | Ալեխանդրո Ամենաբար |
| Դերակատարներ | Նիկոլ Կիդման Քրիստոֆեր Էկկլսթոն Ֆիոննուլա Ֆլենագան Էրիկ Սայքս |
| Օպերատոր | Խավիեր Ագիրրեսարոբե |
| Երաժշտություն | Ալեխանդրո Ամենաբար Հարրի Ուորրեն |
| Ընկերություն | Miramax Films Canal+ Canal+ España Cruise/Wagner Productions Dimension Films Las Producciones del Escorpion S.L. Lucky Red SOGECINE |
| Տևողություն | 101 րոպե |
| Բյուջե | 17 միլիոն դոլար |
| IMDb | ID 0230600 |
«Ուրիշները» (անգլ.՝ The Others), 2001 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած միստիկական թրիլլեր: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է հայտնի դերասանուհի Նիկոլ Կիդմանը:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում: Իսպանական 8 «Գոյա» կինոմրացանակի դափնեկիր է: ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 96 միլիոն դոլար շահույթ և 209 մլն դոլար ամբողջ աշխարհում:
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Ջերսիում (Նորմանդյան կղզիներ) 1945 թվականին: Մեծ ագարակի առանձնատանը, որտեղից անսպասելի անհետացել են բոլոր ծառաները, ըստ հայտարարության գալիս են նոր ծառաներ: Տանտիրուհի Գրեյսը (Նիկոլ Կիդման) ընդունում է նրանց` այգեպան Էդմունդ Տատտլին, դայակ Բերտա Միլսին, և համր աղախին Լիդիային:
Այնուհետև պարզվում է, որ փոստատարը դեռ չէր վերցրել այն նամակը, որտեղ Գրեյսը հայտարարություն էր տվել պահանջվող ծառաների մասին, և երբ նա հարցնում է նոր ծառաներին, թե որտեղից նրանք գիտեին որ այս տանը պահանջվում են ծառաներ, նրանք պատասխանում են, որ մեծ տներին միշտ պետք են գալիս լավ ծառաներ, և պատմում են, որ նրանք երկար տարիներ աշխատել են այս տանը Գրեյսից առաջ:
Գրեյսը ծանոթացնում է նրանց իր տան խիստ և ոչ սովորական կանոններին, ըստ որոնց ոչ մի դուռ չպետք է բաց մնա, եթե փակված չի դռանը հաջորդող մյուս դուռը, տանը չպետք է լսվի ավելորդ աղմուկ և չպետք է նվագեն տանը եղած հին դաշնամուրի վրա, և ամենակարևորը` իր երեխաների Նիկոլասի և Էննի ներկայությամբ սենյակների լուսամուտները պիտի ծածկված լինեն հատուկ հաստ մուգ վարագույրներով, քանի որ նրանք տառապում են արևի լույսից առաջացող ալերգիայով: Գրեյսի ամուսինը անսպասելի մեկնել էր տնից պատերազմ, առանց որևէ մեկին զգուշացնելու: Տանը էլեկտրականություն չկար, որովհետև գերմանացիները անջատել էին, դրա համար բոլորը սովորել էին մթությանը:
Ծառաների գալուց հետո սակայն տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ դեպքեր: Երեկոյան տան սենյակներից լսվում են խորհրդավոր ձայներ, երևում են մարդկանց ստվերներ և այլն: Գրեյսը փնտրելով տան բոլոր անկյունները հայտնաբերում է տան նախկին բնակիչների այսպես ասած մեռյալների գիրքը, ուր մահացած մարդկանց լուսանկարներ են ...
Դերերում [խմբագրել]
- Նիկոլ Կիդման - Գրեյս Ստյուարտ
- Քրիստոֆեր Էկկլսթոն - Չառլզ Ստյուարտ
- Ֆիոննուլա Ֆլենագան - Բերտա Միլս
- Էրիկ Սայքս - Էդմունդ Տատտլ
- Ալակինա Մանն - Էնն Ստյուարտ
- Ջեյմս Բենտլի - Նիկոլաս Ստյուարտ
- Էլեյն Քեսսեդի - Լիդիա
- Ռենե Աշերսոն - տարեց կին