Քերոլայն Լամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլայն Լամբ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1785(1785-11-13)[1][2][3]
ԾննդավայրԴորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհունվարի 26, 1828(1828-01-26)[3] (42 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՀարթֆորշիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և վիպասան
ԱմուսինWilliam Lamb, 2nd Viscount Melbourne?[5]
Ծնողներհայր՝ Frederick Ponsonby, 3rd Earl of Bessborough?[6][5], մայր՝ Հենրիետտա Պոնսոնբի[6][5]
 Lady Caroline Lamb Վիքիպահեստում

Քերոլայն Լամբ (նոյեմբերի 13, 1785(1785-11-13)[1][2][3], Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 26, 1828(1828-01-26)[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլո-իռլանդացի ազնվական և վիպասան, հայտնի է նաև Քերոլայն Պոնսոնբի անվամբ։ Նրան ճանաչում է բերել իր Գլենորվոն գոթական վեպը։ Հայտնի է նաև 1812 թվականին Լորդ Բայրոնի հետ ունեցած հարաբերություններով։ Նա ամուսնացել է Հոն Ուիլյամ Լամբի հետ, ով ավելի ուշ դարձավ վարչապետ և վերցրեց Վիսկոնտ Մելբուրն անունը։

Նա Ֆրեդերիկ Պոնսոնբիի միակ դուստրն էր։

Կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայնի մոր՝ Հենրիետտայի դիմանկարը

Մանուկ հասակից Քերոլայնը շրջապատված է եղել սիրով և առողջությունը վերականգնելու նպատակով շատ էճամպորդել։ Նա պարբերաբար մեկնել է իր մայրիկի հետ Իտալիա, որտեղ բուժում է ստացել[7]։ Երիտասարդ տարիներին նա մտերմություն էր անում օրիորդ Հարիեթ Գրանվիլի հետ, ով նրանից մեծ էր երեք ամսով։ Քերոլայնի վարքագիծը գնալով անկառավարելի էր դառնում, ինչի հետևանքով նրան անընդհատ հանգստացնողներ էին տալիս և գտնվում էր խիստ հսկողության տակ։

Օրիորդ Մորգան իր հուշերում գրում է, որ Քերոլայնը միշտ դրսևորել է ավելի շատ պատանու վարքագիծ, քանի որ ցանկացել է լինել տղա և դժկամությամբ է սովարել գրել և կարդալ[8]։ Սա մի տեսակետ էր, որը չնայած գաղտնի էր պահվում նրա ընտանիքի անդամների կողմից, այնուամենայնիվ հաստատվում էր շատ գիտնականների կողմից[9]։ Քերոլայնի կրթությամբ զբաղվում էր օրիորդ Սպենսերը, ով հետագայում նշանակվեց նրան ուղեկցորդ։ Քերոլայնի տնային ուսուցմամբ սկսեց զբաղվել օրիորդ Սելինա Տրիմերը, ով հեղինակ էր երեխաների համար նախատեսված բարոյախրատական պատմվածքների և մեծ հարգանք էր վայելում։ Նա սովորեցնում էր խորացված ուսումնական պլանով, որը չէր սահմանափակվում միայն գրականությամբ։ Հայտնի է օրիորդ Քերոլայնի տպագրված նամակը, որը գրել է 1796 թվականի հոկտեմբերի 31-ին(մինչ նրա տասներկու տարին բոլորելը), որտեղ պարզ երևում է նրա բազմակողմանի իմացությունը։

Քերոլայնը ստացել է բացառապես տնային ուսուցում։ Նա հաճախել է իգական դպրոց, որտեղ ուսանել է բանաստեղծ Ֆրանչեսկ Արաբելլա Ռոուդենի մոտ։ Վաղ դեռահասության տարիքում, նա ոչ միայն բանաստեղծություններ էր գրում, այլ՝ դիմանկարներ էր նկարազարդում։ Սահուն խոսում էր ֆրանսերեն, իտալերեն, հունարեն և լատիներեն, սիրում էր երաժշտություն և դրամա։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայն Լամբ

