Քենիել Ուիլյամ Բրաուն
Քենիել Բրաուն | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 3, 1979 |
Ծննդավայր | Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | փետրվարի 28, 2020 |
Մահվան վայր | Դեթրոյդ, Միչիգան, ԱՄՆ |
Սպանություն |
Քենիել Ուիլյամ Բրաուն (անգլ.՝ Kenyel William Brown, հուլիսի 3, 1979, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 28, 2020, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]), ամերիկացի հանցագործ, 2019 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2020 թվականի փետրվարի 22-ը Միչիգան նահանգի Ուեյն շրջանի 3 քաղաքների տարածքում սերիական սպանությունների կատարման հիմնական կասկածյալը։ Նույն թվականի փետրվարի 24-ին Քենիել Բրաունի գտնվելու վայրը հայտնաբերվել է ոստիկանության կողմից։ Ձերբակալման փորձի ժամանակ Բրաունն ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր գլխին։ Նա ողջ է մնացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բարդությունների պատճառով մահացել է 4 օր անց՝ գիտակցության չգալով։ Չնայած այն բանին, որ նրա մահվան կապակցությամբ նրան սպանությունների մեղադրանքներ երբեք չեն ներկայացվել, ԶԼՄ-ները Բրաունին անվանել են «Metro Detroit serial killer», քանի որ սպանությունները կատարվել են Դեթրոյթի տարածաշրջանային ագլոմերացիայի տարածքում (անգլ.՝ «Metro Detroit»)[3][4]։ Սպանությունների շարքը Դեթրոյթում և Միչիգանի նահանգում հասարակական արձագանք է առաջացրել, այն բանից հետո, երբ պարզվել է, որ Բրաունը, վտանգավոր ռեցիդիվիստ լինելով, հավաքագրվել է իրավապահ մարմինների կողմից և աշխատել է՝ որպես ոստիկանության իրազեկիչ ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի դաշնային գործակալությունում, որի շնորհիվ 2017-2019 թվականներին մի քանի իրավախախտումներ է կատարել, բայց ամեն անգամ խուսափել է քրեական պատասխանատվությունից, թեև վտանգ է հանդիսացել հանրության համար[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիել Ուիլյամ Բրաունը ծնվել է 1979 թվականի հուլիսի 3-ին Միչիգան նահանգի տարածքում։ Ունեցել է մի քանի եղբայր և քույր։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ռիվեր Ռուժ քաղաքում։ Հաճախել է տեղական River Rouge High School դպրոցը։ Դպրոցական տարիներին Բրաունը հաջողությամբ զբաղվել է բասկետբոլով։ Օժտված է եղել խաղային մտածողությամբ և ֆիզիկական ունակություններով։ Չնայած նրան, որ Քենիելն ունեցել է մեծ պոտենցիալ, դեռահաս տարիներին նա սկսել է օգտագործել թմրանյութեր, ինչի արդյունքում շուտով ձեռք է բերել թմրամոլություն, որը մեծապես ազդել է իր անձի ձևավորման վրա։
Ունենալով նյութական դժվարություններ՝ նա վաղ է սկսել վարել քրեական ապրելակերպ[7]։ 1997 թվականից մինչև 2019 թվականը Բրաունը մի քանի անգամ ենթարկվել է կալանքի և քրեական պատասխանատվության[8]։
Քրեական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի օգոստոսին Քենիել Բրաունը ձերբակալվել է զենքի գործադրմամբ հարձակման մեղադրանքով։ Նա դատապարտվել է Ուեյն շրջանի շրջանային բանտում 1 տարվա ազատազրկման։ Ազատվել է 1998 թվականին։ 1999 թվականի մարտին Բրաունը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու համար։ Ավելի ուշ նրան ներկայացվել է ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու մեղադրանք։ Քենիելն իրեն մեղավոր է ճանաչել և պայմանականորեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն