Jump to content

Օսեանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսեանա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1982(1982-01-23) (42 տարեկան)
ԾննդավայրՎեդել, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություներգչուհի
Կայքoceana-online.de
 Oceana Վիքիպահեստում

Օսեանա Մալման (Oceana Mahlmann, ավելի հայտնի որպես Oceana, հունվարի 23, 1982(1982-01-23), Վեդել, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանա-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ, ունի աֆրո-մարտինիկյան ծագում։

Հայտնի է դարձել 2009 թվականին թողարկված «Cry Cry» երգի շնորհիվ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականին Գերմանիայում։ Նրա հայրը ճամայկյան ծագմամբ դիջեյ և երաժիշտ է, մայրը` հագուստի դիզայներ։

Փոքր տարիքում նա զբաղվել է բալետով, վոկալով, ինչպես նաև հետաքրքրված է եղել սոուլ և ռեգգի երաժշտական ուղություններով։ Օսեանայի երաժշտության վրա ազդեցություն են ունեցել այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ջեյմս Բրաունը և Բոբ Մարլին։

5 տարեկանում նկարահանվել է գերմանացի ռեժիսոր Լարս Բեքերի ֆիլմերից մեկում, իսկ արդեն 15 տարեկանում հաղթել է իր առաջին երաժշտական մրցույթում։

Նրա վրա լուրջ ազդեցություն է ունեցել հայտնի սաքսոֆոնահար և ընտանիքի ընկեր Մեյսիո Փարկերը։ Օսեանան նրա խմբում աշխատել է որպես բեք-վոկալիստ։ Նրա շնորհիվ Օսեանան սկսեց իր երգչուհու կարիերան։

2000 թվականին երգչուհին ձայնագրել է իր առաջին ալբոմը «Magic Lights» անունով։ Սակայն համաշխարհային ճանաչում նա ստացավ «Ultra Records» ձայնագրման ստուդիայի հետ կոնտրակտի ստորագրումից և 2009 թվականին թողարկված «Love Supply» ալբոմից հետո։ Հենց այդ ալբոմի մեջ էլ ընդգրկված է եղել «Cry Cry» երգը։

2010 թվականի Օսեանան մասնակցել է լեհական «Պարեր աստղերի հետ» ծրագրին, որտեղ իր զուգընկեր Պրյամիսլավ Յուշկևիչի հետ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

2012 թվականին նա կատարել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական օրհներգը՝ «Endless Summer» երգը[2]։ 2012 թվականի հուլիսի 1-ին փակման արարողության ժամանակ Օսեանան երգը կատարել է ուղիղ եթերում մոտ մեկ միլիարդ հեռուստատեսի առջև։ «Endless Summer» տեսահոլովակը դիտել է ավելի քան 80 միլիոն մարդ[3]։ Երգը ստացել է բազմաթիվ ոսկե և պլատինե մրցանակներ ողջ Եվրոպայում (Գերմանիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա և Իտալիա)[4]։

  • Հեռուստադիտողի համակրանք մրցանակը խոշոր երաժշտական մրցանակաբաշխությանը Սոպոտում։
  • «Eska Music Awards» մրցանակաբաշխության «Տարվա հիթ» մրցանակը «Cry Cry» երգի համար։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Love Supply (2009)
  • «Es Hat Mich Erwischt» (1998)
  • «48 Stunden» (Oceana & Kim) (2000)
  • «Cry Cry» (2009)
  • «Pussycat on a Leash» (2009)
  • «La La» (2010)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oceana singt offiziellen Song der Fußball-EM
  2. «Martin Garrix, David Guetta, Enrique Iglesias: all the EURO finals' songs». UEFA.com. 10 May 2024.
  3. Oceanaofficial (2012-05-04). Oceana - Endless Summer (Official Video UEFA Euro 2012). Արխիվացված օրիգինալից 2021-12-20-ին. Վերցված է 2012-05-04-ին – via YouTube.
  4. «Oceana: Goldene Schallplatte für EM-Song». 2012-09-07.; «FIMI - Federazione Industria Musicale Italiana - Benvenuto!» (PDF). 2014-01-01. Արխիվացված է օրիգինալից (PDF) January 1, 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսեանա» հոդվածին։