Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)
Ֆիլիպ VI | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1293 |
Ծննդավայր | Ֆոնտենբլո |
Վախճանի օր | օգոստոսի 22, 1350 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեյմս |
Թաղված | Սեն Դենի աբբայություն |
Դինաստիա | Վալուաներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Charles of Valois?[1] |
Մայր | Margaret, Countess of Anjou?[1] |
Ամուսին | մոտ Blanche of Navarre, Queen of France?[1] և Joan of Burgundy?[1] |
Զավակներ | Joan of Valois?, Ժան II[1], Philip of Valois, Duke of Orléans?[1] և Thomas de La Marche? |
Ֆիլիպ VI (ֆր.՝ Philippe VI de Valois, նոյեմբերի 17, 1293, Ֆոնտենբլո - օգոստոսի 22, 1350, Ռեյմս)՝ 1328 թվականից Ֆրանսիայի թագավոր։
Վալուայի կոմս Կառլոսի և Մարգարիտայի տղան[2]։
Հարյուրամյա պատերազմի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպն այնքան էլ հմուտ չէր գործում ընդդեմ թշնամիների։ Էդուարդ III-ն ընդամենը սպասում էր հարմար պահի, որպեսզի նորից ձենքը ձեռքրեին ներկայացնի իր պահանջներն արքայական աթոռի համար։ 1337 թվականին հոկտեմբերին Էդուարդը Ֆիլիպին մարտահրավեր նետեց, որից հետո գրավեց մեկ ֆլամանդանյան կղզի[3]։
Սկսվեց Հարյուրամյա պատերազմը[2]։ Ֆիլիպի օրոք այն հանգեցրեց Կրեսսի ճակատամարտի և Կալեի գրավման ժամանակ ֆրանսիական բանակի լիակատար պարտության[4]։ Կալեի հանձնումից հետո Ֆիլիպը պայմանագիր կնքեց Էդուարդի հետ, բայց մահացավ մինչ պայմանգրի ավարտը։
Ներքաղաքական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմը հանրապետությունում առաջացրեց սարսափելի դառնություններ։ Ամբողջ տարածքներ այրված էին, շատ քաղաքներից մնացել էին միայն մոխրիներ, և գործում էին ավազակային խմբեր[5]։ Հարկերը, որոնք թագավորը հավաքում էր բանակի պարտքերը փակելու համար, ժողովրդին զայրացնում էին։ Գլխավոր և գավառական մարզերին անդադար կերպով ներկայացվում էին նոր պահանջներ։ Երբեմն հարկերը հավաքվում էին ընդամենը թագավորի հասարակ հրամանի դեպքում[6][7]։
1332 թվականին կառավարության կողմից ուժեղ հարված եկավ երկրի տնտեսության վրա․ հարվածն ուղղված էր ընդդեմ գրավատների։ Մինչ Ֆիլիպը, ֆրանսիացի թագավորներն ամեն օր կողոպտում էին գրավատների աշխտողներին, ասելով՝ եթե չենթարկվեն իրեն, դուրս կհանեն Ֆրանսիայից։ Երկիրն արագ զրկվեց կարճաժամկետ վարկավորման աղբյուրներից և բացխվեց կապիտալի՝ երկրից լայնամասշտաբ դուրս բերման հետ[8]։
1338 թվականին քչացան բողոքների դրույքները։ պապը ստիպված էր յուրաքանչյուր երկու տարին մեկ զիջել եկեղեցական տասանորդը թագավորին․ մետաղադրամների թողարկման որակը խիստ վատացավ[9]։
Անգլիայի հետ պատերազմական անհաջողությունները Ֆիլիպը մասամբ մեղմեց Մոնպելիեի (1344) և Դոֆինի ձեռքբերմամբ[10]։
Ընտանիք և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կին։ (1313 թվականից) Ժաննա Բուրգունդացի (հոկ. 1293—1348 թթ.), Ռոբերտ II-ի և Ագնես Ֆրանսիացու աղջիկը։ Ունեցել է 10 երեխա, որոնցից ընդամենը երկուսն են ապրել։
- Ֆիլիպ դը Վալուա (1315 թ.— մահացել է մանուկ հասակում)։
- Ժաննա դը Վալուա (1317 թ.— մահացել է մանուկ հասակում)։
- Ժան II Բարի (1319-1364 թթ.), Ֆրանսիայի թագավոր (1350—1364 թթ.):
- Մարիա դը Վալուա (1326—1333 թթ.):
- Լուի դը Վալուա (հունվարի 17, 1328 թ.— մահացել է մանուկ հասակում)։
- Լուի դը Վալուա (հունիսի 8, 1330 թ.— հունիսի 23 1330 թ.):
- Ժան դը Վալուա (1333 թ.— մահացել է մանուկ հասակում)։
- Ֆիլիպ դը Վալուա (1336—1375 թթ.), Վալուայի կոմս և Օռլեանի առաջին դուքս (1344—1375 թթ.):
- Ժաննա դը Վալուա (1337 թ.— մահացել է մանուկ հասակում)։
- որդի (1343 թ.— մահացել է մանուկ հասակում)։
- Առաջին կին։ (1349 թվականից) Բլանկա դ'Էվրյո (հոկ. 1331—1398 թթ.), Նավարայի արքայադուստր, Ֆիլիպ III դ'Էվրյոյի (դ'Էվրյոյի դուքս և Նավարայի արքա) և Իոաննա II-ի (Նավարայի թագաուհի և Շամպանի դքսուհի) աղջիկը Ունեցել են մեկ աղջիկ, որը ծնվել է հոր մահանալուց հետո։
Ֆիլիպ VI-ը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ VI-ը ֆրանսիացի գրող Մորիս Դրյուոնի «Անիծված արքաներ» պատմավեպերի ցիկլի հերոսներից մեկն է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենուա Բրիոն, «Անիծված թագավորներ» մինիսերիալում (1972 թ.)
- Մալիկ Զիդի, «Անիծված թագավորներ» մինիսերիալում (2005 թ.)
-
Ժան II
-
Ժաննա (1351—1371)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 «Les Rois maudits: Casting de la saison 1» (French). AlloCiné. 2005. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ The Hundred Years War:Not One But Many, Kelly DeVries, The Hundred Years War (part II): Different Vistas, ed. L. J. Andrew Villalon, Donald J. Kagay, (Brill, 2008), 15.(անգլ.)
- ↑ Curry, Anne (2003). The Hundred Years' War. New York: Rutledge. էջեր 18.(անգլ.)
- ↑ Oars, Sails and Guns:The English and War at Sea, c.1200-1500, Ian Friel, War at Sea in the Middle Ages and the Renaissance, ed. John B. Hattendorf, Richard W. Unger, (The Boydell Press, 2003), 79.(անգլ.)
- ↑ Jonathan Sumption, The Hundred Years War:Trial by Battle, 349.
- ↑ Jonathan Sumption, The Hundred Years War:Trial by Battle, 354-359.(անգլ.)
- ↑ Identity Politics and Rulership in France: Female Political Place and the Fraudulent Salic Law in Christine de Pizan and Jean de Montreuil, Sarah Hanley, Changing Identities in Early Modern France, ed. Michael Wolfe, (Duke University Press, 1996), 93 n45.
- ↑ Jonathan Sumption, Hundred Years War:Trial by Fire, Vol. II, (University of Pennsylvania Press, 1999), 117.
- ↑ Mortimer, Ian (2008). The Perfect King The Life of Edward III, Father of the English Nation. Vintage. էջեր 276.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։ |
|