Ֆրիդրիխ Գրոտեֆենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրիդրիխ Գրոտեֆենդ
գերմ.՝ Georg Friedrich Grotefend
Georg Friedrich Grotefend.jpg
Ծնվել էհունիսի 9, 1775(1775-06-09)[1][2][3]
Հան Մյունդեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ
Մահացել էդեկտեմբերի 15, 1853(1853-12-15)[1][2][3] (78 տարեկանում)
Հաննովեր, Գերմանական միություն[4]
ԳերեզմանGartenfriedhof
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան, assyriologist և կլասիցիստ
Գործունեության ոլորտԱրևելագիտություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2] և լատիներեն
Երեխա(ներ)Karl Ludwig Grotefend
Georg Friedrich Grotefend Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Գրոտեֆենդ (գերմ.՝ Georg Friedrich Grotefend, հունիսի 9, 1775(1775-06-09)[1][2][3], Հան Մյունդեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ - դեկտեմբերի 15, 1853(1853-12-15)[1][2][3], Հաննովեր, Գերմանական միություն[4]), գերմանացի լեզվաբան, հետազոտող։

Գրոտեֆենդը ուսանում է նախ հայրենի քաղաքում, ապա Իլֆելդի լիցեյում, որից հետո բանասիրություն է ուսումնասիրում Գյոթինգենում։ 1797 նա նշանակվում է քաղաքային դպրոցի ուսուցչի օգնական, 1803 պրոռեկտորի օգնական, իսկ հետագայում՝ Ֆրանկֆուրդ–Մայնի գիմնազիայի կոնռեկտոր։ 1817 նա հիմնում է գերմաներեն լեզվի ուսումնասիրության ընկերություն, 1821 նշանակվում է Հաննովերի լիցեյի տնօրեն, իսկ 1849 անցնում է թոշակի։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

27 տարեկանում ոչ մի բանով դեռևս աչքի չընկած պատանու խելքին փչում է գրազ գալ. նա պնդում է որ իրեն կհաջողվի գտնել սեպագիր տեքստերը վերծանելու բանալին։ 1802 նա իր հետազոտությունների առաջին արդյունքների մասին զեկուցում է Գյոթինգենի Գիտությունների ակադեմիային։

Գրոտեֆենդը, որ պատանի հասակից սովոր էր հիմքից բռնել գործը՝ սկսեց հենց սկզբից։ Ամենից առաջ նա վճռեց հիմնավորել այն տեսակետը, որի համաձայն սեպաձև նիշերը գրեր են, այլ ոչ զարդաքանդակներ, այնուհետև եզրակացրեց, որ այդ գրերը նախատեսվել են որևէ կարծր նյութի վրա գրելու համար։

Այնուհետև Գրոտեֆենդը ապացուցեց, որ թև սեպագիր նիշերը ձգված են տարբեր կողմերի վրա, բայց հիմնական ուղղությունները կարող են լինել միայն երկուսը՝ կամ վերից վար կամ ձախից աջ։ Այն խանդավառության զգացումը, որը համակեց Գյոթինգենի ուսուցչի երիտասարդ օգնականին, երբ նա հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով տեքստերի բնագրերի գտնվելու վայրից և երեք հազարամյակ հեռու դրանց գրված լինելու դարաշրջանից՝ համոզվեց, որ իր հիպոթեզը ճիշտ է։ Հենց Գրոտեֆենդին է պատկանում այն հայտնագործության առաջնությունը, որի պատմական նշանակությունը լրիվ չափով ի հայտ եկավ Միջագետքում հետագա վիթխարի հնագիտական պեղումների ժամանակ[5]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118718991 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Гротефенд Георг Фридрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Կ. Կերամ, Աստվածներ դամբարաններ գիտնականներ, Հայաստան, Երևան 1971, էջ 240