Օտտո Բյոլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Բյոլեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1847(1847-11-11)[1]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն
Մահացել էապրիլի 5, 1913(1913-04-05)[2] (65 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
ԳերեզմանՀիտցինգեր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա և Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և miniaturist
Commons-logo.svg Otto Böhler Վիքիպահեստում

Օտտո Բյոլեր (գերմ.՝ Otto Böhler, նոյեմբերի 11, 1847(1847-11-11)[1], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն - ապրիլի 5, 1913(1913-04-05)[2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), գերմանացի և ավստրիացի նկարիչ և ուրվանկարիչ, որը հայտնի է գերմանացի և ավստրիացի նկարիչներին պատկերող աշխատանքների շարքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառականի ընտանիքի հինգերորդ զավակն է։ Նա իր մանկությունն ու պատանությունն անցկացրել է Մայնի Ֆրանկֆուրտում։ Ավարտել է Թյուբինհենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1870 թվականին ավագ եղբայրների` Ալբերտի (1845-1899) և Ֆրեդերիկի (1849-1914) տեղափոխվել է Վիեննա և եղբոր՝ Էմիլի (1842–1882) մահից հետո սկսել է մասնակցել ընտանեկան բիզնեսին։ Ալբերտը և Էմիլը հիմնել են պողպատի արդյունաբերություն։

Մանկուց գեղարվեստական ​​տաղանդ է ունեցել, այդ իսկ պատճառով նա ուսանել է գեղանկարիչ Վենցել Օտտոկար Նոլչի (1835-1908) մոտ։ Սակայն շուտով Օտտո Բյոլերն անցել է ուրվագծային արվեստին և շուտով դարձավ հայտնի ծաղրանկարիչ։ Լինելով երաժշտության երկրպագու, ծանոթ լինելով գերմանացի և ավստրիացի շատ կոմպոզիտորների, դիրիժորների և երաժիշտների հետ` նա իր ստեղծագործության համար երաժշտական ​​միջավայրում հարուստ ասպարեզ է գտել։ Բյոլերի ընկերների թվում էին օպերային երգիչներ և երգչուհիներ Ամալի Մատերնան, Գերման Վինկելմանը, Թեոդոր Ռայխման և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ։ Նա Ռիխարդ Վագների երկրպագու էր։

1876 ​​թվականին, որպես մեկենաս մասնակցել է Բայրյոյտսկի առաջին փառատոնի անցկացմանը։

Թաղված է Վիեննայի Հիտցինգսկի գերեզմանատանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ և 19-րդ դարերում Ֆրանսիայում, Անգլիայում և Գերմանիայում ուրվագծային դիմանկարները տարածված և նորաձև էին։ Ուրվագծերի պատրաստելու սովորական ձևը սև թղթից դրանք մկրատով կտրելն էր։

Օտտո Բյոլերը ստեղծել է ոչ միայն գերմանացի և ավստրիացի, այլև` մշակույթի և արվեստի այլ համաշարհային ճանաչման այլ գործիչների ուրվագծային դիմանկարների և ծաղրանկարների մի ամբողջ պատկերասրահ[3]։ Նրա ստեղծագործությունների օբյեկտներ են եղել Յոհան Սեբաստիան Բախը, Հանս ֆոն Բյուլովը, Յոհաննես Բրամսը, Անտոն Բրուքները, Ռիխարդ Վագները, Էդվարդ Գրիգը, Էդուարդ Շտրաուսը և ուրիշներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]