Օտտո Բյոլեր
Օտտո Բյոլեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1847[1] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն |
Մահացել է | ապրիլի 5, 1913[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Գերեզման | Հիտցինգեր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և ծաղկարար |
Otto Böhler Վիքիպահեստում |
Օտտո Բյոլեր (գերմ.՝ Otto Böhler, նոյեմբերի 11, 1847[1], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն - ապրիլի 5, 1913[2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), գերմանացի և ավստրիացի նկարիչ և ուրվանկարիչ, որը հայտնի է գերմանացի և ավստրիացի նկարիչներին պատկերող աշխատանքների շարքով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառականի ընտանիքի հինգերորդ զավակն է։ Նա իր մանկությունն ու պատանությունն անցկացրել է Մայնի Ֆրանկֆուրտում։ Ավարտել է Թյուբինհենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1870 թվականին ավագ եղբայրների` Ալբերտի (1845-1899) և Ֆրեդերիկի (1849-1914) տեղափոխվել է Վիեննա և եղբոր՝ Էմիլի (1842–1882) մահից հետո սկսել է մասնակցել ընտանեկան բիզնեսին։ Ալբերտը և Էմիլը հիմնել են պողպատի արդյունաբերություն։
Մանկուց գեղարվեստական տաղանդ է ունեցել, այդ իսկ պատճառով նա ուսանել է գեղանկարիչ Վենցել Օտտոկար Նոլչի (1835-1908) մոտ։ Սակայն շուտով Օտտո Բյոլերն անցել է ուրվագծային արվեստին և շուտով դարձավ հայտնի ծաղրանկարիչ։ Լինելով երաժշտության երկրպագու, ծանոթ լինելով գերմանացի և ավստրիացի շատ կոմպոզիտորների, դիրիժորների և երաժիշտների հետ` նա իր ստեղծագործության համար երաժշտական միջավայրում հարուստ ասպարեզ է գտել։ Բյոլերի ընկերների թվում էին օպերային երգիչներ և երգչուհիներ Ամալի Մատերնան, Գերման Վինկելմանը, Թեոդոր Ռայխման և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ։ Նա Ռիխարդ Վագների երկրպագու էր։
1876 թվականին, որպես մեկենաս մասնակցել է Բայրյոյտսկի առաջին փառատոնի անցկացմանը։
Թաղված է Վիեննայի Հիտցինգսկի գերեզմանատանը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ և 19-րդ դարերում Ֆրանսիայում, Անգլիայում և Գերմանիայում ուրվագծային դիմանկարները տարածված և նորաձև էին։ Ուրվագծերի պատրաստելու սովորական ձևը սև թղթից դրանք մկրատով կտրելն էր։
Օտտո Բյոլերը ստեղծել է ոչ միայն գերմանացի և ավստրիացի, այլև` մշակույթի և արվեստի այլ համաշարհային ճանաչման այլ գործիչների ուրվագծային դիմանկարների և ծաղրանկարների մի ամբողջ պատկերասրահ[3]։ Նրա ստեղծագործությունների օբյեկտներ են եղել Յոհան Սեբաստիան Բախը, Հանս ֆոն Բյուլովը, Յոհաննես Բրամսը, Անտոն Բրուքները, Ռիխարդ Վագները, Էդվարդ Գրիգը, Էդուարդ Շտրաուսը և ուրիշներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հանս ֆոն Բյուլով
-
Էլիմ ֆոն Զաուեր
-
Էդուարդ Շտրաուս
-
Զիգրիդ Վագներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #130109533 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Otto Böhler
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Բյոլեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 1913 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռոմանտիստ նկարիչներ
- Գերմանացի նկարիչներ
- Ավստրիացի նկարիչներ
- 20-րդ դարի նկարիչներ
- 19-րդ դարի նկարիչներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Ավստրիացի գործարարներ
- Գերմանացի գործարարներ