Ֆրանչեսկո Բրիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Բրիչի
Ծնվել է1574[1][2][3][…]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել է1623[1][2][3][…]
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, copper engraver և գծանկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
ԹեմաներԿերպարվեստ[4]
 Francesco Brizio Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Բրիչի ( իտալ.՝ Francesco Brizio,1574[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ - 1623[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ), հայտնի է նաև Նոսադելա (անգլ.՝ Nosadella) անունով, բարոկկոյի վաղ շրջանի իտալացի նկարիչ և փորագրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ եղել է Բարտոլոմեո Պասերոտիի աշակերտը, ավելի ուշ սովորել է Ագոստինո Կարաչիի և Լյուդովիկ Կարաչիի մոտ։ 1607 թվականից ապրել է Բոլոնյայում և համագործակցել Լյուդովիկ Կարաչիի ուրիշ աշակերտների հետ։ Լեոնոլ Սպեդի հետ մասնակցել է լոջիաների համար պատմական կտավների ստեղծման գործին Պալացցոյում` Բենտիվոլիո կոմունայում։ Որմնանկար է նկարել Կոնտի Բոշետիի (անգլ.՝ Conti Boschetti) պալատի առաստաղին։ Բոլոնյայում նկարել է «Մադոննա դե Բորգոյի թագադրումը» կտավը Սան Պետրոնիո տաճարի համար, ինչպես նաև` որմնանկար Սան Միշել վանքի համար Բոսկում։

Ֆրաչեսկո Բրիչի, Սուրբ Եկատիրինայի առեղծվածային հաղորդությունը, Բազիլիկ Սան Դոմինիկո, Բոլոնյա

Ֆրանչեսկո Բրիչիի կտավներում երևում է Ագոստինո Կարաչիի ազդեցությունը և ըստ որոշ տեղեկությունների իր վարպետի որոշ կտավները ուղղել է հենց ինքը։ Մահացել Բոլոնյայում։

Նրա հայտնի աշխատանքներից և փորագրություններից են.

  • «Մեծ կտավ»
  • «Սուրբ Ռոխը նվիրատուի հետ» Ֆրանչեսկո Պարմիջանինոի նկարից
  • «Վազք Եգիպտոսում» Լյուդովիկ Կարաչիի նկարից
  • «Սուրբ ընտանիք» Կորեջիոյի նկարից
  • «Ցինտի Ալդոբրենդինիի նկարը» Լյուդովիկ Կարաչիի նկարից
  • «Սուրբ Մարիամի թագադրումը մանուկ Հիսուսի հետ» (1594)
  • «Սուրբ Ֆրանցիսկը խոնարհված մանուկ Հիսուսի առաջ»
  • «Սուրբ Հերոնիմ» (վերջացրել է Ագոստինո Կարաչիի անավարտ նկարը)
  • «Քրիստոսը և սամարացին» Անիբալե Կարաչիի նկարի հետ (1610) և ուրիշ աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բրիչի» հոդվածին։