Jump to content

Ֆիլիպ Փլայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Փլայն
գերմ.՝ Philipp Plein
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1978(1978-02-16)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիա[2]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Մասնագիտությունդիզայներ, dressmaker և նորաձևության դիզայներ
Կայքphilipp-plein.com
 Philipp Plein Վիքիպահեստում

Ֆիլիպ Փլայն (գերմ.՝ Philipp Plein, փետրվարի 16, 1978(1978-02-16)[1], Մյունխեն, Գերմանիա[2]), գերմանացի նորաձևության դիզայներ, իր անունը կրող ապրանքանիշերի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Փլեյնը ծնվել է 1978 թվականին Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Մանուկ հասակից շատ է ճամփորդել ծնողների հետ՝ հաճախել թանգարաններ, ցուցահանդեսներ, ինչն էլ նրան գրավեց աշխարհի տարբեր երկրների մշակույթները, արվեստները և այդ ամենը ազդեց նրա ստեղծագործական ունակությունների վրա։ Բացի այն, որ նա հետաքրքրված էր արվեստով, նրան հետաքրքրում էր նաև այն ամենը՝ ինչը կապված էր մաթեմատիկայի հետ։

Պատրաստվում էր դառնալ տնտեսագետ։ Բադեն Վուրտեմբերգի գիմնազիան ավարտելուց հետո՝ Փլեյնը Էրլանգենում ընդունվում է Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտելով համալսարանը՝ Փլեյնը սկսում է աշխատել տնտեսագիտության ոլորտում։

Մոդելավորողի մասնագիտությունը պատահական է ընտրել․ իր սիրելի շան համար ոչ մի կերպ չէր կարողանում հարմարավետ բազկաթոռ գտնել, իսկ հետո որոշեց ինքնուրույն պատրաստել։ Երբ բազկաթոռը պատրաստ էր՝ նրա ընկերները ցնցված էին և նույնպես սկսեցին պատվիրել բազկաթոռներ իրենց կենդանիների համար։ Դա 1988 թվականն էր և Ֆիլիպը Մյունխենում բացեց իր սեփական արհեստանոցը[3], որտեղ սկսեց կահույքի և տնային պարագաների արտադրությունը։

Պատվերներ եղան և Ֆիլիպն սկսեց էկզոտիկ փայտի տեսակներից և թանկարժեք գործվածքներից՝ կաշվից, մետաքսից և թավիշից կահույք արտադրել։ Երբ Moët & Chandon ընկերությունը պատվիրեց դիզայներական նախագիծ նորաձևության շաբաթի հանգստի սենյակի համար՝ Փլեյնը որոշեց, որպես նվեր, հյուրերի համար պատրաստել կաշվե պայուսակներ և նա մեծ հաջողություն ունեցավ։

Շարունակելով զբաղվել կահույքով՝ Փլեյնը Փարիզում կայացող Maison & Objet ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց մի քանի օրինակ։ Իր ցուցադրափեղկը ձևավորեց իր համար անսովոր մի քանի իրերով. միլիտարի ոճով, Սվարովսկի քարերով։ Այս դիզայնը գրավեց հաճախորդներին և նա հասկացավ, որ պետք է զբաղվի հագուստի մոդելավորմամբ։

Նրա անվամբ նորաձևության ապրանքանիշը ստեղծվեց 2004 թվականին։ Ներկայումս (2016) աշխարհում հաշվվում է Ֆիլիպ Փլեյն ապրանքանիշի ավելի քան 66 խանութ[4]։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Փլեյն ապրանքանիշի հիմնադրման տարեթիվը համարվում է 2004 թվականը։ Հենց այդ տարի էր բաց թողնվել Fashion հագուստի գիծը։ Փլեյնը որոշեց ստեղծել «ցանկացած ոճ, բացի ձանձրալիից»։ 2007 թվականին ստեղծում է զարդերի հավաքածու, որտեղ օգտագործում է Սվարովսկի քարերից ապլիկացիաներ՝ գանգի ձևով, որն էլ հետագայում դարձավ տարբերակ ապրանքանիշի համար։