արդեն 1999 թվականի հոկտեմբերին կրկին ձերբակալվել է ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու փորձի համար։ Ձերբակալությունից հետո նա սկսել է համագործակցել հետաքննության հետ՝ կնքելով մեղքը ճանաչելու մասին համաձայնագիր։ Նա խոստովանել է իր մեղքը մյուս կալանավորվածների դեմ ցուցմունք տալու դիմաց, ինչի շնորհիվ նրա դեմ մեղադրանքները հանվել են և ազատ են արձակել։ 2000 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվել է թմրամիջոցներ պահելու և դրանք իրացնելու փորձի համար, սակայն կրկին համաձայնագիր է կնքել մեղքը ճանաչելու մասին և Ուեյն շրջանում իրեն հայտնի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց հետո կրկին հայտնվել է ազատության մեջ։ 2001 թվականի փետրվարին Քենիել Բրաունը դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել։ Հանցագործը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է։ Նրան առաջադրվել մեղադրանք՝ երկրորդ աստիճանի սպանության, ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու, մտածված առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց վարորդական իրավունքների վարելու և ապօրինի զենք կրելու համար։ Նա դատապարտվել է և որպես պատիժ ստացել 10 տարվա ազատազրկում։ 2010 թվականին Բրաունը ստացել է պայմանական վաղաժամկետ ազատում, այնուհետև ազատ է արձակվել։
2014 թվականի հունիսին Բրաունը կրկին ձերբակալվել է Դեթրոյթի տարածքում ապօրինի զենք կրելու համար։ Ձերբակալության ժամանակ Քենիելը ներկայացել է իր մահացած եղբոր անունով և հայտարարել, որ տառապում է հոգեկան խանգարմամբ։ 2015 թվականի մարտին Բրաունը հավաքագրվել է Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի դաշնային գործակալության գործակալների կողմից և հինգ տարի շարունակ աշխատել է որպես իրազեկիչ։ «Armed Career Criminal Act» օրենքի դրույթների հիման վրա նրան սպառնացել է ցմահ ազատազրկում, սակայն 2015 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանն այդ օրենքի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական, ինչի շնորհիվ Բրաունն իրեն ճանաչել է մեղավոր՝ հանցագորխություններ կատարելու մեջ և ստացել է 21 ամիս ազատազրկում ՝ երկու տարվա փորձաշրջան սահմանելով։ 2017 թվականի փետրվարին՝ 14 ամիս բանտարկության մեջ մնալուց հետո, ազատ է արձակվել, բայց շուտով պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու պատճառով նույն թվականի մայիսին ձերբակալվել և վերադարձել է բանտ։ Նույն թվականի հուլիսին, դաշնային գործակալությունից հովանավորների միջամտության շնորհիվ, ազատության մեջ է հայտնվել։ Հետագա տարիների ընթացքում Քենիել Բրաունը բազմիցս խախտել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները, բայց ամեն անգամ խուսափել է քրեական պատասխանատվությունից՝ ՀԴԲ-ի իրազեկչի իր կարգավիճակի հետ կապված։ 2018 թվականի հուլիսին նա ձերբակալվել է Լինքոլն Պարկ քաղաքում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով։ Նույն տարվա սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նա և հինգ անգամ ենթարկվել է կալանքի, որոնցից յուրաքանչյուրում նա ստիպված է եղել թմրանյութերի թեստ հանձնել, որոնք բոլորը տվել են դրական արդյունք։ 2019 թվականի հունվարին նա հերթական անգամ ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ, որից հետո դատարանը նրան նշանակել է բժիշկ-թմրաբանի կանոնավոր պարտադիր այցելություն։ Քենիելը բաց է թողել նախատեսված