Օգոստոսի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամբարան
Օգոստոսի դամբարան
Mausoleo di Augusto
Օգոստոսի դամբարանը Մարսի դաշտում
ԵրկիրԻտալիա
ՀիմնադիրՕգոստոս Օկտավիանոս
Հիմնադրման թվական28 թվական մ.թ.ա.
🌐mausoleodiaugusto.it/it/
Քարտեզ
Քարտեզ
Օգոստոսի դամբարանը Վիքիպահեստում
Վերականգնված ընդհանուր տեսքը

Օգոստոսի դամբարան (իտալ.՝ Mausoleo di Augusto), դամբարան Հռոմ քաղաքի Մարսի դաշտ վայրում։ Դամբարանը կառուցել է Օկտավիանոս Օգոստոսը մեր թվարկությունից առաջ 28 թվականին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայրս Օկտավիանոս Օգոստոսը մեր թվարկությունից առաջ 28 թվականին ձեռնամուխ է լինում կառուցելու իր և հարազատների համար մի գերեզմանատուն։ Նա ընտրեց քաղաքի կենտրոնի Մարսի դաշտ հատվածը։ Շինությունը կրկնում էր էտրուսկների գերեզմանոցների՝ թումուլուսների արտաքին տեսքը։ Այն կառուցվեց տրավերտին քարատեսակից։ Գերեզմանոցի հիմքը գլանաձև շինությունն է կազմում, որի տրամագիծը 87 մետր է։ Դրա տակ ավելի փոքր կառույցներն են՝ թմբուկներ։ Ընդհանուր դամբարանի բարձրությունը հասնում է 44 մետրի։ Վերջին թմբուկի վրա կայսեր արձանն էր տեղադրված։ Դամբարանի շուրջը սյունաշարով պատշգամբաձև շինվածքն էր։ Վերջինս ավարտվում էր մեծ թմբուկով, որի վրա աճում էին մշտադալար ծառեր։

Ներսում պահպանվում էին կայսերական ընտանիքի անդամների աճյունասափորները։ Այստեղ իրենց վերջին հանգիստը գտան Օկտավիանոս Օգոստոսը և նրա կինը՝ Լիվիան։ Ընտանիքի անդամներից քույրը՝ Օկտավիան, զարմիկը՝ մարցելը նույնպես այստեղ են հուղարկավորված։

Մուտքի երկու կողմերին կային կոթողներ, որոնք, ըստ ենթադրությունների, կանգնեցվել էին Օգոստոսի հաղթանակների պատվին։ Նա հաղթել էր Մարկոս Անտոնիասին և Կլեոպատրային։ Բացի կոթողներից այդտեղ կային նաև բրոնզե սալիկներ, որոնք ներկայացնում էին կայսեր կենսագրությունը։ Հիմա դրանցից մեկը զարդարում է Կվիրինալի դիմացի հրապարակը (Piazza del Quirinale), իսկ մյուսը կանգնած է Էսկվիլինոյի հրապարակում (Piazza Esquilino), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի դիմաց[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի կայսրության անկումից հետո դամբարանը նույնպես ենթարկվեց քայքայման։ Մեր թվարկության VIII դարում այն ենթարկվեց նաև կողոպտման։ Միջնադարում դամբարանային կառույցը վերածվեց ամրոցի, որը, հետագայում, ավերվեց։ 1926 թվականին այստեղ կատարվեցին հնագիտական պեղումներ և վերականգնողական աշխատանքներ տարվեցին։

2016 թվականի մարտի 4-ին Հռոմի ոստիկանության կոմիսար Ֆրանչեսկո Պաոլո Տրոնկան դամբարանի վերականգնման համար առանձնացրեց շուրջ վեց միլիոն եվրո գումար[2]։

Հուղարկավորվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դամբարանում, բացի հիմնադիր կայսր Օկտավիանոս Օգոստոսից, իրենց վերջին հանգիստն են գտել նաև նրա ընտանիքի անդամները։ բացի հարազատներց, հետագայում այստեղ են հուղարկավորվել այլ կայսրեր, ու հայտնի գործիչներ։ Ստորև ներկայացվում են Օգոստոսի դամբարանում հուղարկավորված որոշ անձանց անուններ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дж. К. Арган. История итальянского искусства. М., 2000. С. 66
  2. «Mausoleum of Augustus restoration project to begin». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոստոսի դամբարան» հոդվածին։