Օսկար Կալլաս
Օսկար Կալլաս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1868[1][2][3] Կիռիկուկյուլա կամ Kaarma parish, Էստոնիա[2] |
Մահացել է | հունվարի 26, 1946[1][2][3] (77 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Մասնագիտություն | լեզվաբան, դիվանագետ, լրագրող, բանահավաք, քաղաքական գործիչ և sportsperson |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Ալմա մատեր | Հելսինկիի համալսարան, Դորպատի կայսերական համալսարան[2] և Kuressaare Gymnasium?[2] |
Տիրապետում է լեզուներին | էստոներեն[1] |
Կուսակցություն | Էստոնիայի ժողովրդական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Այնո Կալլաս |
Oskar Kallas Վիքիպահեստում |
Օսկար Կալլաս (էստ․՝ Oskar Kallas, հոկտեմբերի 25, 1868[1][2][3], Կիռիկուկյուլա և Kaarma parish, Էստոնիա[2] - հունվարի 26, 1946[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), էստոնացի դիվանագետ, ժողովրդական բանագետ և լեզվաբան[4]։
Ֆիննա-էստոնացի գրող Այնո Կալլասի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսկար Կալլասը ծնվել է Սաարեմաա կղզու Կարմա գավառակում ծխական ուսուցիչ Միխայել Կալլասի ընտանիքում։ Դեռևս երիտասարդ հասակում նա սկսել է հետաքրքրվել էստոնական ժողովրդական բանահյուսությամբ և ուգրոֆիննական լեզուներով։ Բանագետ Յակոբ Հուրտին օգնել է կազմել էստոնական ազգային բանաստեղծությունների ժողովածուն[5]։ 1889 թվականին նա առաջին անգամ մեկնել է Ֆինլանդիա, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ 1887 թվականից 1892 թվականներին Կալլասը սովորել է Դերպտի (այժմ՝ Տարտու) համալսարանի դասական բանասիրության բաժնում[5][6]։ Հետո տեղափոխվել է Ֆինլանդիա, որտեղ 1892-1893 թվականներին սովորել է Ալեքսանդրյան կայսերական համալսարանում Ֆինլանդիայի ժողովրդական բանահյուսություն և ուգրո-ֆիննական լեզուների բաժնում։
Դերպտի համալսարանում սովորելու ժամանակ Կալլասը ակտիվ մասնակցել է քաղաքական կյանքին։ Իր ընկերոջ և էստոնացի ապագա քաղաքագետ Յան Տինիսոնի հետ մասնացել է «Էստոնիայի ուսանողների միություն» ազգայնական կազմակերպությանը։
1893 թվականից հետո նա դասավանդել է Նարվայի տարբեր դպրոցներում, իսկ հետո նաև Սանկտ Պետերբուրգում։ Մեծ մասամբ եղել է Կարլ Մայի դպրոցի ուսուցիչ։ Նույն ժամանակաշրջանում Յաան Տինիսոնի հետ հիմնադրել է «Postimees» թերթը, որը դեմ էր Էստոնիայի ռուսականացմանը։ 1901 թվականին Ալեքսանդրի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1901-1903 թվականներին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբան-բանասիրական ֆակուլտետի համեմատական բանասիրության բաժնի պրիվատ-դոցենտ էր։
1903 թվականից Կալլասը «Postimees» թերթում աշխատել է որպես լրագրող, ինչպես նաև Տարտուի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ Կալլասը դարձել է Էստոնիայի աղջիկների առաջին դպրոցի առաջին տնօրենը (այժմ Միյնա Հյարմայի գիմնազիա), որը հիմնադրվել է 1906 թվականին Տարտուում։ 1909 թվականին Կալլասը եղել է Էստոնիայի ազգային թանգարանի հիմնադիրներից մեկը Տարտուում և երկար տարիներ եղել է կամավորական աշխատանքի բաժնի տնօրեն[5]։ Կալլասը հիմնականում հայտնի է Լուձի և Լատգալի շրջանների էստոնական գյուղերի լեզվի և մշակույթի ուսումնասիրություններով։
1918 թվականին Էստոնիայի անկախության ձեռքբերումից հետո Կալլասն անցել է դիվանագիտական ծառայության։ Նա եղել է Էստոնիայի ներկայացուցիչը Ֆինլանդիայում։ Այնուհետև 1922 թվանից մինչև 1934 թվականը Լոնդոնում ծառայել է որպես Էստոնիայի դեսպան։
Կնոջ հետ ապրել է Տալլինում։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո արտագաղթել է Շվեդիա։ Մահացել է 1946 թվականի հունվարի 26-ին Ստոկհոլմում։ Թաղվել է 1946 թվականի փետրվարին Հելսինկիում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրյան համալսարանում սովորելու ժամանակ նա ծանոթացել է Այնո Կրոնի հետ, որն իր գիտական ղեկավարի քույրն էր։ 1900 թվականին նրանք ամուսնացել են Հելսինկիի լյութերական եկեղեցում։ Նրանք ունեցել են հինգ երեխա՝ Վիրվե, Լայնե, Սուլև, Հիլար և Լեմբիտ (մահացել է մանուկ հասակում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ Toivo Miljan, Historical Dictionary of Estonia, Scarecrow Press 2004
- ↑ 5,0 5,1 5,2 Ene Puusemp: "Oskar Kallas aitas maarahva kultuurrahvaks" Tartu Postimees, 31. detsember 2013
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kristin Kuutma: Oskar Kallas: En Envoy of Cultural Heritage, in: Studies in Estonian Folkloristics and Ethnology, S. 121—139, Tartu University Press, Tartu, Estland 2005 ISBN 9949-11-110-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Оскар Михайлович Каллас // kmay.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կալլաս» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1946 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Հելսինկիի համալսարանի շրջանավարտներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Էստոնացի դիվանագետներ
- Էստոնացի լեզվաբաններ
- Էստոնացի բանահավաքներ
- Էստոնացի լրագրողներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Էստոնիայի քաղաքական գործիչներ
- Էստոնացի բարբառագետներ