Ֆերդինանդ Ֆոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Ֆոշ
ֆր.՝ Ferdinand Foch
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1851(1851-10-02)[1][2][3][…]
ԾննդավայրՏարբ[4]
Մահացել էմարտի 20, 1929(1929-03-20)[4][1][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՀաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՊոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտությունսպա և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններփոխնախագահ և Seat 18 of the Académie française?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[9], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Ferdinand Foch Վիքիպահեստում

Ֆերդինանդ Ֆոշ (հոկտեմբերի 2, 1851(1851-10-02)[1][2][3][…], Տարբ[4] - մարտի 20, 1929(1929-03-20)[4][1][3][…], Փարիզ[4]), Ֆրանսիայի մարշալ (1918), Բրիտանիայի ֆելդմարշալ (1919) և Լեհաստանի մարշալ (1923)։ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1918)։

1887 թվականին ավարտել է Ֆրանսիայի Բարձրագույն ռազմական ակադեմիան, որտեղ 1895 թվականից 1900 թվականներին եղել է պրոֆեսոր, իսկ 1908 թվականից 1911 թվականներին՝ պետ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ եղել է կորպուսի, ապա՝ բանակի, 1915–1916 թվականներին՝ «Հյուսիս» բանակախմբի հրամանատար։ 1917 թվականի մայիսից՝ Գլխավոր շտաբի պետ, 1918 թվականի ապրիլից՝ դաշնակիցների զորքերի գերագույն գլխավոր հրամանատար։

Նշանակալի դեր է խաղացել կենտրոնական տերությունների դեմ դաշնակիցների հաղթանակի գործում։ 1918 թվականից 1920 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի դեմ ռազմական ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ Գրել է ռազմա-տեսական աշխատություններ և հուշեր։

Միակ տղան՝ լեյտենանտ Գերման Ֆոշը և փեսան՝ կապիտան Բեկուրը, մահացել են Մաաս-ի ճակատամարտում 1914 թվականին։

Սոմի ճակատամարտի ղեկավարելու ժամանակ ավելի քան 600 000 մարդ կորցնելու հետևանքով ազատվել է ծառայությունից և նշանակվել ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոշի արձանը Փարիզում
  • Ֆոշի պատվին են կոչվել Ֆրանիսայի ռազմածովային ուժերի 2 նավ՝ կրեյսեր և ավիակիր
  • Փարիզում տեղադրված է հուշարձան
  • նրա անունով է կոչվում ծանր հակատանկային ինքնագնաց հրետանային կայանքը, որն ստեղծվել AMX 50 տանկի բազայի վրա
  • Ֆոշի անունով բազմաթիվ փողոցներ կան շատ քաղաքներում
  • Ֆոշի անունով է կոչված Կերգելեն կղզիների Իլ-Ֆոշ կղզին
  • նրա պատվին է կոչված խաղողի տեխնիկական տեսակներից մեկը
  • Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Ֆոշվիլլ քաղաքը անվանկոչված է նրա պատվին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaquère С. F. Vie populaire du maréchal Foch. — Arras, 1955;
  • Grasset A. Foch ou la volonté de vaincre. — P., 1964.
  • Foch, F. (1931). Mémoire pour servir à l'histoire de la guerre 1914–1918: avec 18 gravures hors-texte et 12 cartes [The Memoirs of Marshal Foch] (PDF) (French). Translated by T Bentley Mott (Heinemann ed.). Paris: Plon. OCLC 86058356. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Porte, Rémy, and F Cochet. Ferdinand Foch, 1851-1929: Apprenez À Penser : Actes Du Colloque International, École Militaire, Paris, 6–7 November 2008. Paris: Soteca, 2010. 978-2-916385-43-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Ֆոշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 687