Ֆելիքս Սլովաչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Սլովաչեկ
Բնօրինակ անունFelix Slováček
Ծնվել էմայիսի 23, 1943(1943-05-23)[1][2][3][…] (80 տարեկան)
Զլին[4][5]
Երկիր Չեխիա և  Չեխոսլովակիա[3][6]
Մասնագիտությունջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, կլառնետահար և դիրիժոր
Գործիքներկլառնետ
ԿրթությունJanáček Academy of Music and Performing Arts?[5]
ԱմուսինDagmar Patrasová?[7]
Պարգևներ
Կայքbigband.cz
 Felix Slováček Վիքիպահեստում

Ֆելիքս Սլովաչեկ (չեխ․՝ Felix Slováček, մայիսի 23, 1943(1943-05-23)[1][2][3][…], Զլին[4][5]), չեխ կլարնետիստ, սաքսոֆոնիստ, կոմպոզիտոր և խմբավար։ Միաժամանակ նվագում է հարվածային գործիքներ, դաշնամուր և կոնտրաբաս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Սլովաչեկը ծնվել է 1943 թվականի մայիսի 23-ին Չեխիայի Զլին քաղաքում։ Երիտասարդ տարիներին Ֆելիքսը սովորել է նվագել դաշնամուր և ջութակ, բայց դրանք նրա սիրելի գործիքները չէին։ Երաժշտական դպրոցը ավարտելուց հետո նա հրապուրվեց կլարնետ և սաքսոֆոն նվագելով, որը հետագայում դարձավ իր անցաթուղթը։ Ֆելիքսը ուսումը սկսել է Բռնոյի երաժշտական քոլեջից, այնուհետև շարունակել է Կռոմերժիժ քաղաքի կոնսերվատորիայում։ Ուսումը ավարտելուց հետո Ֆելիքս Սլովաչեկը սկսեց իր երաժշտական կարիերան սինֆոնիկ նվագախմբում։ Սակայն նա հայտնի դարձավ, երբ սկսեց նվագել ջազ, հայտնի Բիգ-բենդախ ջազ խմբում[9]։ Իր ամբողջ գործունեության ընթացքում Ֆելիքս Սլովաչեկը մասնակցել է բազմաթիվ պրոֆեսիոնալ մրցույթների։ 1965 թվականին Ֆրիդրիխ Գուլդան կազմակերպեց միջազգային մրցույթ երիտասարդ ջազ կատարողների[10] և այդ մրցույթներից մեկում 1966 թվականին մասնակցեց երիտասարդ Ֆելիքս Սլովաչեկը։ Այդ նույն թվականին մրցույթի մասնակիցներից նա դարձավ Բագուլավ Մարտինիի դափնեկրի երկրորդ մրցանակակիր։ 1967 թվականին Պրահայի ջազային փառատոնում նա դարձավ առաջին տաղանդավոր երիտասարդ ջազային կատարող դափնեկիրը և այդ նուjն թվականին մասնակցեց բաց երաժշտական մրցույթում Ժնևի երաժշտական քոլեջում։ 1981 թվականին վաճառվել է Ֆելիքս Սլովաչեկի 9,5 միլիոն ձայնապնակ, նա զիջում է միայն Կարել Գոտտին նրա 44,7 միլիոն օրինակով[11]։

տարի անվանում պիտակ կատալոգի համարը
1974 Felix Slováček & Ladislav Štaidl A Jeho Orchestr* — Felix Slováček Supraphon 1 13 1500
1975 Felix Slováček, Orchestr Ladislava Štaidla* ‎— II Supraphon 1113 1716
1975 Alexej Fried, Gustav Brom Orchestra, Felix Slováček ‎– Jazzové Koncerty (Jazz Concertos) Panton 11 0339

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Սլովաչեկ» հոդվածին։