Ծովը ներսում
| Ծովը ներսում Mar adentro |
|
| Ժանր | դրամա, կենսագրական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2004 |
| Լեզու | իսպաներեն |
| Ռեժիսոր | Ալեխանդրո Ամենաբար |
| Պրոդյուսեր | Ալեխանդրո Ամենաբար Ֆերնանդո Բովայրա |
| Սցենարիստ(ներ) | Ալեխանդրո Ամենաբար Մատեո Հիլ |
| Դերակատարներ | Խավիեր Բարդեմ Բելեն Ռուեդա Լոլա Դուենյաս Մաբել Ռիվերա |
| Օպերատոր | Խավիեր Ագիրրեսարոբե |
| Երաժշտություն | Ալեխանդրո Ամենաբար Կառլոս Նունյես |
| Ընկերություն | Sogecine / Himenóptero / UGC Images / Eyescreen |
| Տևողություն | 121 րոպե |
| Բյուջե | 10 միլիոն եվրո |
| Շահույթ | 38 միլիոն դոլլար |
| IMDb | ID 0369702 |
«Ծովը ներսում» (իսպաներեն՝ Mar adentro), 2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմ: Հիմնվելով իրական դեպքերի վրա, այն պատմում է իսպանացի նախին ծովային Ռամոն Սամպեդրոյի կյանքի վերջին երկու տարիների մասին, ով մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար:
Գլխավոր հերոսին վարպետորեն մարմնավորում է մեր օրերի իսպանացի տաղանդավոր դերասան Խավիեր Բարդեմը:
Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի:
Բովանդակություն |
Սյուժեն[խմբագրել]
Իսպանացի կաթվածահար Ռամոն Սամպեդրոյի կյանքի պատմությունը: Ռամոնը, ում հոգնեցրել էր իր գրեթե անգործունակ կյանքը` անընդհատ մահճակալի վրա պառկած, պայքարում էր էվթանազիայի իրավունքի համար: Դրա համար նրան փորձում է օգնել նրա ընկերուհի լրագրող և փաստաբան Խուլիան, ով նույնպես հիվանդ էր և հերթական ինֆարկտից հետո կորցնում է ինքնուրույն շարժվելու ընդունակությունը: Իսկ Ռամոնի մյուս ընկերուհին` երկու երեխաների մայր Ռոզան` ում լքել էր ամուսինը, փորձում է համոզել նրան, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել: Նա նույնիսկ մեկ անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, պատմելով իր մասին և իր կյանքին վերջ դնելու մասին կայացրած որոշման համար: Սակայն մերժում է ստանում դատարանի կողմից: Նրա հետ խոսում է մեկ այլ կաթվածահար մարդ` հոգևորական Ֆրանսիսկոն և փորձում է համոզել հետ կանգնել այդ քայլից, սակայն ապարդյուն: Ռամոնը բոլորին բերում է իր տանջալի կյանքին վերջ դնելու տարբեր փաստարկներ: Ռամոնը չնայած իր այդ որոշմանը, իր ընտանիքի անդամներին ու ընկերներին քաջալերում է և օգնում հասկանալ կյանքի լավ կողմերը: Ընտանիքի անդամները ամեն մեկը յուրովի է մոտենում Ռամոնի կայացրած այդ որոշմանը:
Նրա զբաղմունքը հատուկ հարմարանքով գրելն էր: Նա անընդհատ հիշում է իր կյանքի լավագույն պահերը մինչև իր կաթվածահար լինելը, և հաճախ է մտքում տեսնում այն պահը (փորձելով ցատկել ծով, նա ուշադիր չի լինում ծովին` նայելով անծանոթ աղջկա կողմը, և ցատկում է ջրի մեջ ծովի տեղատվության ժամանակ և գլխով հարվածելով ծովի հատակին կոտրում է պարանոցը), երբ նա դարձավ կաթվածահար: Ֆիլմում յուրատեսակ ձևով են ներկայացված Ռամոնի զգացմունքները և հիշողությունները, փոխհարաբերությունները մարդկանց հետ, նրա աշխարհահայացքը, վերաբերմունքը շրջապատող աշխարհին:
Ռամոնը սիրահարվում է Խուլիային, ով պատասխանում է նրա զգացմունքներին: Նրանք որոշում են, որ Խուլիան պետք է օգնի իրեն ինքնասպան լինել (առանց դատարանի համապատասխան որոշման), երբ հրատարակվի Ռամոնի առաջին գիրքը, սակայն վերջին պահին Խուլիան չի համարձակվում գնալ այդ քայլին:
Ռամոնին օգնում է Ռոզան ...
Դերերում[խմբագրել]
- Խավիեր Բարդեմ - Ռամոն Սամպեդրո
- Սելսո Բուգալո - Պոսե Սամպեդրո, Ռամոնի եղբայրը
- Մաբել Ռիվերա - Մանուելա, եղբոր կինը
- Թոմաս Նովաս - Խավի, եղբոր տղան
- Խոան Դալմաու - Խոակին, հայրը
- Խոսե Մարիա Պոու - հոգևորական Ֆրանսիսկո
- Բելեն Ռուեդա - Խուլիա
- Ալբերտո Խիմենես - Խերման, Խուլիայի ամուսինը
- Լոլա Դուենյաս - Ռոզա
- Նիկոլաս Ֆեռնանդես Լունա - Քրիստիան, Ռոզայի մեծ որդին
- Ռաուլ Լավիսեր - Սամուել, Ռոզայի կրտսեր որդին
- Կլարա Սեգուրա - Ժենե
- Ֆրանսեսկ Գարրիդո - Մարկ, Ժենեյի ամուսինը
Մրցանակներ[խմբագրել]
Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում`
- 1 Օսկար - Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
- 14 Գոյա
- 1 Ոսկե Գլոբուս
- 3 Վենետիկի կինոփառատոնի մրցանակ և այլն