Քվախվրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Քվախվրելի
վրաց.՝ ქვახვრელი
Kvakhvreli village.jpg
Քվախվրելի գյուղը
Կոորդինատներ: 41°57′26″ հս․ լ. 44°12′44″ ավ. ե. / 41.95722° հս․. լ. 44.21222° ավ. ե. / 41.95722; 44.21222
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՇիդա Քարթլի
ՇրջանԳորիի
ԲԾՄ550 մ
Բնակչություն2091[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
##Քվախվրելի (Վրաստան)
Red pog.png

Քվախվրելի ( վրաց.` ქვახვრელი), գյուղ Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Գորիի շրջանում, Կուր գետի աջ ափին: Գտնվում է Գորի քաղաքից 8 կմ հեռավորության և ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 2374 բնակիչ, հիմնականում վրացիներ, իսկ 2014 թվականին, գյուղում ապրում էր 2091 մարդ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվախվրելի գյուղը գտնվում է Ուփլիսցիխե քաղաք-ամրոցի դիմաց: Սկզբնաղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի վերջից: Երկար ժամանակ եղել է արքունի տիրույթ, իսկ 1467 թվականին Քարթլիի Կոստանդին Բ թագավորը այն Ուփլիսցիխեի և Կարալեթի հետ միասին, իբրև ժառանգական սեփականություն, նվիրել է Զազա Փանակերտցուն: Մինչև 20-րդ դարի սկզբները, Քվախվրելին կատարելապես հայաբնակ էր` հիմնականում վրացախոս:

Սուրբ Նշան եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռափոր եկեղեցին

Գյուղի մերձակայքում գտնվող պաշտամունքային հուշարձաններից արժեքավոր է «Սուրբ Նշան» վիմափոր եկեղեցին, որի նախասրահի արևելյան պատը ծածկված է մեկ և երկշարք ժայռափոր խաչքարերով: Նրանցից մի քանիսն ունեն 17-րդ դարի սկզբով թվագրվող հայերեն վիմագրեր: Տեղական ավանդությունը եկեղեցու շինարարությունը վերագրում է Թամար թագուհու ժամանակներին, կառուցումը` գավթում թաղված հայ ճարտարապետի: «Սուրբ Նշան» եկեղեցին ունի միանավ դահլիճի հորինվածք, արևելքում հատակագծում կիսաշրջանաձև խորանով: Կառուցողները վիմափոր եկեղեցին կերտել են վերգետնյա շինության ձևերով: Պատերին, հատակից բավական բարձր, լուսամուտների նմանությամբ բավական մեծ խորշեր են փորված: Ծածկը իրականացված է թաղի ձևով: Եկեղեցու արևմտյան մուտքը բացվում է դեպի նեղ, հյուսիսից հարավ ձգվող նախասրահ-միջանցքը, որի հյուսիսային ելքի առջև կառուցված է գավիթ-զանգակատունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии (Картли и Кахети), Е., 1985, с. 71-88
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png