Jump to content

Ֆինչ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինչ
անգլ.՝ Finch
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, դրամա, ռոուդ-մուվի և հետապոկալիպսիսյան ֆիլմ
Թվականնոյեմբերի 5, 2021[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիգել Սապոչնիկ
ՊրոդյուսերՔևին Միշեր, Ռոբերտ Զեմեկիս, Ջեք Ռափքե, Jackie Levine? և Daniel Maze?
Սցենարի հեղինակIvor Powell? և Craig Luck?
ԴերակատարներԹոմ Հենքս և Քալեբ Լենդրի Ջոնս
ՕպերատորՋո Ուիլեմս
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
ՄոնտաժTim Porter?
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո և Ալբուկերկե
ԿինոընկերությունImageMovers, Amblin Entertainment, DreamWorks, Reliance Entertainment, Walden Media, Misher Films և Alibaba Pictures?
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ֆինչ» (անգլ.՝ Finch), Միգել Սապոչնիկի ամերիկյան գիտաֆանտաստիկ դրաման[2], որի սցենարը գրել են Քրեյգ Լաքը և Այվոր Փաուելը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Թոմ Հենքսը։ Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին Apple TV+ հոսքային սերվիսում[3]։

Արևի վրա բռնկումից հետո տեղի ունեցավ գլոբալ աղետ, և Երկրի վրա մարդկանց մեծամասնությունը մահացավ։ Գյուտարար Ֆինչը ողջ է մնացել Սենթ Լուիսի տարածքում գտնվող ստորգետնյա բունկերում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը վտանգավոր բարձր է, օրվա ընթացքում սովորական ջերմաստիճանը մոտ 70 °C է և հնարավոր է դուրս գալ միայն սկաֆանդրով։ Ֆինչը էլեկտրաէներգիա է ստանում հողմաղացի շնորհիվ և սնունդ է գտնում լքված սուպերմարկետներում։ Լինելով մահացու հիվանդ՝ նա ստեղծում է անդրոիդին՝ հիմնվելով ռոբոտաշինության լրացված երեք օրենքների վրա։ Ռոբոտի գլխավոր խնդիրն է նրա մահից հետո խնամել և պաշտպանել Գուդիիր շանը։ Դատելով եղանակի կանխատեսումից՝ երկարատև փոթորիկ է սպասվում, և Ֆինչը ստիպված է շտապ լքելու ապաստարանը նախապես պատրաստված ջրային ֆուրգոնով։ Ֆինչը որոշում է մեկնել Կալիֆորնիա։ Նա չի հասցրել լիովին կրթել ռոբոտին, և ռոբոտն իրեն պահում է դեռահասի պես, ոչ միշտ ադեկվատ։

Ֆինչը շարունակում է զվաղվել ռոբոտի ուսուցմամբ, որն իր համար ընտրում է Ջեֆ անունը։ Ջեֆի ֆիզիկական կարողությունների շնորհիվ նրանք գոյատևում են տորնադոն, բայց գրեթե ընկնում են այլ գոյատևող մարդկանց թողած ծուղակը։ Միջադեպի պատճառով նրանք կորցրել են երկրորդ օգնական ռոբոտին՝ Դյուիին։ Ճանապարհորդների նպատակը Սան Ֆրանցիսկոն և Ոսկե դարպասներ կամուրջն է, մի վայր, որտեղ Ֆինչը միշտ երազել է հայտնվել։ Սակայն մի քանի ժամ անց՝ նպատակակետին չհասած, նրանք կանգ են առնում։ Մթնոլորտի պայմանները բարելավվում են, և Ֆինչը կարող է դուրս գալ առանց սկաֆանդրի՝ մաքուր օդ շնչելու։ Երեկոյան նա մահանում է, և Ջեֆն այրում է մարմինը։ Վերջում, Ջեֆն ու Գուդիիրը հասնում են Ոսկե դարպասներ կամուրջին և նկատում, որ կարծես մոտակայքում մարդիկ կան[4][5]։

  • Թոմ Հենքս - Ֆինչ՝ մահացու հիվանդ գյուտարար և Երկրի վերջին մարդկանցից մեկը
  • Քալեբ Լենդրի Ջոնս - Ջեֆ՝ Ֆինչի ստեղծած ռոբոտ
  • Շեյմուս - Գուդիիր

