Քլիֆորդ Ստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլիֆորդ Ստիլ
անգլ.՝ Clyfford Elmer Still
Ծնվել էնոյեմբերի 30, 1904(1904-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրGrandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[4][5]
Մահացել էհունիսի 23, 1980(1980-06-23)[1][6][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[7][8]
Քաղաքացիություն ԱՄՆ[9]
ԿրթությունSpokane University?
Ազդվել էԿազիմիր Մալևիչ
ԵրկերUntitled?, PH-143 (1955-H)? և 1944-N No. 2?
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Կայքclyffordstill.net
 Clyfford Still Վիքիպահեստում

Քլիֆորդ Ստիլ (անգլ.՝ Clyfford Still, նոյեմբերի 30, 1904(1904-11-30)[1][2][3][…], Grandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[4][5] - հունիսի 23, 1980(1980-06-23)[1][6][2][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[7][8]), ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմի նշանակալի ներկայացուցիչներից մեկը[10]։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գրանդինում և մանկություն անց է կացրել Սպոկանում։ 1924 թվականին՝ 20 տարեկան հասակում, նկարիչը ժամանել է Նյու Յորք՝ ծանոթանալու ժամանակակից նկարչության հետ։ Այցելելով Մետրոպոլիտեն թանգարան և դիտելով այնտեղ հավաքված եվրոպական առաջատար վարպետների աշխատանքները՝ Ստիլն այդ աշխատանքները բավականաչափ խորը չի համարել։ Ապագա վարպետին պատկերացել է, որ նկարչությունը արտահայտվելու մեծ հնարավորություններ ունի։ Քանի որ նա արդեն որոշել է իրեն նվիրել արվեստի ուսումնասիրությանը՝ ընդունվել է արվեստի ուսանողական լիգայի դասընթացների, սակայն պարապմունքից 45 րոպե անց հեռացել է՝ գտնելով, որ դա էլ «իրենը չէ»։ Հիասթափված «կոռումպացված» արվեստի մեծ քաղաքից՝ Ստիլը նույն 1924 թվականին թողել է Նյու Յորքը, և անգամ մի քանի շաբաթ չմնալով այդտեղ՝ հեռացել է դեպի Արևմուտք[11]։

1933 թվականին, ավարտելով Սպոկանի համալսարանը, Ստիլը 1941 թվականից դասավանդել է գեղանկարչություն, արվեստի պատմություն և Գեղագիտության Վաշինգտոնում գտնվող Պուլմենի պետական համալսարանում։ Այդ նույն ժամանակաշրջանին են դասվում նաև նրա առաջին աբստրակտ նկարները։ 1943-1945 թվականներին դասավանդել է Ռիչմոնդում և Վիրջինիայում, ապա 1945 թվականին կրկին եկել է Նյու Յորք, որտեղ էլ ծանոթանել է Ջեքսոն Պոլլոքի և Մարկ Ռոտկոյի հետ։ Նույն թվականին կազմակերպվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Պեգի Գուգենհայմ պատկերասրահում, որը վարպետին ճանաչում և հռչակ է բերել։ Միևնույն ժամանակ, Ստիլը փորձել է իրեն հեռու պահել աբստրակցիոնիստ նկարիչների պալատից՝ հրաժարվելով 1950-ական թվականներին կեսերին մասնակցելու Նյու Յորք արվեստի ցուցահանդեսներին։ Այնուամենայնիվ, 1959 թվականին նա մասնակցել է Գերմանիայի Կասել քաղաքում գտնվող ժամանակակից արվեստի «Փաստաթղթեր-2» ցուցահանդեսին։

1961 թվականին նկարիչը տեղափոխվել է Մերիլենդի ծայրամաս, որտեղ էլ մնացել է մինչև իր օրերի վերջը։

1946-1947 թվականներին Քլիֆորդ Ստիլը, հետևելով Բարնետ Նյումանին և Մարկ Ռոթկոյին, դարձել է գունավոր դաշտերի նկարիչ և, չնայած նկարել է «ամեն ինչ՝ բացառությամբ կոմպոզիցիայի», նրա աշխատանքներում հստակ զգացվում է Հյուսիսային Դակոտայի լանդշաֆտների լայնությունը, որտեղ նկարիչը ծնվել և մեծացել է, ինչպես նաև օվկիանոսի արևմտյան ափերը, որտեղ նա ապրել և դասավանդել է 1940-ական թվականներին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wainwright L. S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://vocab.getty.edu/page/ulan/500020155
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 Ֆիլիպսի ժողովածու — 1921.
  8. 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. «The Artist». Clyfford Still Museum. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «Clyfford Still». The Phillips Collection. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. Hochfield, Sylvia (1 January 2009), Revealing the Hidden Clyfford Still, ARTnews, Վերցված է 30 March 2013-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara Hess. «Abstraker Eüpressionismus», Köln 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]