Jump to content

Քվախվրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քվախվրելի
վրաց.՝ ქვახვრელი
Քվախվրելի գյուղը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՇիդա Քարթլի
ՇրջանԳորիի
ՀամայնքԳորիի մունիցիպալիտետ
ԲԾՄ550 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն2091[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Քվախվրելի (Վրաստան)##
Քվախվրելի (Վրաստան)

Քվախվրելի (վրացերեն՝ ქვახვრელი), գյուղ Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Գորիի շրջանում, Կուր գետի աջ ափին։ Գտնվում է Գորի քաղաքից 8 կմ հեռավորության և ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 2374 բնակիչ, հիմնականում վրացիներ, իսկ 2014 թվականին, գյուղում ապրում էր 2091 մարդ։

Քվախվրելի գյուղը գտնվում է Ուփլիսցիխե քաղաք-ամրոցի դիմաց։ Սկզբնաղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի վերջից։ Երկար ժամանակ եղել է արքունի տիրույթ, իսկ 1467 թվականին Քարթլիի Կոստանդին Բ թագավորը այն Ուփլիսցիխեի և Կարալեթի հետ միասին, իբրև ժառանգական սեփականություն, նվիրել է Զազա Փանակերտցուն։ Մինչև 20-րդ դարի սկզբները, Քվախվրելին կատարելապես հայաբնակ էր` հիմնականում վրացախոս։

Սուրբ Նշան եկեղեցին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժայռափոր եկեղեցին

Գյուղի մերձակայքում գտնվող պաշտամունքային հուշարձաններից արժեքավոր է «Սուրբ Նշան» վիմափոր եկեղեցին, որի նախասրահի արևելյան պատը ծածկված է մեկ և երկշարք ժայռափոր խաչքարերով։ Նրանցից մի քանիսն ունեն 17-րդ դարի սկզբով թվագրվող հայերեն վիմագրեր։ Տեղական ավանդությունը եկեղեցու շինարարությունը վերագրում է Թամար թագուհու ժամանակներին, կառուցումը` գավթում թաղված հայ ճարտարապետի։ «Սուրբ Նշան» եկեղեցին ունի միանավ դահլիճի հորինվածք, արևելքում հատակագծում կիսաշրջանաձև խորանով։ Կառուցողները վիմափոր եկեղեցին կերտել են վերգետնյա շինության ձևերով։ Պատերին, հատակից բավական բարձր, լուսամուտների նմանությամբ բավական մեծ խորշեր են փորված։ Ծածկը իրականացված է թաղի ձևով։ Եկեղեցու արևմտյան մուտքը բացվում է դեպի նեղ, հյուսիսից հարավ ձգվող նախասրահ-միջանցքը, որի հյուսիսային ելքի առջև կառուցված է գավիթ-զանգակատունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии (Картли и Кахети), Е., 1985, с. 71-88
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։