Լեսլի Մոլսիդի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեսլի Մոլսիդ

Լեսլի Մելսիդի սպանություն, 11-ամյա բրիտանուհի Լեսլի Մոլսիդի (անգլ.՝ Lesley Susan Molseed) սպանությունը, որը տեղի է ունեցել 1975 թվականի հոկտեմբերի 5-ին Ռոչդեյլում (Մեծ Մանչեսթեր), և որին հաջորդած իրադարձությունները հանգեցրին բրիտանական արդարադատության պատմության մեջ ամենահայտնի դատական սխալներից մեկին։ Այդ սխալի հետևանքով Ստեֆան Կիշկոն (Stefan Kiszko, 1952-1993)՝ ուկրաինացի և սլովենացի ներգաղթյալների ընտանիքում ծնված հարկային ծառայողը, դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ սեռական հողի վրա կատարած սպանության համար, որը, սակայն, ինքը չէր իրականացրել, և բանտում անցկացրեց գրեթե 17 տարի։ 2007 թվականի նոյեմբերի 12-ին այդ սպանության համար մեղավոր ճանաչվեց Ռոնալդ Կաստրին (Ronald Castree)[1]։

Հանցագործություն և հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանության օրը Լեսլի Մոլսիդը գնացել է տեղական խանութ՝ հաց գնելու։ Նա չի վերադարձել, և անմիջապես սկսվել են նրա որոնումները քաղաքում ու մոտակա M62 փողոցում։ 3 օր անց նրա մարմինը գտնվել է մոտակայքում գտնվող ամայի վայրում։ Նրա մարմնի վրա կար 12 ծակած վերք։ Հագուստը վնասված չէր։

1975 թվականի նոյեմբերի 12-ին ոստիկանությունը ձերբակալեց Ստեֆան Կիշկոյին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Man guilty of 1975 child murder»։ BBC News։ նոյեմբերի 12, 2007։ Վերցված է մայիսի 13, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]