Ֆերոզ Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերոզ Խան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1939(1939-09-25)[1]
ԾննդավայրԲանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էապրիլի 27, 2009(2009-04-27)[2][3][1] (69 տարեկան)
Մահվան վայրԲանդալոր, Հնդկաստան
ԿրթությունBishop Cotton Boys' School? և St. Germain High School?
Քաղաքացիություն Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, գրող և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Ֆարդին Խան և Վաիբհավ Տալուար
Պարգևներ և մրցանակներ

Ֆերոզ Խան (հինդի` फ़िरोज़ ख़ान, սեպտեմբերի 25, 1939(1939-09-25)[1], Բանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 27, 2009(2009-04-27)[2][3][1], Բանդալոր, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ 1960-1980-ական թվականների ընթացքում նկարահանվել է մոտ 60 ֆիլմերում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի (1971 թ.) և հնդկական կինեմատոգրաֆում ունեցած զգալի ներդրումների համար (2001 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերոզ Խանի հայրը աֆղանստանցի փուշտուն էր, իսկ մայրն ուներ պարսկական ծագում։ Նրա երեք եղբայրները հետագայում նույնպես առնչվում էին կինոարդյունաբերության հետ՝ Սանջայ Խանն ու Աքբար Խանը դերասաններ էին, իսկ Սամիր Խանը պրոդյուսեր։

Անգլիական թեքումով դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Ֆերոզ Խանը հայտնվեց Բոմբեյում, որտեղ 1959 թվականին կայացավ նրա կինոդեբյուտը «Ավագ քույրը» կինոնկարում։ Նրա մասնակցությամբ հետագայում նկարահանվեցին «Սամսոն» (1964 թ.), «Սերը Քաշմիրում» (1965 թ.), «Գիշեր և ցերեկ» (1967 թ.), «Ընկերության փորձություն» (1969 թ.), «Ամուսնական գիշեր» (1971 թ.), «Հանցագործություն» (1972 թ.), «Հավերժ ընկերներ» (1980 թ.), «Խիզախը» (1986 թ.), «Սիրո մեծությունը» (1992 թ.), ««Անգարա» ակումբի սեփականատերը» (2003 թ.) ֆիլմերը։ Նշված ֆիլմերի մի մասի ռեժիսորը հանդիսանում է նույն ինքը՝ Ֆերոզ Խանը։

2006 թվականին Ֆերոզ Խանն ընդգրկվել էր Պակիստանի հատուկ ծառայությունների «սև ցուցակի» մեջ։ Դրա պատճառը նրա քննադատական արտահայտություններն էին Պակիստանի մուսուլմանների հասցեին։ Նա Պակիստան էր մեկնել նախագահ Փարվեզ Մուշարաֆի հրավերով։ Վերջինիս ուղղված հետախուզական զեկույցում նշված էր, որ Ֆերոզ Խանը ալկոհոլ օգտագործած վիճակում վիրավորում և քննադատում էր մուսուլմաններին. «Ես հպարտ եմ Հնդկաստանով։ Հնդկաստանը աշխարհիկ պետություն է։ Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանի մուսուլմաններն առավել առաջադեմ են։ Մեր երկրի նախագահը մուսուլման է, իսկ վարչապետը` սիկհ։ Պակիստանն ստեղծվել է հանուն իսլամի, բայց տեսեք թե ինչպես են այստեղ մուսուլմանները սպանում միմյանց...»։ Այս բառերից հետո Ֆերոզ Խանին արգելվեց մուտք գործել Պակիստան և նա դարձավ Պակիստանի համար ոչ ցանկալի անձնավորություն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1985 թվականներին Ֆերոզ Խանը ամուսնացած է եղել Սունդարի Խանի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի։ Նրա որդին դերասան Ֆարդին Խանն է։ Ֆերոզ Խանը մահացել է 2009 թվականի ապրիլի 27-ին՝ քաղցկեղից։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1959 Ավագ քույրը Didi Նուկար
1962 Տարզանը գնում է Հնդկաստան Tarzan Goes to India արքայազն Ռագհու Կումար
1963 Հարսնացուն Bahurani Վիկրամ Սինգհ
1964 Սամսոն Samson Սալուկ
1964 Թափառողը Char Dervesh Քամար Բհակտ
1965 Սերը Քաշմիրում Arzoo Ռամեշ
1967 Գործակալ 909 C.I.D. 909 Ռաջու, գործակալ 909
1967 Գիշեր և ցերեկ Raat Aur Din Դիլիպ
1967 Կինը Aurat Անանդ
1967 Հուր Aag Շանկար
1969 Մտերիմ ընկերներ Pyasi Sham Աշոկ
1969 Ընկերության փորձություն Aadmi Aur Insaan Ջայ Կիշան
1970 Ճանապարհորդություն Safar Շեքհար Կապուր
1971 Ամուսնական գիշեր Ek Paheli Սուդհիր
1971 Թշնամիներ Mela Շակտի Սինգհ
1972 Հանցագործություն Apradh Ռամ Կհաննա
1973 Թե որ... Kashmakash -
1974 Իմ անունը Գիտա է Geetaa Mera Naam Ռաջա
1974 Անհայտ ուղի Anjaan Raahen Անանդ
1974 Հետաքննություն Գոայում International Crook Ռաջեշ
1974 Հետևորդ Դաննա Ջատը Bhagat Dhanna Jatt Շյամու
1974 Բարդ ընտրություն Khhotte Sikkay -
1975 Կնքահայրը Dharmatma Ռանբիր
1976 Կոբրա Nagin Ռաջ
1976 Տոհմ Kabeela Մանգալ
1976 Հեռանալ` արժանապատվորեն Sharafat Chod Di Maine -
1976 Շանկարն ու Շամբհուն Shankar Shambhu Շանկար Սինգհ
1980 Կանչ Chunaoti Վիջայ
1980 Հավերժ ընկերներ Qurbani Ռաջեշ Կումար, Կայլաշ Նաթհ
1981 Հատուցում Khoon Aur Paani Ռամ Սինգհ, Թհանեդար Սինգհ
1986 Խիզախը Janbaaz տեսուչ Ռաջեշ Սինգհ
1988 Բարեհոգին Dayavan Շանկար Վագհմարե
1992 Սիրո մեծությունը Yalgaar Ռաջեշ Կումար
2003 «Անգարա» ակումբի սեփականատերը Janasheen Սաբա Կարիմ Շահ
2005 Խոշոր խաղ Ek Khiladi Ek Haseena Ջեհանգիր Խան
2007 Բարի գալուստ Welcome Ռանվիր Դհանռաջ Քսաջա

Ռեժիսոր և պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1972  Հանցագործություն Apradh
1975  Կնքահայրը Dharmatma
1980  Հավերժ ընկերներ Qurbani
1986  Խիզախը Janbaaz
1988  Բարեհոգին Dayavan
1992  Սիրո մեծությունը Yalgaar
1998  Սիրո օթևանը Prem Aggan
2003  «Անգարա» ակումբի սեփականատերը Janasheen

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]