Քծնանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզոպոսի «Աղվեսը և ագռավը» առակից հատված (Լեոն Ռուսսոյի նկարազարդմամբ)

Քծնանք, ինչ-որ մեկի բարեհաճությանն արժանանալու նպատակով՝ հաճոյակամ, հաճախ նաև կեղծավոր գովաբանում, ստորաքարշություն։

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ քծնանքը հանդես է եկել որպես միապետների հետ շփման հիմնական ձև։ Վերածննդի դարաշրջանում եղել է գրողների սովորական գործողություններից, որոնք դա անում էին իշխող միապետներին շողոքորթելու համար։ Օրինակ՝ Էդմունդ Սփենսերը գովաբանել է Եղիսաբեթ I-ին՝ «Փերիների թագուհին» պոեմում, Ուիլյամ Շեքսպիրը քծնել է Հակոբ Ա-ին՝ «Մակբեթում», կամ օրինակ Նիկոլո Մաքիավելիին գովաբանել է Լորենցո Մեդիչիին՝ «Տիրակալը» տրակտատում։

Հիմնականում քծնելը համարվում է բացասական գործողություն։ Օրինակ «Աստվածաշունչ» գրքում քննադատվում են քծնողները, իսկ Հիսուսը՝ առանց քծնանքի խոսելու դառնում է օրինակ։

Օձը քծնեց ինձ և Ես կերա
Յուրաքանչյուրն էլ գայթակղվում է, շեղվելով և գայթակղվելով սեփական տռփանքով։ Հղիացած տռփանքն էլ ծնում է մեղք

Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մեջ՝ քծնողներին դասում է Դժոխքի 8-րդ շրջանի 2-րդ խանդակում, որտեղ նրանք կպչում են արգասիքներից։ Դա բացատրվում է նրանով, որ նրանց կյանքի օրոք կատարած քծնանքը նման է կղանքի։

Դասական գրականությունում քծնանքը հանդիսանում է կերպարների բնավորության հիմնական գծերից։ Այդպիսի օրինակներից են Գրիմ Գնիլոուսթը՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վիպաշարից, Հոներիլիան և Ռեգանան՝ «Լիր արքայից», կամ Յագոն՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ստեղծագործությունից։

Փիլիսոփայությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները և փիլիսոփաները ուշադրություն են դարձրել քծնանքին որպես էթիկայի և քաղաքականության ոլորտի խնդիր։ Հին Հունաստանի փիլիսոփա Պլուտարքոսը գրել է էսսե «ինչպես տարբերել քծնողին՝ ընկերոջից»։ «Հիմարության գովաբանությունը» ստեղծագործությունում՝ Էրազմ Ռոտերդամցին դրական է արձագանքել քծնանքին, իր կարծիքով այն. «քաջալերում է ոգով կոտրվածներին, ուրախացնում է տխուրներին, բարձրացնում է տկարներին, արթնացնում է թմրածներին, բուժում է հիվանդներին, մեղմացնում է չարերին, մտերմացնում է սիրահարներին՝ մտերմացնում է, իսկ մտերմացնելուց հետո՝ միավորում է։ Դրդում է պատանիներին ուսման, ուրախացնում է ծերունիներին, գովերքի տեսքով և առանց վիրավորանքի խրախուսում է միապետերին։ Հիմնականում, դրա շնորհիվ յուրաքանչյուրը դառնում է ինքն իրեն ավելի հաճելի և անուշ, դրանում էլ հենց կայանում է ամենամեծ երջանկությունը»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эразм Роттердамский Похвала глупости = Moriae Encomium, sive Stultitiae Laus. — М: Государственное издательство художественной литературы, 1960.
Ընթերցե՛ք «քծնանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քծնանք» հոդվածին։