Ֆրիդրիխ Գրոտեֆենդ
Ֆրիդրիխ Գրոտեֆենդ գերմ.՝ Georg Friedrich Grotefend | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1775[1][2][3][…] Հան Մյունդեն |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1853[1][2][3][…] (78 տարեկան) Հաննովեր, Հաննովերի թագավորություն[4] |
Գերեզման | Գարտենֆրիդհոֆ[5] |
Քաղաքացիություն | Հաննովերի թագավորություն |
Մասնագիտություն | լեզվաբան, ասորագետ, կլասիցիստ և ուսուցիչ |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Lessing-Gymnasium? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6] և լատիներեն |
Երեխա(ներ) | Karl Ludwig Grotefend? |
Georg Friedrich Grotefend Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Գրոտեֆենդ (գերմ.՝ Georg Friedrich Grotefend, հունիսի 9, 1775[1][2][3][…], Հան Մյունդեն - դեկտեմբերի 15, 1853[1][2][3][…], Հաննովեր, Հաննովերի թագավորություն[4]), գերմանացի լեզվաբան, հետազոտող։
Գրոտեֆենդը ուսանում է նախ հայրենի քաղաքում, ապա Իլֆելդի լիցեյում, որից հետո բանասիրություն է ուսումնասիրում Գյոթինգենում։ 1797 նա նշանակվում է քաղաքային դպրոցի ուսուցչի օգնական, 1803 պրոռեկտորի օգնական, իսկ հետագայում՝ Ֆրանկֆուրդ–Մայնի գիմնազիայի կոնռեկտոր։ 1817 նա հիմնում է գերմաներեն լեզվի ուսումնասիրության ընկերություն, 1821 նշանակվում է Հաննովերի լիցեյի տնօրեն, իսկ 1849 անցնում է թոշակի։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]27 տարեկանում ոչ մի բանով դեռևս աչքի չընկած պատանու խելքին փչում է գրազ գալ. նա պնդում է որ իրեն կհաջողվի գտնել սեպագիր տեքստերը վերծանելու բանալին։ 1802 նա իր հետազոտությունների առաջին արդյունքների մասին զեկուցում է Գյոթինգենի Գիտությունների ակադեմիային։
Գրոտեֆենդը, որ պատանի հասակից սովոր էր հիմքից բռնել գործը՝ սկսեց հենց սկզբից։ Ամենից առաջ նա վճռեց հիմնավորել այն տեսակետը, որի համաձայն սեպաձև նիշերը գրեր են, այլ ոչ զարդաքանդակներ, այնուհետև եզրակացրեց, որ այդ գրերը նախատեսվել են որևէ կարծր նյութի վրա գրելու համար։
Այնուհետև Գրոտեֆենդը ապացուցեց, որ թեև սեպագիր նիշերը ձգված են տարբեր կողմերի վրա, բայց հիմնական ուղղությունները կարող են լինել միայն երկուսը՝ կամ վերից վար կամ ձախից աջ։ Այն խանդավառության զգացումը, որը համակեց Գյոթինգենի ուսուցչի երիտասարդ օգնականին, երբ նա հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով տեքստերի բնագրերի գտնվելու վայրից և երեք հազարամյակ հեռու դրանց գրված լինելու դարաշրջանից՝ համոզվեց, որ իր հիպոթեզը ճիշտ է։ Հենց Գրոտեֆենդին է պատկանում այն հայտնագործության առաջնությունը, որի պատմական նշանակությունը լրիվ չափով ի հայտ եկավ Միջագետքում հետագա վիթխարի հնագիտական պեղումների ժամանակ[7]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Гротефенд Георг Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Կ. Կերամ, Աստվածներ դամբարաններ գիտնականներ, Հայաստան, Երևան 1971, էջ 240
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Գրոտեֆենդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 236)։ |