Jump to content

Ֆիրա Գրեկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիրա Գրեկու
Ծնվել է1919
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 21, 1992(1992-07-21)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ

Ֆիրա (Էսֆիր) Լվովնա Գրեկու (ծննդյան անունը՝ Բրիկ, 1919, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1992(1992-07-21), Քիշնև, Մոլդովա), խորհրդային մոլդովացի գեղանկարիչ և խեցեգործ։

Միխայիլ Գրեկուի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրա Բրիկը ծնվել է 1919 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է Քիշինյովի ֆրանսիական գիմնազիայում։ 1930-ականների կեսերին Բրիկ ընտանիքը մեկնել է Բուխարեստ, որտեղ Ֆիրան շարունակում է սովորել ռումինական գիմնազիայում, այնուհետև ընդունվում է Գեղարվեստի Ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետ (որտեղ ծանոթանում է ամուսնու հետ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատեց ուսումը, և նա վերադարձավ Բեսարաբիա, իսկ Հայրենական Մեծ պատերազմի սկսելով՝ 1941 թվականին տարհանվեց։ Որպես փախստական թափառելով Հյուսիսային Կովկասի տափաստաններում, փրկվելով հարձակվող գերմանական զորքերից հասավ մինչև Ղազախստան։

Պատերազմի ավարտից հետո վերադարձավ Քիշինյով, վերականգնվելով Գեղարվեստի ուսումնարանում։ Կերամիկան նրա տարերքն էր։ Գրեկուն ճամփորդում էր գյուղերով, ժողովրդական գյուղական արվեստի ալբոմի համար նյութեր հավաքելով, աշխատում էր գյուղական խեցեգործական արվեստանոցում, այդ ժամանակ Քիշինյովում դեռևս պայմաններ չկային կերամիկայի արտադրության համար։ 1963 թվականից նա սկսեց հաճախել Ձինտարիի ստեղծագործական բազա, որտեղ աշխատում էր նկարիչների խումբ Խորհրդային Միության տարբեր շրջաններից։ Մերձբալթիկայում նա ստեղծեց լավագույն կերամիկական իրեր, որոնք ընդգրկված են Մոլդովայի Ազգային գեղարվեստի թանգարանի հավաքածուում։

1958 թվականին Ֆիրա Գրեկուն եղել է մոլդովական ժողովրդական արհեստների մասին «Վարպետների բալլադ» վավերագրական ֆիլմի խորհրդատուն[1]։ 1969 թվականին նա ստեղծեց բեմական հագուստներ «Լուչաֆերուլ» թատրոնի ներկայացումների համար (ռեժիսոր՝ Ս. Շկուրյա, նկարիչ Մ. Գրեկու)։

1971 թվականին Ֆիրա Գրեկուն մասնակցեց Վիլնյուսում անցկացվող կերամիկայի Միջազգային սիմպոզիումին, որտեղ նրա «ԴԵկորատիվ մոլդավական սյունակներ» աշխատանքը արժանացավ լրագրողների և արվեստի քննադատների դրական գնահատականին։ Նա ղեկավարում էր Մոլդավիայի նկարիչների միության դեկորատիվ կիրառական արվեստի բաժինը, նրան հրավիրում էին խոշոր ցուցահանդեսների ձևավորման աշխատանքների համար[2], այդ թվում Մոսկվայում (1968 թվականին Մանեժի սրահներում)։

Ֆիրա Գրեկուն մահացել է Քիշինյովում 1992 թվականին։ 2011 թվականի նոյեմբերին Քիշինյովի Կոնստանտին Բրինկուշի անվան պատկերասրահում անցկացվեց Ֆիրա Գրեկուի աշխատանքների ցուցահանդեսը։

Դուստրը՝ Թամարա Միխայլովնա Գրեկու-Պեյչևան (ծնվ.՝ 1944), մոլդավացի նկարչուհի է և արվեստագետ։ Փեսան՝ Դմիտրի Պետրովիչ Պեյչևը (ծնվ.՝ 1943), մոլդավացի նկարիչ է և բուլղարացի բանաստեղծ։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամուսինը Ֆիրա Լվովնային անվանում էր «Ֆիրիչելլա» (ռում. Firicel թելիկ, հատիկ)։ Փոքրիկ էսսե «Ֆիրիչելլայի» մասին[3]
  • Esfira Grecu: ceramic, costume, acuarele (Эсфира Греку: керамика, костюмы, акварели). Кишинёв: Elan Poligraf, 2011.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]