Ռյոնովը Հորսենսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դանիայի գավաթիՀոլստեբրոյի դեմ խաղում[5]։ Դանիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի մարտի 31-ին՝ Օլբորգի դեմ խաղում[6]։ Մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչում՝ Կոպենհագենի դեմ խաղում, սակայն Հորսենսը պարտվեց 1-0 հաշվով[7]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռյոնովը անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Էլֆսբորգի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում[9]՝ բաց թողելով 66 գնդակ ու 13 խաղերում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով Հորսենսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։ 2013 թվականի հուլիսի 5-ին Ռյոնովը 1 տարվա վարձավճարով միացավ Էսբյերգին[11]՝ թիմի կազմում անցկացնելով 26 հանդիպում[12]։ 2014 թվականին նա վերադարձավ Հորսենս։ Ակումբի կազմում նա անցկացրեց 71 հանդիպում՝ բաց թողելով 95 գնդակ և 23 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
2015 թվականի հուլիսի 2-ին Ռյոնովը տեղափոխվեց Բրոնդբյու[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Ռանդերսի դեմ խաղում[15]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին նա հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Պանատինաիկոսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 50-րդ րոպեին[16]։ 2017 թվականի ապրիլի 30-ին՝ Սյոներյուսկի դեմ խաղում Ռյոնովը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[17]։ Մայիսի 25-ին դանիացին խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Կոպենհագենի դեմ խաղում, սակայն Բրոնդբյուն պարտվեց 3-1 հաշվով[18][19]։ Հաջորդ տարի նա կրկին մասնակցեց Դանիայի գավաթի եզրափակչին, բայց այս անգամ իր թիմը հաղթեց 3-1 հաշվով Սիլկեբորգին[20]՝ նվաճելով գավաթը[21]։ Բրոնդբյուի կազմում Ռյոնովը անցկացրեց 120 հանդիպում՝ բաց թողելով 121 գնդակ և 42 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
Ռյոնովը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Դանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտի 9-ին՝ Իսլանդիայի և Շոտլանդիայի դեմ խաղերի համար[29], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[30][31]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ Լիխտենշտայնի դեմ ընկերական խաղում[32]։ 2018 թվականի մայիսին Ռյոնովը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[33][34]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[35], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[36][37]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[38][39]։