Բացիր աչքերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բացիր աչքերդ
իսպ.՝ Abre los ojos
Երկիր Ֆրանսիա
 Իսպանիա
 Իտալիա
Ժանրթրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ, դրամա, միստիկ ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
Թեմահեռուստաներկայություն
Թվական1997 և հունվարի 24, 2002[2]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱլեխանդրո Ամենաբար[3][4][5][…]
ՊրոդյուսերԽոսե Լուիս Կուերդա
Սցենարի հեղինակԱլեխանդրո Ամենաբար և Մատեո Խիլ
ԴերակատարներԷդուարդո Նորյեգա[6][4][7], Պենելոպե Կրուս[4][5][7][…], Ֆելե Մարտինես[4][7], Նայվա Նիմրի[6][4][7], Ժերար Բարրե[4][7], Տրիստան Ուլոա[8], Չետե Լերա[8], Խորխե դե Խուան[8], Միգել Պալենսուելա[8], Իոն Գաբելյա[8], Ֆաննի Գոտիե[8], Luis García Gómez?[8], Խոսե Անխել Էխիդո[8], Ալեխանդրո Ամենաբար[8] և Իսաբել Սեռանո[8]
ՕպերատորՀանս Բուրման
ԵրաժշտությունԱլեխանդրո Ամենաբար
Պատմվածքի վայրՄադրիդ
Նկարահանման վայրՄադրիդ
ԿինոընկերությունRedbus Film Distribution
Տևողություն114 րոպե

«Բացիր աչքերդ» (իսպ.՝ Abre los ojos), ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի ֆիլմը, որը նկարահանվել է 1997 թվականին։ Բեռլինի կինոփառատոնի CICAE մրցանակակիր է, և Տոկիոյի կինոփառատոնի գրան-պրի ունի։ Նոմինացվել է Գոյա կինոմրցանակի 10 կատեգորիաներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսարը գեղեցիկ և հարուստ երիտասարդ տղա է, ում կանայք շատ են սիրում, սակայն նա չի ուզում նրանց հետ լուրջ հարաբերություններ ունենալ։ Մի անգամ երեկույթի ժամանակ Սեսարը ծանոթանում է իր լավագույն ընկեր Պելայոյի ընկերուհու՝ Սոֆիայի հետ և սիրահարվում է նրան։ Սեսարի նախկին ընկերուհին՝ Նուրիան, իմանալով նրանց մասին և խանդելով, ավտովթար է կազմակերպում, և մեքենան, որում Սեսարն ու Սոֆիան էին, խրվում է պատի մեջ։ Սեսարը ողջ է մնում, սակայն նրա դեմքը աղավաղվում է, և իր նախկին գեղեցկությունից հետք անգամ չի մնում։ Մի օր նա Պելայոյի և Սոֆիայի հետ երեկույթի է գնում, բայց զգում է, որ իր ներկայությունը նրանց դուր չի գալիս։ Սակայն հաջորդ առավոտյան Սոֆիան վերադառնում է նրա մոտ և ասում է, որ միայն նրան է սիրում։ Սեսարին զանգահարում են կլինիկայից և հայտնում են, որ նոր հեղափոխական մեթոդ կա, որի շնորհիվ կարելի է վերականգնել նրա դեմքը։ Կարելի է կարծել, որ ամեն-ինչ լավ է, բայց Սեսարի համար մղձավանջը դեռ նոր է սկսվում․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - Մրցանակաբաշխություն Գոյա
    • Լավագույն դերասան - Էդուարդո Նորյեգա
    • Լավագույն ռեժիսոր - Ալեխանդրո Ամենաբար
    • Լավագույն մոնտաժ - Մարիա Էլենա Սայնս դե Ռոսաս]]
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ - Պակա Ալմենարա, Կոլին Արտուր, Սիլվի Իմբեր
    • Լավագույն նկարիչ - Վոլֆգանգ Բուրման
    • Լավագույն սցենար - Ալեխանդրո Ամենաբար, Մաթեո Հիլ
    • Լավագույն ձայն - Դանիել Գոլդսթեյն, Ռիկարդո Սթեյնբերգ, Պատրիկ Գիսլեն
    • Լավագույն հատուկ էֆեկտներ - Ռեյես Աբադես, Ալբերտո Էստեբան, Աուրելիո Սանչես

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]