Jump to content

Ֆիլիպպո Գրանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպպո Գրանդի
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1957(1957-03-30)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան և Միլանի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, փիլիսոփա և պատմաբան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններUnited Nations High Commissioner for Refugees? և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն
Պարգևներ և
մրցանակներ
 Filippo Grandi Վիքիպահեստում

Ֆիլիպպո Գրանդի (իտալ.՝ Filippo Grandi, մարտի 30, 1957(1957-03-30)[1], Միլան, Իտալիա, Իտալիա), իտալացի դիվանագետ և քաղաքական գործիչ, որը հիմնականում ակտիվ է Միավորված Ազգերի Կազմակերպության մարդասիրական գործողություններում։ 2010 թվականից 2014 թվականը նա զբաղեցրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատարի պաշտոնը[3]։ Նա ավելի վաղ (2005 թվական), աշխատել է որպես Գլխավոր հանձնակատարի տեղակալ[4]։ 2015 թվականի նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Ֆիլիպպո Գրանդիին մտադիր է նշանակել որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ գերագույն հանձնակատար։ 2016 թվականից նա զբաղեցրել է գերագույն հանձնակատարի պաշտոնը[5]։ Օլիմպիական դափնեկիր է՝ մրցանակը ստացել է Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ[6]։

Ֆիլիպպո Գրանդին Վենետիկի և Միլանի համալսարաններում, Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում ունեցել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։

Ֆիլիպպո Գրանդին սկսել է իր կարիերան 1988 թվականից, աշխատելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (ՄԱՓԳՀ), ինչպես նաև աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Սուդանում, Սիրիայում, Թուրքիայում Իրաքում։ Նա նաև ղեկավարել է մի շարք արտակարգ գործողություններ, այդ թվում՝ Քենիայում, Բենինում, Գանայում, Լիբերիայում, Կենտրոնական Աֆրիկայի մեծ լճերի շրջանում, Եմենում և Աֆղանստանում։

1996 թվականից 1997 թվականը նա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների և փախստականների հարցերով կոմիտեի դաշտային համակարգողն էր։

1997 թվականից 2001 թվականը նա աշխատեց Ժնևում փախստականների հարցերով կոմիտեի գործադիր գործակալությունում որպես հատուկ ասիստենտ և հետո անձնակազմի ղեկավար։

2001 թվականից 2004 թվականը նա աշխատել է որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար։

Այնուհետև 2014 թվականին Գրանդին տեղափովեց և միացավ Աֆղանստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցության առաքելությանը, որտեղ ծառայեց որպես Քաղաքական հարցերով Գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ 2004-2005 թվականներին։ 2005 թվականին տեղափոխվեց ՄԱՕԱԳ (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն), նախ որպես Գլխավոր հանձնակատարի տեղակալ, այնուհետև 2006 թվականից 2014 թվականը որպես գլխավոր հանձնակատար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. https://www.unhcr.org/news/announcements/olympic-laurel-united-nations-high-commissioner-filippo-grandi
  3. Filippo Grandi Ends Term as UNRWA Commissioner-General, UNRWA
  4. http://www.un.org/News/Press/docs/2010/sga1215.doc.htm
  5. http://www.un.org/press/en/2015/sga1605.doc.htm
  6. Athletic, The (2024-07-26). «Olympics 2024 opening ceremony live updates». The Athletic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպպո Գրանդի» հոդվածին։