Քրիստիան Բրեմ
Քրիստիան Բրեմ գերմ.՝ Christian Ludwig Brehm | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1787[1][2] Schönau vor dem Walde, Georgenthal, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հունիսի 23, 1864[1][2] (77 տարեկան) Renthendorf, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Duchy of Saxe-Coburg and Gotha և Saxe-Gotha-Altenburg |
Մասնագիտություն | թռչնաբան, պաստոր և zoological collector |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Ենայի համալսարան և Ernestinum Gotha? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Երեխա(ներ) | Ալֆրեդ Բրեմ |
Christian Ludwig Brehm Վիքիպահեստում |
Քրիստիան Լյուդվիգ Բրեմ (գերմ.՝ Christian Ludwig Brehm, հունվարի 24, 1787[1][2], Schönau vor dem Walde, Georgenthal, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 23, 1864[1][2], Renthendorf, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Գերմանիա[3]), 19-րդ դարի գերմանացի պաստոր և թռչնաբան (օռնիտոլոգ)։ Անվանի կենսաբան Ալֆրեդ Բրեմի հայրն է[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1787 թվականի հունվարի 24-ին Գոթայի մերձակա Շյոնաու բնակավայրում; Ուսանել է Ենայի համալսարանում։ 1813 թվականին որպես քահանա ծառայության է անցել Ռենթենդորֆում, որտեղ մնացել է մինչև իր կյանքի ավարտը[6]։ Պաստորի իր պարտքը կատարելու հետ մեկտեղ զբաղվել է գիտական աշխատանքով։ Գրել է Beiträge zur Vogelkunde աշխատությունը (1820–22), որտեղ գիտականորեն և մանրակրկիտ կերպով նկարագրել է Գերմանիայում տարածված 104 թռչնատեսակ[7]։ 1831 թվականին լույս է ընծայել Handbuch der Naturgeschichte aller Vögel Deutschlands ձեռնարկը՝ արդեն ավելի քան 900 թռչնատեսակների նկարագրությամբ[6]։
Բրեմն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 15.000 թռչնանմուշներից բաղկացած մի հավաքածու (դրանց մի մասը տրամադրել էր իր տղան՝ Ալֆրեդ Բրեմը, ով թռչնանմուշներ էր բերել Սուդանից, Եգիպտոսից, եվրոպական տարբեր երկրներից)[7]։ 1835 թվականի մարտ ամսին Քրիստիան Բրեմը Բեռլինի կենդանաբանական թանգարանին առաջարկել է ձեռք բերել իր հարուստ հավաքածուն, քանզի վախենում էր, որ իր տունը փոթորկի պատճառով կքանդվի, բայց թանգարանը չափազանց ցածր գին է առաջարկել, և գործարքը չի կայացել[8]։ Բրեմի մահից տարիներ անց Օտտո Քլայնշմիդը նրա տան ձեղնահարկում հայտնաբերել է հավաքածուն և համոզել լորդ Ռոտշիլդին, որ գնի այն։ 9000 խրտվիլակից բաղկացած հավաքածուն 1932 թվականին հասցվել է Թրինգ քաղաքի բնության պատմության թանգարան, հետագայում տեղափոխվել է Գերմանիա և տեղավորվել Բոննի Koenig թանգարանում[9]։
Քրիստիան Բրեմը «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ էր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beiträge zur Vogelkunde 3 Bde, ab Bd. 3 in collaboration with W. Schilling. Neustadt an der Orla, 1820–1822.
- Lehrbuch der Naturgeschichte aller europäischen Vögel, 2 հատոր, Ենա 1823-1824
- Ornis oder das Neueste und Wichtigste der Vogelkunde. Ենա 1824–1827, թռչնագիտական առաջին ամսագիր
- Handbuch der Naturgeschichte aller Vögel Deutschlands. Իլմենաու, 1831.
- Handbuch für den Liebhaber der Stuben-, Haus- und aller der Zähmung werthen Vögel. Իլմենաու, 1832.
- Der Vogelfang. Լայպցիգ, 1836.
- Der vollständige Vogelfang.Վայմար, 1855.
- Die Kunst, Vögel als Bälge zu bereiten. Վայմար, 1842.
- Die Wartung, Pflege und Fortpflanzung der Canarienvögel. Weimar 1855, 2. ed. Weimar 1865, 3. ed. Weimar 1872, 4. ed. Weimar 1883, 5. ed.. Վայմար, 1893.
- Die Naturgeschichte und Zucht der Tauben. Վայմար, 1857.
- (with E. Baldamus, John Wilhelm von Müller & J. F. Naumann) Verzeichnis der Vögel Europa's. als Tausch-Catalog eingerichtet. Շտուտգարտ, 1852
- Monographie der Papageien oder vollständige Naturgeschichte aller bis jetzt bekannten Papageien mit getreuen und ausgemalten Abbildungen, im Vereine mit anderen Naturforscher herausgegeben von C.L. Brehm. Ենա և Փարիզ, 1842-1855
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #116469838 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ Troelstra, Anne S. (2017). Bibliography of Natural History Travel Narratives (անգլերեն). BRILL. էջ 79. ISBN 978-90-04-34378-8.
- ↑ 6,0 6,1 The English Cyclopaedia: Division. Biography. 6v. and Suppl (անգլերեն). Bradbury, Evans. 1872. էջ 312.
- ↑ 7,0 7,1 Bargheer, Stefan (2018). Moral Entanglements: Conserving Birds in Britain and Germany (անգլերեն). Chicago: University of Chicago Press. էջ 70. ISBN 978-0-226-54396-3.
- ↑ The Ibis (անգլերեն). British Ornithologists' Union. 1932. էջ 315.
- ↑ Stresemann, Erwin (1975). Ornithology from Aristotle to the Present (անգլերեն). Cambridge: Harvard University Press. էջ 258. ISBN 978-0-674-64485-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Website advertising the Brehm Memorial Center in Renthendorf, a museum in Brehm's home, and that of his family, including his son Alfred Brehm
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բրեմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բրեմ» հոդվածին։ |
|