2017 թվականի հոկտեմբերի 27-ին հայտարարվել է, որ Թոմ Հենքսը նկարահանվելու է հետապոկալիպտիկ ֆիլմում՝ «BIOS» անվանումով։ Ֆիլմը լինելու է ռոբոտի մասին, որը ստեղծում է Հենքսի հիվանդ կերպարը, որպեսզի պաշտպանի իր սիրելի շան կյանքը, երբ նա մահանա։ Ֆիլմի սցենարը կգրեն Քրեյգ Լաքը և Այվոր Փաուելը, այն կնկարահանեն Միգել Սապոչնիկը, իսկ Ռոբերտ Զեմեկիսն ու Քևին Միշերը կլինեն պրոդյուսերները։ Մի քանի խոշոր ստուդիաներ աճուրդ էին անցկացնում ֆիլմի իրավունքների համար, որի ստեղծման սկիզբը սպասվում էր 2018 թվականի սկզբին[6]։ Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ նախագիծը ձեռք է բերել Amblin Entertainment ընկերությունը, իսկ Universal Pictures ընկերությունը կզբաղվի դրա տարածմամբ[7]։ 2019 թվականի հունվարին Քալեբ Լենդրի Ջոնսը միացել է ֆիլմի դերասանական կազմին motion-capture իրագործելու համար (Ջեֆ ռոբոտի դեր)[4]։ 2019 թվականի մարտին ֆիլմի դերասանական կազմին է միացել Սամիրա Ուայլին[8], իսկ 2019 թվականի մայիսին՝ Սքիթ Ուլրիխը և Լորա Հարիերը[9]։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Նյու Մեքսիկո նահանգում, ներառյալ Ալբուկերկե, Սանտա Ֆե, Շիպրոք, Լոս Լունաս, Սոկորո քաղաքները և Ուայթ Սանդս ազգային պարկը։ Ֆիլմի արտադրական պրոցեսը ավարտվել է 2019 թվականի մայիսին[10]։

2018 թվականի մայիսին «Ֆինչ» (այնուհետև վերնագրված է որպես BIOS) ֆիլմի թողարկումը կինոթատրոններում Universal Pictures ընկերության կողմից նախատեսված էր 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[11]։ 2020 թվականի հունիսին շարունակվող COVID-19 համավարակի պատճառով կինոթատրոնները փակվեցին ամբողջ աշխարհում, ուստի ֆիլմի թողարկումը հետաձգվեց մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը[12][13]։ 2021 թվականի հունվարին ֆիլմի պրեմիերան հետաձգվել է մինչև 2021 թվականի օգոստոսի 13-ը[14], իսկ նույն թվականի մարտին ֆիլմի թողարկումը կրկին հետաձգվել է մեկ շաբաթով՝ օգոստոսի 20-ին[15]։

2021 թվականի մայիսին ֆիլմը վերանվանվել է «Ֆինչ» և գնվել Apple TV+ ծառայության կողմից՝ հետագա թողարկման համար՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ին[16]։

Կարծիքներ և գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է զուսպ դրական գնահատականներ։ Ըստ Rotten Tomatoes կայքի, ֆիլմի կարծիքների 73%-ը դրական է եղել։ Կայքն այսպես է ամփոփում կարծիքները. «Միգուցե «Ֆինչ»-ը հետապոկալիպսիսի մասին ամենահիշարժան պատմությունը չէ, բայց Թոմ Հենքսը մնում է իսկապես հմայիչ ուղեկից նույնիսկ քաղաքակրթության կործանումից հետո[17]»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. McNary, Dave (2018 թ․ մայիսի 4). «Film News Roundup: Tom Hanks' Sci-Fi Movie 'Bios' Dated for 2020 Release». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. Grobar, Matt (2021 թ․ օգոստոսի 12). «'Finch': Tom Hanks Movie Gets Premiere Date On Apple TV+ & First-Look Photo». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  4. 4,0 4,1 Kroll, Justin (2019 թ․ հունվարի 9). «Caleb Landry Jones to Co-Star With Tom Hanks in Amblin's 'Bios' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Finch movie» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. Kroll, Justin (2017 թ․ հոկտեմբերի 26). «Tom Hanks to Star in Sci-Fi Film 'Bios' From 'Game of Thrones' Director (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Tom Hanks Sci-Fi Project 'Bios' Goes to Amblin Entertainment». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  8. «'Handmaid's Tale' Star Samira Wiley Joins Tom Hanks in 'Bios' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  9. Dela Paz, Maggie (2019 թ․ մայիսի 22). «Skeet Ulrich and Laura Harrier Join Tom Hank's Sci-Fi Film Bios». Coming Soon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  10. Murray, Rebecca (2019 թ․ մայիսի 22). «Skeet Ulrich and Laura Harrier Join Tom Hanks in 'Bios'». Showbizjunkies.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  11. «Universal Sets Tom Hanks' Sci-Fi Flick 'Bios' for 2020». The Hollywood Reporter (անգլերեն). 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  12. D'Alessandro, Anthony (2020 թ․ հունիսի 12). «Tom Hanks Sci-Fi Movie 'Bios' Moves To 2021». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  13. «Universal Sets Tom Hanks' Sci-Fi Flick 'Bios' for 2020». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  14. Rubin, Rebecca (2021 թ․ հունվարի 21). «Tom Hanks Sci-Fi Movie 'Bios' Gets New Release Date». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  15. D'Alessandro, Anthony (2021 թ․ մարտի 25). «Universal Amblin's Tom Hanks Sci-Fi Movie 'Bios' Shifts A Week Later In August». Deadline (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  16. Fleming, Mike Jr (2021 թ․ մայիսի 3). «Apple Lands Another Tom Hanks Film; 'Finch', Formerly Titled 'Bios', To Likely Release In Awards Season». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  17. «Finch - Rotten Tomatoes». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.