Գոյա (կինոմրցանակ)
«Գոյա» (իսպաներեն` Premios Anuales de la Academia "Goya") — Իսպանիայի ազգային կինոմրցանակ:
Բովանդակություն |
[խմբագրել] Նկարագրություն
Տրվում է Իսպանիայի Արվեստի և Կինեմատոգրաֆիայի Ակադեմիայի կողմից (Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España) իսպանական կինոյի տարբեր ոլորտներում տարվա լավագույն կինեմատոգրաֆիստներին:
Անվանվել է իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի պատվին: Մրցանակը իրենից ներկայացնում է Ֆրանցիսկո Գոյայի բրոնզե արձանիկ: Առաջին մրցանակաբաշխության արձանիկները պատրաստել է Միգել Բերրոկալը: Սկսած երկրորդ մրցանակաբաշխությունից հանձնվում են քանդակագործ Խոսե Լուիս Ֆեռնանդեսի կողմից պատրաստված արձանիկները:
[խմբագրել] Պատմություն
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի հունվար-փետրվար ամիսներին: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1987 թվականի մարտի 16-ին Մադրիդի Լոպե դե Վեգայի անվան թատրոնում, 15 անվանակարգում: Ներկայումս այն շնորհվում է 29 անվանակարգերում:
2000 թվականին առաջին և դեռևս միակ անգամ մրցանակաբաշխությունը անցկացվել է ոչ Մադրիդում, այլ Բարսելոնայում:
2003 թվականին իսպանական շատ կինոգործիչներ մրցանակաբախության ժամանակ արտահայտել են իրենց բացասական կարծիքները կապված ԱՄՆ-ի զորքերի Իրաք ներխուժելու հետ:
2004 թվականին Ահաբեկիչների զոհերի իսպանական ասոցիացիան ցույց էր կազմակերպել այն շինության մոտ, որտեղ տեղի էր ունենում մրցանակաբաշխությունը: Ցույցի մասնակիցների կարծիքով մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվող Խուլիո Մեդեմի վավերագրական ֆիլմում զոհերն ու ահաբեկիչները ցուցադրվում էին որպես հավասար կատեգորիայի:
2005 թվականին մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ մասնակցում էր նաև Իսպանայի կառավարության ներկայացուցիչ, որից հետո Իսպանիայի սոցիալիստ աշխատողների կուսակցությունը մեղադրեց կառավարությանը մրցանակաբաշխությունը քաղաքական նպատակներով գործածելու համար:
[խմբագրել] Անվանակարգեր
- Գոյա լավագույն ֆիլմի համար
- Գոյա լավագույն ռեժիսորի համար
- Գոյա լավագույն դերասանի համար
- Գոյա լավագույն դերասանուհու համար
- Գոյա լավագույն օրիգինալ սցենարի համար
- Գոյա լավագույն հարմարեցված սցենարի համար
- Գոյա լավագույն ռեժիսորական դեբյուտ
- Գոյա լավագույն երկրորդ պլանի դերասանի համար
- Գոյա լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար
- Գոյա լավագույն դերասանի դեբյուտ
- Գոյա լավագույն դերասանուհու դեբյուտ
- Գոյա լավագույն պրոդյուսերի համար
- Գոյա լավագույն օպերատորի համար
- Գոյա լավագույն մոնտաժի համար
- Գոյա լավագույն երաժշտության համար
- Գոյա լավագույն երգի համար
- Գոյա լավագույն նկարչի համար
- Գոյա լավագույն հանդերձանքի համար
- Գոյա լավագույն գրիմի համար
- Գոյա լավագույն ձայնի համար
- Գոյա լավագույն հատուկ էֆեկտների համար
- Գոյա լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
- Գոյա լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար
- Գոյա լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմի համար
- Գոյա լավագույն եվրոպական ֆիլմի համար
- Գոյա լավագույն վավերագրական ֆիլմի համար
- Գոյա լավագույն իսպանալեզու օտարերկրյա ֆիլմի համար
- Գոյա կինոյում ունեցած ավանդի համար
