Jump to content

Օսկար Կալլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Կալլաս
Ծնվել էհոկտեմբերի 25, 1868(1868-10-25)[1][2][3]
Կիռիկուկյուլա կամ Kaarma parish, Էստոնիա[2]
Մահացել էհունվարի 26, 1946(1946-01-26)[1][2][3] (77 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  Շվեդիա
Մասնագիտությունլեզվաբան, դիվանագետ, լրագրող, բանահավաք, քաղաքական գործիչ և sportsperson
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Ալմա մատերՀելսինկիի համալսարան, Դորպատի կայսերական համալսարան[2] և Kuressaare Nooruse Kool?[2]
Տիրապետում է լեզուներինէստոներեն[1], ֆիններեն և շվեդերեն
ԿուսակցությունԷստոնիայի ժողովրդական կուսակցություն
Ամուսին(ներ)Այնո Կալլաս
 Oskar Kallas Վիքիպահեստում

Օսկար Կալլաս (էստ․՝ Oskar Kallas, հոկտեմբերի 25, 1868(1868-10-25)[1][2][3], Կիռիկուկյուլա և Kaarma parish, Էստոնիա[2] - հունվարի 26, 1946(1946-01-26)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), էստոնացի դիվանագետ, ժողովրդական բանագետ և լեզվաբան[4]։

Ֆիննա-էստոնացի գրող Այնո Կալլասի ամուսինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Կալլասը ծնվել է Սաարեմաա կղզու Կարմա գավառակում ծխական ուսուցիչ Միխայել Կալլասի ընտանիքում։ Դեռևս երիտասարդ հասակում նա սկսել է հետաքրքրվել էստոնական ժողովրդական բանահյուսությամբ և ուգրոֆիննական լեզուներով։ Բանագետ Յակոբ Հուրտին օգնել է կազմել էստոնական ազգային բանաստեղծությունների ժողովածուն[5]։ 1889 թվականին նա առաջին անգամ մեկնել է Ֆինլանդիա, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ 1887 թվականից 1892 թվականներին Կալլասը սովորել է Դերպտի (այժմ՝ Տարտու) համալսարանի դասական բանասիրության բաժնում[5][6]։ Հետո տեղափոխվել է Ֆինլանդիա, որտեղ 1892-1893 թվականներին սովորել է Ալեքսանդրյան կայսերական համալսարանում Ֆինլանդիայի ժողովրդական բանահյուսություն և ուգրո-ֆիննական լեզուների բաժնում։

Դերպտի համալսարանում սովորելու ժամանակ Կալլասը ակտիվ մասնակցել է քաղաքական կյանքին։ Իր ընկերոջ և էստոնացի ապագա քաղաքագետ Յան Տինիսոնի հետ մասնացել է «Էստոնիայի ուսանողների միություն» ազգայնական կազմակերպությանը։

1893 թվականից հետո նա դասավանդել է Նարվայի տարբեր դպրոցներում, իսկ հետո նաև Սանկտ Պետերբուրգում։ Մեծ մասամբ եղել է Կարլ Մայի դպրոցի ուսուցիչ։ Նույն ժամանակաշրջանում Յաան Տինիսոնի հետ հիմնադրել է «Postimees» թերթը, որը դեմ էր Էստոնիայի ռուսականացմանը։ 1901 թվականին Ալեքսանդրի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1901-1903 թվականներին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբան-բանասիրական ֆակուլտետի համեմատական բանասիրության բաժնի պրիվատ-դոցենտ էր։

1903 թվականից Կալլասը «Postimees» թերթում աշխատել է որպես լրագրող, ինչպես նաև Տարտուի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ Կալլասը դարձել է Էստոնիայի աղջիկների առաջին դպրոցի առաջին տնօրենը (այժմ Միյնա Հյարմայի գիմնազիա), որը հիմնադրվել է 1906 թվականին Տարտուում։ 1909 թվականին Կալլասը եղել է Էստոնիայի ազգային թանգարանի հիմնադիրներից մեկը Տարտուում և երկար տարիներ եղել է կամավորական աշխատանքի բաժնի տնօրեն[5]։ Կալլասը հիմնականում հայտնի է Լուձի և Լատգալի շրջանների էստոնական գյուղերի լեզվի և մշակույթի ուսումնասիրություններով։

1918 թվականին Էստոնիայի անկախության ձեռքբերումից հետո Կալլասն անցել է դիվանագիտական ծառայության։ Նա եղել է Էստոնիայի ներկայացուցիչը Ֆինլանդիայում։ Այնուհետև 1922 թվանից մինչև 1934 թվականը Լոնդոնում ծառայել է որպես Էստոնիայի դեսպան։

Կնոջ հետ ապրել է Տալլինում։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո արտագաղթել է Շվեդիա։ Մահացել է 1946 թվականի հունվարի 26-ին Ստոկհոլմում։ Թաղվել է 1946 թվականի փետրվարին Հելսինկիում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյան համալսարանում սովորելու ժամանակ նա ծանոթացել է Այնո Կրոնի հետ, որն իր գիտական ղեկավարի քույրն էր։ 1900 թվականին նրանք ամուսնացել են Հելսինկիի լյութերական եկեղեցում։ Նրանք ունեցել են հինգ երեխա՝ Վիրվե, Լայնե, Սուլև, Հիլար և Լեմբիտ (մահացել է մանուկ հասակում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
  4. Toivo Miljan, Historical Dictionary of Estonia, Scarecrow Press 2004
  5. 5,0 5,1 5,2 Ene Puusemp: "Oskar Kallas aitas maarahva kultuurrahvaks" Tartu Postimees, 31. detsember 2013
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kristin Kuutma: Oskar Kallas: En Envoy of Cultural Heritage, in: Studies in Estonian Folkloristics and Ethnology, S. 121—139, Tartu University Press, Tartu, Estland 2005 ISBN 9949-11-110-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կալլաս» հոդվածին։