1805 թվականի հունիսին, տասնիննը տարեկան հասակում, Քերոլայնը մաուսնացավ Հոն Ուիլյամ Լամբի հետ։ Չնայած նրանց հանդիպումը կազմակերպել էր Ուիլյամի մայրը, այնուամենայնիվ նրանք փոխադարձ համակրանք էին զգում։ Զույգն ապրում էր երջանիկ ամուսնական կյանքով։ 1809 թվականին Ուիլյամի եղբայր Ջորջն ամուսնացավ Քերոլայնի զարմուհի՝ Քերոլայն Սենթ Ջուլի հետ։

1807 թվականի Օգոստոսի 11-ին Քերոլայնը և Ուիլյամը որդի ունեցան[10], իսկ 1809 թվականին վաղաժամ ծննդաբերությամբ ծնվեց նրանց աղջիկը, ով մահացավ ժամեր անց[11]։ Դրանից հետո Քերոլայնից երկար ժամանակ պահանջվեց ֆիզիկապես վերականգնվելու համար։ Նրա որդիու մոտ ախտորոշվեց աուտիզմ։

Չնայած ազնվական շատ ընտանիքներ իրենց ընտանիքի մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուղարկում էին համապատասխան հաստատություններ, Լամբ ընտանիքի անդամները ինքնուրույն հոգ տարան իրենց երեխային։ Տղան մահացավ 1836 թվականին՝ Քերոլայնի մահից ութ տարի առաջ։ Իրենց տղայի մահվան սթրեսը և ամուսնու կարիերային փառասիրությունը նրանց հեռացրեց իրարից։ Ամենածանր ժամանակները հասան, երբ Ուիլյամի քույրն ու եղբայրը սկսեցին մեղադրել Քերոլայնին՝ անվանելով նրան «փոքրիկ գազան»։

Լորդ Բայրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայն Լամբ 1810թ․

1812 թվականի օգոստոսից Քերոլայնի և Լորդ Բայրոնի հարաբերությունների մասին սկսեցին լուրեր շրջանառվել։ Լորդը 24 տարեկան էր, իսկ Քերոլայնը՝ 26։ Զույգն առաջին անգամ հանդիպել է Լոնդոնի Հոլանդ տանը։ Նա միանգամից գրավեց բանաստեղծի ուշադրությունը։

Բայրոնը նրան անվանում էր Քերո ("Caro")։ Այդ անուն էլ նա հետագայում վերցրեց, որպես գրական կեղծանուն[12]։ Երբ նրանց հարաբերությունները բացահայտվեցին, Քերոլայնի ամուսինը նրան տեղափոխեց Իռլանդիա, սակայն հեռավորությունը չբաժանեց նրանց։ 1813 թվականին Քերոլայնը վերադարձավ Լոնդոն։ Նրանք հանդիպեցին Հիթքոթերների պարահանդեսին, որտեղ Բայրոնը հրապարակայնորեն վիրավորեց Քերոլայնին, ով ի պատասխան կոտրեց գինու բաժակը՝ փորձելով կտրել իր դաստակը։ Նա լուրջ վնասվածք չստացավ իր ամուսնու մոր արագ միջամտության շնորհիվ։ Դա պատահական միջադեպ էր, քանի որ նա ինքնասպանության միտում չուներ։ Այնուամենայնիվ միջադեպը մեծ արձագանք ունեցավ։ Բայրոնը հասկացավ, որ դա թատերական ներկայացում էր․«Քերոլայնը ներկայացրեց դաշույնով տեսարանը»(տեսարան՝ Մակբեթից

Քերոլայնի և Բայրոնի հարաբերությունները վառ արտահայտվում էին նրանց ստեղծագործություններում։ Նրանք միառժամանակ գրում էին միմյանց մասին, միևնույն ոճով և հաղորդակցվում բանաստեղծությունների միջոցով։ Բայրոնի տուն գաղտնի այցելելուց հետո, Քերոլայնը Բայրոնի գրքի վերջնամասում գրեց «Հիշի՛ր ինձ» ("Remember Me!") բանաստեղծությունը։

