Աբդալելահ Հարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդալելահ Հարուն
Աբդալելահ Հարունը 2017 թվականի աշխարհի առաջնությանը
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝عبد الإله هارون
Բնօրինակ անուն՝արաբ․՝ عبد الإلٰه هارون‎‎
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Կատար
Ծննդյան ամսաթիվ՝1997 թվական հունվարի 1
Ծննդավայր՝Սուդան Սեննե
Մահվան ամսաթիվ՝2021 թվական հունիսի 26
Մահվան վայր՝Կատար Դոհա
Մարզիչ(ներ)՝Ջամա Ադեն
174 սմ
Քաշ՝73 կգ

Աբդալելահ Հարուն Հասան (արաբ․՝ عبد الإله هارون‎‎; հունվարի 1, 1997(1997-01-01), Սուդան - հունիսի 26, 2021(2021-06-26)[1], Դոհա, Կատար), սուդանական ծագում ունեցող կատարացի թեթևատլետ։ Մասնագիտացված է 400 մետր մրցավազքում։ 2016 թվականի փոխանցավազքի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ասիայի առաջնության վեցակի չեմպիոն։ Երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն (2016 )։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի հունվարի 1-ին Սուդանում։ Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Կատար։ Թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել 15 տարեկանից։

2015 թվականի փետրվարին նշել է նորամուտը միջազգային մրցաշրջաններում՝ ընդգրկվելով Ստոկհոլմի Գրան պրիի մրցաշարի մեկնարկային կազմում[2]։ 17-ամյա Աբդալելահ Հարունը անցել է 400 մետր տարածությունը 45,39 վայրկյանում և սահմանել Ասիայի առաջնության փոխանցավազքի նոր ռեկորդ։

2015 թվականի ամռանը Ասիայի առաջնության ժամանակ նվաճել է երկու ոսկի, այնուհետև դարձել մայրցամաքային նոր ռեկորդի հեղինակ։ Շվեյցարիայում անցկացվող մրցումների ժամանակ ամբողջ մարզադաշտով մեկ շրջան է կատարել 44,27 վայրկյանում[3]։

2016 թվականի ձմռանը՝ Ստոկհոլմից վերադառնալուց հետո, կրկին բարձր արդյունք է գրանցել։ 500 մետր մրցավազքում դարձել է առաջին մարզիկը, ով կարողացել է այդ տարածությունը հաղթահարել 1 րոպեից պակաս ժամանակում՝ 59,83 վայրկյանում։ Այդ արդյունքը դարձել է փոխանցավազքի աշխարհի նոր ռեկորդ[4]։

Փոխանցավազքի աշխարհի առաջնության ժամանակ 400 մետր մրցավազքում զիջել է միայն գործող չեմպիոն Պավել Մասլակին և նվաճել արծաթե մեդալ։ Ամառը ուժեղագույնն է ճանաչվել երիտասարդական աշխարհի առաջնության ժամանակ։

Մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին, որտեղ կարողացել է հասնել մինչև կիսաեզրափակիչ։

2017 թվականին ութերորդ անգամ 400 մետր տարածությունում նվաճել է աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր։ Վերջնագիծը երրորդն է հատել և արժանացել բրոնզե մեդալի։

2021 թվականի հունիսի 26-ին Կատարի Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Հարունը մահացել է Դոհայում՝ ավտոճանապարհային վթարի հետևանքով[5][6][7]։

Լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տարածություն Ցուցանիշ Ծանոթություն
2018 թվական 400 մետր 44.07 վայրկյան
2015 թվական 400 մետր 45.39 վայրկյան Ասիայի ռեկորդ
2018 թվական 4 × 400 մետր (փոխանցավազք) 3:00.56 վայրկյան Ասիայի ռեկորդ

Միջազգային մրցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Անցկացման վայր Տեղ Տարածություն Արդյունք
2015 Արաբական առաջնություն Իսա Թաուն, Բահրեյն Առաջին 400 մետր 44,68
Ասիայի առաջնություն 2015 Ուհան Չինաստան Առաջին 400 մետր 44,68
2016 Ասիայի փակ առաջնություն Դոհա, Կատար Առաջին 400 մետր 45,88
Առաջին 4 × 400 մետր փոխանցավազք 3:08.20
Աշխարհի փակ առաջնություն Պորտլենդ, ԱՄՆ Երկրորդ 400 մետր 45.59
Աշխարհի առաջնություն Բիդգոշչ, Լեհաստան Առաջին 400 մետր 44,81
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո,Բրազիլիա 23-րդ 400 մետր 46,66
2017 Աշխարհի առաջնություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա Երրորդ 400 մետր 44,48
Մարտական արվեստների և փոխանցավազքի ասիական խաղեր Աշխաբադ, Թուրքմենստան Առաջին 400 մետր 45,68
12-րդ 800 մ 2:07.94
Երկրորդ 4 × 400 մետր փոխանցավազք 3:12.58
2018 Ասիայի փակ առաջնություն Թեհրան, Իրան Առաջին 400 մետր 46,37
Առաջին 4 × 400 մետր փոխանցավազք 3:10.08
Աշխարհի փակ առաջնություն Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա 400 մետր -
Ասիական խաղեր Ջակարտա, Ինդոնեզիա Առաջին 400 մետր 44,89
Առաջին 4 × 400 մետր փոխանցավազք 3:00.56
2019 Աշխարհի առաջնություն Դոհա, Կատար 37-րդ 400 մետր 47,76

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 وفاة العداء القطري عبد الإله هارون صاحب برونزية العالم 400 متر — 2021.
  2. Le Qatar et le Bahrein renforcent leurs équipes. SPE15 (2015-02-15). Retrieved on 2015-06-04.
  3. Isaac Makwala 43.72s 400m, Abdalellah Haroun 44.27s 400m, Henricho Bruintjies 9.97s 100m
  4. Three World Records in Stockholm-Genzebe Dibaba smashed the mile record by almost four seconds, by Jonas Hedman for RunBlogRun
  5. [https։//www.news18.com/news/sports/400m-world-bronze-medalist-abdalelah-haroun-dies-in-car-crash-3894896.html «400m World Bronze Medalist Abdalelah Haroun Dies in Car Crash»]. News18 (անգլերեն). 2021 թ․ հունիսի 26. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  6. Goh, ZK (2021 թ․ հունիսի 26). [https։//olympics.com/en/news/qatari-abdalelah-haroun-2017-world-bronze-medallist-dies-at-24 «Qatari Abdalelah Haroun, 2017 world bronze medallist, dies at 24»]. Olympics.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. [https։//www.bbc.com/sport/athletics/57621408 «Qatari sprinter Haroun killed in crash»]. BBC Sport. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդալելահ Հարուն» հոդվածին։

Կատեգորիա:Օլիմպիական մարզիկներ Կատեգորիա:Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