Ֆրեդրիկա Բրեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդրիկա Բրեմեր
շվեդ.՝ Fredrika Bremer
Ծնվել էօգոստոսի 17, 1801(1801-08-17)[1][2][3][…]
ԾննդավայրPiikkiö, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Շվեդիա[2]
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1865(1865-12-31)[2][4][5][…] (64 տարեկան)
Վախճանի վայրÅrsta Castle, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5][4]
ԳերեզմանÖsterhaninge Church
Գրական անունF. B., F. B—r., Fr. B. և Fr. Br.
Մասնագիտությունգրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[6]
Ուշագրավ աշխատանքներHertha?
 Fredrika Bremer Վիքիպահեստում

Ֆրեդրիկա Բրեմեր (շվեդ.՝ Fredrika Bremer, օգոստոսի 17, 1801(1801-08-17)[1][2][3][…], Piikkiö, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Շվեդիա[2] - դեկտեմբերի 31, 1865(1865-12-31)[2][4][5][…], Årsta Castle, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5][4]), շվեդ բանաստեղծուհի, ճանապարհորդ, ազդեցիկ ֆեմինիստուհի, մանկավարժ- լուսավորիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկա Բրեմերը ծնվել է 1801 թվականի օգոստոսի 17-ին, շվեդական Աբո քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում։ 1804 թվականին՝ երեք տարեկան հասակում, ընտանիքի հետ տեղափոխվում է Ստոկհոլմից 20 մղոն հեռավորության վրա գտնվող կալվածք, որը գնել էր նրա հայրը։ Ֆրեդրիկան այստեղ ապրել է մինչև 1820 թվականը։ Նրա և քույրերի դաստիարակությունը չափազանց մռայլ է եղել, ծնողները, հատկապես հայրը, շատ խիստ և կոպիտ են եղել և ուշադրություն չեն դարձրել իրենց երեխաների խառնվածքին և հակումներին։ Մշտական ճնշվածությունը և միապաղաղ մռայլ իրավիճակը իրենց բացասական տպավորությունն էին թողնում խանդավառ և աշխույժ Ֆրեդրիկայի վրա, նա զգում էր, որ իր մեջ թաքնված են ուժեր, որոնք անօգուտ կորչում են, դրանից նա ճնշվում և ազդվում էր, ինչի հետևանքով էլ սկսեց հիվանդանալ։ 1821 թվականին ողջ ընտանիքը մեկնեց Ֆրանսիայի հարավ։ Այդ ընթացքում Ֆրեդրիկան ծանոթացավ Շիլլերի ստեղծագործություններին, որոնք ուժեղ տպավորություն թողեցին նրա վրա։

Ֆրեդրիկա Բրեմերի հուշարձանը Ստոկհոլմում, քանդակագործ` Սիգրիդ Ֆրիդման։ Բացվել է 1927 թվականի հունիսի 2-ին

Արտերկրից վերադառնալուց հետո նրա ընտանեկան կյանքը անցնում էր նախկինի պես, և նրա միակ զբաղմունքը գրական ստեղծագործություններն էին[7]։ Հակառակ ընտանիքի ճնշմանը, նա երբեք չամուսնացավ, և իր կյանքը կապեց գրականության հետ։ 1820-1830-ական թվականներին Բրեմերն անանուն կերպով հրատարակեց պատմվածքների ժողովածու` Առօրյա կյանքի պատկերներ, ընտանեկան վեպեր «Հարևանները», «Հայրենի տուն», որոնց համար Շվեդական ակադեմիան նրան պարգևատրեց փոքր ոսկե մեդալով[7]։ 1840-ական թվականներին նա հանդես եկավ Մեծ Բրիտանիայում բանվորական շարժման աջակցությամբ։

1849-1851 թվականներին ուղևորություններ է կատարել Կուբա և ԱՄՆ հանդիպել Ռալֆ Էմերսոնին, Հենրի Լոնգֆելլոյին, Նաթանիել Գոտորնոմին։ Հետագայում նա ճամփորդել է Շվեյցարիայում, Իտալիայում, Պաղեստինում, Հունաստանում և գրել ճամփորդական նոթեր այդ եկրներ ուղևորությունների մասին։

Ֆրեդրիկա Բրեմերը մահացել է 1865 թվականի դեկտեմբերի 31-ին, Ստոկհոլմի մոտակայքում գտնվող Էրստա ընտանեկան ամրոցում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել նշանակալի արձագանք ստացավ նրա ֆեմինիստական «Գերտա» վեպը կամ «Մեկ հոգու պատմությունը» (1856)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակին հայտնի Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ կանայք» վեպի հերոսուհիները կարդում էին Ֆրեդրիկ Բրեմերի արձակը։ Ֆրեդրիկ Բրեմերի կուբայական ուղևորության մասին Ֆրեդրիկը դրախտում (1999) կենսագրական վեպը գրվել է Շվեդիայում բնակվող կուբացի գրող Ռենե Վասկես Դիասի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Fredrika Bremer (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 Bremer, Fredrika // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00026099
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Österhaninge kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/1595/C I/7 (1862-1876), bildid: 00025447_00180
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Österhaninge kyrkoarkiv, Husförhörslängder, SE/SSA/1595/A I/18 (1861-1865), bildid: 00025345_00065 — P. 60.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 «Бремер, Фредерика». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stendahl, Brita K. The Education of a Self-Made Woman, Fredrika Bremer, 1801–1865 (Edwin Mellen Press. 1994) 978-0-7734-9098-7
  • Wieselgren, Greta Fredrika Bremer och verkligheten: Romanen Herthas tillblivelse (Kvinnohistoriskt arkiv. Norstedt. 1978) 978-91-1-783041-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկա Բրեմեր» հոդվածին։