Նրա զարմուհի Հարրիեթը, ում հետ հարաբերությունները խզվել էին դեռևս մանկությունից, այցելելով նրան 1816 թվականի դեկտեմբերին զարմացել էր նրա անհասկանալի պահվածքից։ Նա գրեց քրոջը, որ իրենց հանդիպումները կլինեն միայն տարին մի անգամ[13]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրոնը և Ուիլյամի Լամբի մայրը՝ Էլիզաբեթ Լամբը, մտերիմ ընկերներ էին[14]։ Նա ժամանակին մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի իրականություն դարձներ Քերոլայնի և իր որդու ամուսնությունը՝ համարելով այն շահավետ։ Այնուամենայնիվ, երբ նա իմացավ Լորդ Բայրոնի և Քերոլայնի կապի մասին, ամեն գնով ցանկացավ իր որդուն բաժանել կնոջից։ Մոր գործողությունները դավադրություն համարելով՝ Ուիլյամը մնաց կնոջ հետ մինչև նրա մահը[15]։

1825 թվականին, նրանք պաշտոնապես բաժանվեցին։ Քերոլայնը առանձնացավ Բրոքեթ Հոլ նստավայրում։ Նրա մտավոր անհավասարակշռությունն ավելի ու ավելի էր նկատելի դառնում հատկապես վերջին տարիներին, բացի այդ սկսել էր չարաշահել ալկոհոլը և Լադանիումի չափաբաժինը(ափիոն պարունակող հանգստացնող միջոց)։ Նա գտնվում էր բժշկի անմիջական հսկողության տակ, քանի որ ամբողջ մարմինը այտուցված էր։ Ուիլյամ Լամբն այդ ժաման Իռլանդիայի գլխավոր քարտուղարն էր։ Նա իրեն վտանգելով, ամեն ինչ արեց Քերոլայնի կողքին լինելու՝ նրա կյանքի վերջին րոպեներին։

Քերոլայնը մահացավ 1828 թվականի հունվարի 25-ին[7][14]։

Քերոլայնը հուղարկավորվեց Հաթֆիլդի եկեղեցու գերեզմանատանը, նրա ամուսինը հետագայում նույնպես հուղարկավորվեց այնտեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 265. — ISBN 978-1-85743-228-2
  4. LIBRIS — 2008.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 Douglass, Paul (October 2004). Lady Caroline Lamb: A Biography. Palgrave Macmillan, 354 pp. ISBN 1-4039-6605-2.
  8. Owenson, Sydney (Lady Morgan) (1862). Dixon, William Hepworth (ed.). Lady Morgan's memoirs autobiography, diaries and correspondence. Wm. H. Allen & Co. ISBN 0-404-56793-2.
  9. "Lady Caroline Lamb," The Literary Encyclopedia,
  10. «Melbourne, Viscount (I, 1781 - 1853)». www.cracroftspeerage.co.uk. Heraldic Media Ltd. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  11. Paul Douglass (1999). «The madness of writing: Lady Caroline Lamb's Byronic identity». Pacific Coast Philology. Pacific Ancient and Modern Language Association. 34 (1): 53–71. doi:10.2307/1316621. JSTOR 1316621.
  12. Wu, Duncan. "Appropriating Byron: Lady Caroline Lamb’s A New Canto.” Wordsworth Circle. 26.3 (1995): 140–46.
  13. Leveson-Gower, F. (Ed.), Letters of Harriet Countess Granville 1810–1845, London: Longmans, Green, and Co. (1894).
  14. 14,0 14,1 Cecil, David (2001 թ․ հոկտեմբերի 18). The Young Melbourne & Lord M. London, UK: Weidenfeld & Nicolson. էջ 566. ISBN 1-84212-497-8.
  15. Cecil, David, The Young Melbourne & Lord M, p. 178.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Լամբ» հոդվածին։