Օսեանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսեանա
Oceana RadioHH.jpg
Ծնվել էհունվարի 23, 1982(1982-01-23) (37 տարեկան)
ԾննդավայրՎեդել, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություներգչուհի
Կայքoceana-online.de
Oceana Վիքիպահեստում

Օսեանա Մալման (Oceana Mahlmann, ավելի հայտնի որպես Oceana, ծնված 1982 թ. հունվարի 23-ին Գերմանիայում), գերմանա-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ, ունի աֆրո-մարտինիկյան ծագում:

Հայտնի է դարձել 2009 թվականին թողարկված "Cry Cry" երգի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թ. Գերմանիայում։ Նրա հայրը ճամայկյան ծագմամբ դիջեյ և երաժիշտ է, մայրը` հագուստի դիզայներ։

Փոքր տարիքում նա զբաղվել է բալետով, վոկալով, ինչպես նաև հետաքրքրված է եղել "սոուլ" և "ռեգգի" երաժշտական ուղություններով։ Օսեանայի երաժշտության վրա ազդեցություն են ունեցել այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ջեյմս Բրաունը և Բոբ Մարլին։

5 տարեկանում նկարահանվել է գերմանացի ռեժիսոր Լարս Բեքերի ֆիլմերից մեկում, իսկ արդեն 15 տարեկանում հաղթել է իր առաջին երաժշտական մրցույթում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վրա լուրջ ազդեցություն է ունեցել հայտնի սաքսոֆոնահար և ընտանիքի ընկեր Մեյսիո Փարկերը։ Օսեանան նրա խմբում աշխատել է որպես բեք-վոկալիստ։ Նրա շնորհիվ Օսեանան սկսեց իր երգչուհու կարիերան։

2000 թվականին երգչուհին ձայնագրել է իր առաջին ալբոմը "Magic Lights" անունով։ Սակայն համաշխարհային ճանաչում նա ստացավ "Ultra Records" ձայնագրման ստուդիայի հետ կոնտրակտի ստորագրումից և 2009 թվականին թողարկված "Love Supply" ալբոմից հետո։ Հենց այդ ալբոմի մեջ էլ ընդգրկված է եղել "Cry Cry" երգը։

2010 թ. Օսեանան մասնակցել է լեհական "Պարեր աստղերի հետ" ծրագրին, որտեղ իր զուգընկեր Պրյամիսլավ Յուշկևիչի հետ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

2012 թվականին նա կատարել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական օրհներգը՝ "Endless Summer" երգը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստադիտողի համակրանք մրցանակը խոշոր երաժշտական մրցանակաբաշխությանը Սոպոտայում։
  • "Eska Music Awards" մրցանակաբաշխության "Տարվա հիթ" մրցանակը "Cry Cry" երգի համար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Love Supply (2009 թ.)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Es Hat Mich Erwischt" (1998 թ.)
  • "48 Stunden" (Oceana & Kim) (2000 թ.)
  • "Cry Cry" (2009 թ.)
  • "Pussycat on a Leash" (2009 թ.)
  • "La La" (2010 թ.)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]