Ամալի Մատերնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամալի Մատերնա
Amalie Materna - Portrait11 - IL.jpg
Ի ծնե անունֆր.՝ Amalie Friedrich-Materna
Ծնվել էհուլիսի 10, 1844(1844-07-10)[1]
Sankt Georgen an der Stiefing, Leibnitz District, Շտիրիա, Ավստրիա
ԵրկիրFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունվարի 18, 1918(1918-01-18)[1] (73 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՎիեննայի պետական օպերա
Commons-logo.svg Amalie Materna Վիքիպահեստում

Ամալի Մատերնա (անգլ.՝ Amalie Materna, ի ծնե` Ամալիա, ավելի ուշ` Ամալի Ֆրիդրիխ-Մատերնա, հուլիսի 10, 1844(1844-07-10)[1], Sankt Georgen an der Stiefing, Leibnitz District, Շտիրիա, Ավստրիա - հունվարի 18, 1918(1918-01-18)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]), օպերայի ավստրիացի սոպրանո։ Երեք տասնամյակ տևած իր կարիերայի ընթացքում նա աչքի է ընկել իր հայտնի հզոր ձայնով։ Նա լավագույնս հիշվում է Ռիչարդ Վագների մի քանի օպերաներում մարմնավորած իր կերպարների համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայում իր պրոֆեսիոնալ դեբյուտը Մատերնան սկսել է 1865 թվականին, Գրացի Թալիա թատրոնում։ Հետո նա ամուսնացել է դերասան Կառլ Ֆրիդրիխի հետ և նրա հետ Վիեննայի մոտ գտնվող արվարձանների թատրոններում և Վիեննայի Կարլի թատրոնում մասնակցել է օպերետների բեմադրությունների։ Վիեննայի պետական օպերայում իր իր դեբյուտն է նշել 1869 թվականին` L'Africaine օպերայում երգելով Սելիկայի դերը։ Լայնորեն ընդունվելով` Մատերնան հաջորդ 25 տարիների ընթացքում պարբերաբար հանդես է եկել Վիեննայում։ Նրա նշանակալի դերերից են 1874 թվականին Աիդա օպերայի առաջին բեմադրության մեջ Ամներիսի դերը և Կարլ Գոլդմարկի Die Königin von Saba օպերայում գլխավոր դերը (1875 թվական, մարտի 10)։

Մատերնան ամենալայն ընդունելություն է գտել Վագների օպերաներում իր խաղացած դերերի համար։ Նա կատարել է Բրունհիլդայի դերը Նիբելունգի մատանին օպերայի 1876 թվականին բայրոյթյան բեմադրությունում, Վիեննայում մասնակցել է նաև Վալկիրիայի (1877) և Զիգֆրիդ (1878) օպերաների պրեմիերաներին, ինչպես նաև` Նիբելունգի մատանին օպերայի բեռլինյան առաջնախաղին (1881)։ 1882 թվականին նա Բայրոյթում Քանդրիի դերն է մարմնավորել Պարսիֆալ օպերայում` կրկնելով այս դերն ամեն տարի մինչև 1891 թվականը։

1884 թվականին Մատերնան Հերման Վինկելմաննի ու Էմիլ Սկարիայի հետ ճամփորդել է դեպի ԱՄՆ։ 1885 թվականի հունվարի 5-ին Մետրոպոլիտեն օպերայում իր դեբյուտն է նշել` Տանհոյզեր օպերայում խաղալով Էլիզաբեթի դերը։ Այս թատրոնում նրա խաղացած այլ դերերից են Վալենտինայի դերը Հուգենոտներ օպերայում, Ռաքելի դերը La juive-ում և Բրունհիլդայի դերը Վալկիրայում։ The New York Times-ի հեղինակը գրելով երգչուհու մասին` նրա Բրունհիլդայի դերը բնութագրել է որպես «համաշխարհային հռչակ բերող դեր` նրա խորը զգացմունքներով, արտահայտիչ երանգներով և մոգական արտաքինով...»[3]:

Երգչուհին Վիեննա է վերադարձել 1885 թվականին և հաջորդ ինը տարիների ընթացքում հանդես է եկել մի շարք բեմադրություններում։ Նրա վերջին բեմադրությունը Վիեննայում եղել է 1894 թվականի դեկտեմբերի 31-ին։ Աշխատանքից հեռանալուց հետո նա երգեցողություն է դասավանդել Վիեննայում, որտեղ իր վերջին հանրային ելույթն է ունեցել 1913 թվականին` Քանդրիի դերը երգելով Վագների ծննդյան օրվա հիշատակի միջոցառմանը։

Խաղացած դերերի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Amalie Materna as Kundry 1882 - IL7.jpg
Amalie Materna as Brünhilde 1876 - IL1.jpg
Amalie Materna as Elisabeth in Tannhäuser (Met 1885) IL.jpg
Amalie Materna as Ortrud Wien - IL.jpg
Amalie Materna as Rachel - IL.jpg
Amalie Materna as Queen of Saba - IL2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]