Օլիմպիա Դուկակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝հունիսի 20, 1931(1931-06-20)[1][2]
Ծննդավայր՝Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մայիսի 1, 2021(2021-05-01)[3] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և մանկավարժ
Պարգևներ՝
IMDb։ID 0001156

Օլիմպիա Դուկակիս (անգլ.՝ Olympia Dukakis; հունիսի 20, 1931(1931-06-20)[1][2], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 1, 2021(2021-05-01)[3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր՝ «Լուսնի իշխանությունը» ֆիլմում իր դերի համար։ Էլլիս կղզու պատվավոր մեդալի դափնեկիր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիա Դուկակիսը ծնվել է 1931 թվականի հունիսի 20-ին՝ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում՝ հույն ներգաղթյալներ Ալեքսանդրա և Կոնստանտին Դուկակիսների ընտանիքում[6]։ Նա մի եղբայր է ունեցել՝ Ապոլլոնը։ Նրա զարմիկը՝ Մայքլ Դուկակիսը, նախկինում Մասաչուսեթսի նահանգապետն է եղել, իսկ 1988 թվականին՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու։ Օլիմպիան կրթություն է ստացել Արլինգտոնի միջնակարգ դպրոցում և Բոստոնի համալսարանում։

1960-ական թվականների կեսերից նա սկսել է նկարահանվել։ Օլիմպիան երկրորդական դերեր է կատարել «Lilith», «John and Mary», «Sisters» և մի շարք այլ ֆիլմերում։ 1987 թվականին նրան հանրաճանաչություն է բերել «Լուսնի իշխանությունը» ֆիլմի թողարկումը, որտեղ նա խաղացել է Ռոուզ Կաստորինիի դերը։ Այդ դերի համար նա «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է երկու մրցանակի՝ «Օսկար» և «Ոսկե գլոբուս»։ Օլիմպիան Ռոզիի դերը կատարել է «Look Who's Talking» (1989) ֆիլմի երեք մասերում։ Նա խաղացել է նաև «Steel Magnolias» (1989), «In the Spirit» (1990), «Digger» (1993) և շատ այլ ֆիլմերում։

1998 թվականին Օլիմպիա Դուկակիսը «A Life for a Life» հեռուստաֆիլմում կատարել է Շառլոտա Կիշկոյի դերը։ Այդ ֆիլմը նվիրված է եղել Ստեֆան Կիշկոյի իրական պատմությանը, որը երեխայի սպանության անարդար մեղադրանքով ավելի քան 16 տարի անցկացրել է բանտում (Լեսլի Մոլսիդ)։

Օլիմպիան մասնակցել է նաև թատերական բեմադրությունների։ Նա խաղացել է բրոդվեյական «Who's Who in Hell», «Social Security» և «Rose» պիեսներում, արժանացել «Obie» և «Դրամա Դեսկ» մրցանակներին։ Բացի այդ, Օլիմպիան շատ է նկարահանվել հեռուստատեսությունում։ Առավել հայտնի է «Joan of Arc» հեռուստատեսային ֆիլմում խաղացած Բաբեթի մոր դերով (1999)։

2003 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրությունը՝ «Ask Me Again Tomorrow: A Life in Progress»։

1962 թվականին Օլիմպիան ամուսնացել է դերասան Լուիս Զորիչի հետ, որին պարգևել է երեք զավակ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչ Օլիմպիայի մահը՝ 2018 թվականի հունվարի 30-ը։

Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 — «Լուսնի իշխանություն (ֆիլմ)» — Ռոուզ Կաստորինի
  • 1988 — «Working Girl» — տնօրեն
  • 1989 — «Look Who's Talking» — Ռոզի
  • 1989 — «Dad»Բեթ
  • 1989 — «Steel Magnolias»Կլարի
  • 1990 — «In the Spirit»Սյու
  • 1990 — «Look Who's Talking Too 2» — Ռոզի
  • 1992 — «Over the Hill»Ալմա Հարրիս
  • 1993 — «The Cemetery Club»Դորիս Սիլվերման
  • 1993 — «Look Who's Talking Too 3» — Ռոզի
  • 1993 — «Digger»Բի
  • 1994 — «Naked Gun 33⅓: The Final Insult»Կամեո (տիտրերում նշված չէ)
  • 1994 — «I Love Trouble»Ջինի
  • 1995 — «Mr. Holland's Opus»Հելեն Ջեյքոբս
  • 1995 — «Հզոր Աֆրոդիտե» («Mighty Aphrodite»)— Իոկաստա
  • 1995 — «Jeffrey»տիկին Մարկանժելո
  • 1996 — «Mother»տիկին Ջեյ
  • 1997 — «Picture Perfect»Ռիտա Մոսլ
  • 1998 — «Mafia!»Սոֆիա
  • 1999 — «Joan of Arc»Բաբեթի մայրը (TV)
  • 2004 — «Գրադարանավար։ Ճակատագրի նիզակի որոնումներով» («The Librarian: Quest for the Spear») — Մարգի Կարսեն
  • 2006 — «Away from Her»Մերի
  • 2007 — «Կանանց երկրում» («In the Land of Women»)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական — «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Լուսնի իշխանություն» ֆիլմ)
  • 1988 թվական — «Օսկար» մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Լուսնի իշխանություն» ֆիլմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Olympia Dukakis, theater veteran and Oscar-winning ‘Moonstruck’ actress, dies at 89LA: 2021. — ISSN 0458-3035; 2165-1736
  4. 4,0 4,1 4,2 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. «Greek-Americans Honored at Ellis Island Awards Gala». Hellenic Communication Service.
  6. Olympia Dukakis biography. Film Reference.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիա Դուկակիս» հոդվածին։