Քլիֆորդ Ստիլ
Քլիֆորդ Ստիլ անգլ.՝ Clyfford Elmer Still | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Grandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հունիսի 23, 1980[1][6][2][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Spokane University? |
Ազդվել է | Կազիմիր Մալևիչ |
Երկեր | Untitled?, PH-143 (1955-H)? և 1944-N No. 2? |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կայք | clyffordstill.net |
![]() |
Քլիֆորդ Ստիլ (անգլ.՝ Clyfford Still, նոյեմբերի 30, 1904[1][2][3][…], Grandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[4][5] - հունիսի 23, 1980[1][6][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5]), ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմի նշանակալի ներկայացուցիչներից մեկը[8]։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Գրանդինում և մանկություն անց է կացրել Սպոկանում։ 1924 թվականին՝ 20 տարեկան հասակում, նկարիչը ժամանել է Նյու Յորք՝ ծանոթանալու ժամանակակից նկարչության հետ։ Այցելելով Մետրոպոլիտեն թանգարան և դիտելով այնտեղ հավաքված եվրոպական առաջատար վարպետների աշխատանքները՝ Ստիլն այդ աշխատանքները բավականաչափ խորը չի համարել։ Ապագա վարպետին պատկերացել է, որ նկարչությունը արտահայտվելու մեծ հնարավորություններ ունի։ Քանի որ նա արդեն որոշել է իրեն նվիրել արվեստի ուսումնասիրությանը՝ ընդունվել է արվեստի ուսանողական լիգայի դասընթացների, սակայն պարապմունքից 45 րոպե անց հեռացել է՝ գտնելով, որ դա էլ «իրենը չէ»։ Հիասթափված «կոռումպացված» արվեստի մեծ քաղաքից՝ Ստիլը նույն 1924 թվականին թողել է Նյու Յորքը, և անգամ մի քանի շաբաթ չմնալով այդտեղ՝ հեռացել է դեպի Արևմուտք[9]։
1933 թվականին, ավարտելով Սպոկանի համալսարանը, Ստիլը 1941 թվականից դասավանդել է գեղանկարչություն, արվեստի պատմություն և Գեղագիտության Վաշինգտոնում գտնվող Պուլմենի պետական համալսարանում։ Այդ նույն ժամանակաշրջանին են դասվում նաև նրա առաջին աբստրակտ նկարները։ 1943-1945 թվականներին դասավանդել է Ռիչմոնդում և Վիրջինիայում, ապա 1945 թվականին կրկին եկել է Նյու Յորք, որտեղ էլ ծանոթանել է Ջեքսոն Պոլլոքի և Մարկ Ռոտկոյի հետ։ Նույն թվականին կազմակերպվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Պեգի Գուգենհայմ պատկերասրահում, որը վարպետին ճանաչում և հռչակ է բերել։ Միևնույն ժամանակ, Ստիլը փորձել է իրեն հեռու պահել աբստրակցիոնիստ նկարիչների պալատից՝ հրաժարվելով 1950-ական թվականներին կեսերին մասնակցելու Նյու Յորք արվեստի ցուցահանդեսներին։ Այնուամենայնիվ, 1959 թվականին նա մասնակցել է Գերմանիայի Կասել քաղաքում գտնվող ժամանակակից արվեստի «Փաստաթղթեր-2» ցուցահանդեսին։
1961 թվականին նկարիչը տեղափոխվել է Մերիլենդի ծայրամաս, որտեղ էլ մնացել է մինչև իր օրերի վերջը։
1946-1947 թվականներին Քլիֆորդ Ստիլը, հետևելով Բարնետ Նյումանին և Մարկ Ռոթկոյին, դարձել է գունավոր դաշտերի նկարիչ և, չնայած նկարել է «ամեն ինչ՝ բացառությամբ կոմպոզիցիայի», նրա աշխատանքներում հստակ զգացվում է Հյուսիսային Դակոտայի լանդշաֆտների լայնությունը, որտեղ նկարիչը ծնվել և մեծացել է, ինչպես նաև օվկիանոսի արևմտյան ափերը, որտեղ նա ապրել և դասավանդել է 1940-ական թվականներին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 http://vocab.getty.edu/page/ulan/500020155
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Fine Art Archive
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «The Artist»։ Clyfford Still Museum։ Վերցված է 21 October 2014
- ↑ «Clyfford Still»։ The Phillips Collection։ Արխիվացված է օրիգինալից 22 January 2010-ին։ Վերցված է 21 October 2014
- ↑ Hochfield, Sylvia (1 January 2009), Revealing the Hidden Clyfford Still, ARTnews, http://www.artnews.com/2009/01/01/revealing-the-hidden-clyfford-still/, վերցված է 30 March 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Barbara Hess. «Abstraker Eüpressionismus», Köln 2005։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 1980 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ժամանակակից արվեստագետներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