Փերիների թագուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Փերիների թագուհին
The Fairy-Queen2.gif
Տեսակ օպերա
Ժանր սեմիօպերա
Կոմպոզիտոր Հենրի Պյորսել
Լիբրետտոյի
լեզու
անգլերեն
Սյուժեի աղբյուր Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ»կատակերգություն
Առաջնախաղի տարեթիվ մայիսի 2, 1692
Առաջնախաղի վայր Լոնդոն

«Փերիների թագուհին» (անգլ.՝ The Fairy-Queen), անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի օպերա հինգ գործողությամբ։ Գրված է սեմիօպերա ժանրում, որտեղ խոսակցական երկխոսությունները և մեներգերը համակցվում են գործիքային և պարային դրվագների հետ։

Լիբրետտոյի հեղինակի անունը հայտնի չէ, տեքստը հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգության վրա։ Առաջին անգամ կատարվել է 1692 թ. Լոնդոնի Քվինս թատրոնում (Queen's Theatre, Dorset Garden)։

Պյորսելի մահից հետո ստեղծագործությունը համարվում էր կորած, այն ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբում։

Ներկայումս «Փերիների թագուհին» օպերան համարվում է Պյորսելի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Օպերան արժանացել է մի շարք ձայնագրությունների ևբեմադրությունների։