Ֆիլիպ Փլեյնը դարձավ առաջինը, ով հագուստի վրա օգտագործեց գանգով զարդարանք։ Փլեյնն օգտագործում է մետաղական մասեր, տարբեր տեսակի էկզոտիկ կաշիներ, փորձարկում է նյութերով, համատեղում է դասական տարրերը այլ ոճերի հետ։

2009 թվականին ամերիկյան ընկերության ներկայացուցիչները, ովքեր արտադրում են տիկնիկներ, Փլեյնին առաջարկում են Բարբի տիկնիկների համար հագուստ ստեղծել։ Փլեյնը Բարբիին[5] հագցնում է սև ճոխ զգեստ՝ Սվարովսկի բյուրեղներով, իսկ շիկահերի ուսերին նույն երանգից պալանտինի թափվող թիկնոց է գցում։

2011 թվականին դիզայները ներկայացնում է իր գարուն-ամառ 2012 առաջին մանկական հավաքածուն, որի վրա տպագրված էին Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմների հերոսները և Marvel ընկերության կոմիքսների կերպարները։

2012 թվականին Ֆիլիպ Փլեյնը՝ իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների համար մարզահագուստ է ներկայացնում. բաճկոններ, բլուզներ, վերնաշապիկներ, կոշիկներ, պայուսակներ և այլն[6]

Թիմի յուրաքանչյուր անդամի ես կդարձնեմ մեր օրերի ճշմարիտ գլադիատորներ։ Նրանցով կհպարտանան ինչպես դաշտում, այնպես էլ նրանից դուրս։

Նրա հաճախորդների ցանկում են այնպիսի ֆուտբոլիստներ, դերասաններ, մոդելներ և երգիչներ, ինչպիսիք են Ռոբբի Վիլիամսը, Ջոնի Դեփը, Անտոնիո Բանդերասը, Ռիհաննան, Փերիս Հիլթոնը, Նաոմի Քեմբելը, Դևիդ Բեքհեմը, Ջենիֆեր Լոպեսը և այլք։

Ֆիլիպ Փլեյնը GQ ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա ազգային ապրանքանիշ» մրցանակի[7], ինչպես նաև «Նոր դեմքեր» հեռուստաշոուի կողմից արժանացել է «Նորաձևություն» մրցանակի[8]։

Ֆիլիպ Փլեյնը (գերմ.՝ Philipp Plein) գերմանական ապրանքանիշը մասնագիտացված է կանանց, տղամարդկանց և երեխաների հագուստների, կոշիկների և աքսեսուարների արտադրության մեջ։ Ապրանքանիշի հիմնական գիծը հանդիսանում է ոչ միայն Fashion-ը, այլ նաև Lunettes-ը՝ արևային ակնոցների գիծը, Diamonds-ը՝ ոսկերչական զարդերը, Home Collection-ը՝ կահույքի, տան համար նախատեսված ապրանքները և պարագաները։

Ապրանքանիշի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում։ Հագուստը ստեղծվում է Իտալիայում, տան համար նախատեսված ապրանքներն ու աքսեսուարները՝ Գերմանիայում, իսկ հավաքածուները ցուցադրվում են՝ Նյու Յորքի, Միլանի, Բեռլինի, Լաս Վեգասի, Բարսելոնի և Մոսկվայի նորաձևության շաբաթներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20130906125337/http://fishers.at/brand/philipp-plein-new-store
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1035627698 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. W Magazine March 2015
  4. Esquire Middle East July 2014
  5. Philipp Plein© Barbie® Doll
  6. «LAVINIA PARLAMENTI». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  7. «Philipp Plein ist Stargast». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  8. Bunte.de: "Plein stars celebrate on the Rhine" article on the New Faces Awards 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Փլայն» հոդվածին։