Ֆելիքս Սլովաչեկը ծնվել է 1943 թվականի մայիսի 23-ին ՉեխիայիԶլին քաղաքում: Երիտասարդ տարիներին Ֆելիքսը սովորել է նվագել դաշնամուր և ջութակ, բայց դրանք նրա սիրելի գործիքները չէին: Երաժշտական դպրոցը ավարտելուց հետո նա հրապուրվեց կլարնետ և սաքսոֆոն նվագելով, որը հետագայում դարձավ իր անցաթուղթը: Ֆելիքսը ուսումը սկսել է Բռնոյի երաժշտական քոլեջից, այնուհետև շարունակել է Կռոմերժիժ քաղաքի կոնսերվատորիայում: Ուսումը ավարտելուց հետո Ֆելիքս Սլովաչեկը սկսեց իր երաժշտական կարիերան սինֆոնիկ նվագախմբում: Սակայն նա հայտնի դարձավ, երբ սկսեց նվագել ջազ, հայտնի Բիգ-բենդախ ջազ խմբում[7]: Իր ամբողջ գործունեության ընթացքում Ֆելիքս Սլովաչեկը մասնակցել է բազմաթիվ պրոֆեսիոնալ մրցույթների: 1965 թվականին Ֆրիդրիխ Գուլդան կազմակերպեց միջազգային մրցույթ երիտասարդ ջազ կատարողների[8] և այդ մրցույթներից մեկում 1966 թվականին մասնակցեց երիտասարդ Ֆելիքս Սլովաչեկը: Այդ նույն թվականին մրցույթի մասնակիցներից նա դարձավ Բագուլավ Մարտինիի դափնեկրի երկրորդ մրցանակակիր: 1967 թվականին Պրագայի ջազային փառատոնում նա դարձավ առաջին տաղանդավոր երիտասարդ ջազային կատարող դափնեկիրը և այդ նուjն թվականին մասնակցեց բաց երաժշտական մրցույթում Ժնևի երաժշտական քոլեջում: 1981 թվականին վաճառվել է Ֆելիքս Սլովաչեկի 9,5 միլիոն ձայնապնակ, նա զիջում է միայն Կարել Գոտտին նրա 44,7 միլիոն օրինակով[9]:
տարի
անվանում
պիտակ
կատալոգի համարը
1974
Felix Slováček & Ladislav Štaidl A Jeho Orchestr* — Felix Slováček