Քեննեթ Լոներգան
Քեննեթ Լոներգան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ուեսլեական համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և HB Studio |
Երկեր | The Adventures of Rocky and Bullwinkle? |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, դերասան, կինոռեժիսոր, հեղինակ և ռեժիսոր |
Ամուսին | Ջեյ Սմիթ-Քեմերոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Kenneth Lonergan Վիքիպահեստում |
Քեննեթ Լոներգան (անգլ.՝ Kenneth Lonergan, հոկտեմբերի 16, 1962[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2], ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և թատերագիր։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոներգանը ծնվել է Բրոնքսում (Նյու-Յորքում), բժիշկների ընտանիքում։ Նրա մայրը հրեա է, իսկ հայրն ունի իռլանդական ծագում[3][4]։
Նա սովորել է է այժմ գոյություն չունեցող Յոլդենի միջնակարգ դպրոցում (թատերական թեքումով, բավականին առաջադեմ մասնավոր դպրոց Մանհեթենում), որտեղ էլ սկսել է պիեսներ գրել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին պիեսը («The Rennings Children») ընտրվել է մասնակցելու Սոնդխայմ Փառատոնին` աջակցելով երիտասարդ դրամատուրգներին։ Դա կատարվել է 1982 թվականին, երբ Քեննեթը եղել է ուսանող Ուեսլեյան համալսարանում` դրամատուրգիայի և ռեժիսուրայի ֆակուլտետում։ Ավելի ուշ նա նաև սովորում է Նյու Յորքի համալսարանում[5]։
Առաջին թատերական հաջողությունը Լոներգանն ունենում է մեկ գործողությամբ «This Is Our Youth» (1996) պիեսով։ Նրան հաջորդում է «The Waverly Gallery» (1999) պիեսը` հիմնված նրա տատիկի կենսագրության վրա, նաև «Lobby Hero» (2002) պիեսը։ «Աստղային սուրհանդակի» (2009 թվական) գլխավոր դերերը կատարել են Ջեյ Սմիթ-Կամերոնը և Մեթյու Բրոդերիկը։
Կարիերա հեռուստատեսությունում և կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեննեթ Լոներգանի անունն առաջին անգամ էկրաններին է հայտնվում 90-ականների սկզբին, երբ նա հանդես է գալիս որպես Դագ մուլտսերիալի սցենարիստներից մեկը։ 1999 թվականին Հարոլդ Ռեմիսի «Վերլուծիր դա» ֆիլմը, որը նկարահանվել է Լոներգանի սցենարով, մեծ հաջողություն է ունենում թե' հանդիսատեսի, թե' քննադատների մոտ։ Արդեն մեկ տարի անց նա նկարահանում է իր առաջին ֆիլմը որպես ռեժիսոր՝ («կարող ես ապավինել ինձ»), ինչն անմիջապես նրան բերում է «օսկարյան» անվանակարգը լավագույն սցենարի համար։ 2003 թվականին դրան հետևում է երկրորդը՝ «Նյու Յորքի ավազակախմբեր» պատմական քրեական դրամայի վրա կատարված աշխատանքի համար։ 2005 թվականին նա զբաղվում է իր հաջորդ նախագծի՝ «Մարգարետ» դրամայի բեմադրությամբ (Աննա Փեքվինի հետ գլխավոր դերում), սակայն պրոդյուսերների և մոնտաժողների միջև համաձայնության գալու անհնարինության պատճառով ֆիլմը վարձույթում է հայտնվում է միայն 2011 թվականին։
2016 թվականին համաշխարհային էկրան է բարձրանում «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը, որը բազմաթիվ պարգևներ և անվանակարգեր է բերում ինչպես իրեն՝ Լոներգանին, այնպես էլ նրա մյուս ստեղծողներին, մասնավորապես Քեյսի Աֆլեքին, որը Օսկար Է ստացել տղամարդու լավագույն դերի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Լոներգանն ամուսնանում է դերասանուհի Ջեյ Սմիթ-Կամերոնի հետ։ Նրանք ունենում են դուստր (Նելլի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1035036452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Brody, Richard (2012 թ․ մարտի 15). «Kenneth Lonergan». The New Yorker.
- ↑ «The Cinematic Traumas of Kenneth Lonergan». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Historical Dictionary of Contemporary American Theater, 1930-2010 - James Fisher - Google Books. — Books.google.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեննեթ Լոներգան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