չորս այցելությունները, ինչից հետո՝ 2019 թվականի փետրվարի 22-ին տրվել է նրան կալանավորելու հրամանագիր։ Նա ձերբակալվել է մեկ ամիս անց, նրան մեղադրանք է առաջադրվել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանների խախտման համար։ 2019 թվականի մայիսին նրան նշանակվել է թմրամոլության հարկադիր բուժում, որից հետո նա տեղափոխվել Դեթրոյթի արվարձանում գտնվող նարկոլոգիական Մեդիսոն-Հայթս կլինիկան, որտեղ մնացել է 21 օր և ազատ է արձակվել նույն թվականի հունիսի 12-ին։ Երկու շաբաթ անց նա ձերբակալվել է Հեյզել Պարկ քաղաքում՝ ոչ սթափ վիճակում առանց վարորդական իրավունքի վարելու համար։ Նա դատապարտվել է 2019 թվականի սեպտեմբերի 5-ին և դատապարտվել 72 օրվա ազատազրկման, որից հետո տեղափոխվել է Օքլենդ շրջանի շրջանային բանտ, սակայն նույն թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել՝ դաշնային գործակալության գործատուների միջամտության արդյունքում։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանությունների շարքը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ Բրաունը Ռիվեր Ռուժի տարածքում գնդակահարել է 31-ամյա Լորեն Հանթինգթոնին[9]։ 2020 թվականի հունվարի 30-ին Բրաունն այցելել է 48-ամյա Դորիան Փաթերսոնին և նրա եղբայր Ջերալդին՝ համատեղ ալկոհոլային խմիչքներ խմելու համար։ Այն բանից հետո, երբ Ջերալդ Փաթերսոնը լքել է տունը և մեկնել աշխատանքի, տուն են ներխուժել 52-ամյա Քիմբերլի Գրինը և 44-ամյա Քլիֆթոն Սմիթը, որտեղ ուշ երեկոյան նրանց և Բրաունի միջ վեճ է բռնկվել, ինչի հետևանքով Բրաունը գնդակահարել է Քիմբերլի Գրինին, Դորիան Փաթերսոնին և վիրավորել Քլիֆթոն Սմիթին, որը կարողացել է լքել հանցագործության վայրը և ոստիկանությանը հայտնել կատարվածի մասին, ինչից հետո նրա և Ջերալդ Փաթերսոնի ցուցմունքների հիման վրա Քենել Բրաունի նկատմամբ հետախուզություն է սկսվել[10][11][12]։
Նույն թվականի փետրվարի 18-ին Քենիել Բրաունը Հայլենդ քաղաքի տարածքում կողոպուտի փորձի ժամանակ գնդակահարել է 49-ամյա Գարսիուս Վուդերդին[13]։ 2020 թվականի փետրվարի 20-ին Դեթրոյթի խանութներից մեկի մոտ գնդակահարվել է 41-ամյա Ամիրա Թաքսթոնը, որից սպանությունից հետո հափշտակվել են գումար և նյութական արժեքներ ներկայացնող այլ իրեր։ Թաքսոնը ծանոթ է եղել Բրաունի հետ։ Սպանության օրը Քենիելն այցելել է Ամիր Թաքստոնին և հայտնվել տեսահսկման խցիկների տեսագրության մեջ, ինչպես նաև նրա ավտոմեքենան, որով նա երթևեկում էր, ինչի հիման վրա հետաքննությունը սկսել է կասկածել նրան՝ Թաքստոնի սպանության մեջ[14]։ Երկու օր անց, մեքենան գողանալու փորձի ժամանակ Բրաունը գնդակահարել է 36-ամյա Յուջին Ջենինգսին, որը հետաքննության վարկածով դարձել է նրա վերջին զոհը[15]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի փետրվարի 24-ի ցերեկը Քենիել Բրաունն այցելել է Դեթրոյթի արվարձանում գտնվող Օակ Պարկ գրախանութը։ Խանութի երկու աշխատակիցները ճանաչել են նրան և զանգահարել ոստիկանություն։ Բրաունը չի կարողացել թաքնվել մինչև ոստիկանության ժամանումը, որը շուտով շրջափակել է մի քանի թաղամաս և սկսել է նրա ձերբակալման որոնողական աշխատանքները։ Բրաունը փորձել է մասնավոր տների տարածքով դուրս գալ շրջափակումից, սակայն նկատվել է բնակիչների կողմից, ինչից հետո տներից մեկի բակում շրջապատվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Ձերբակալման ժամանակ նա ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր գլխին։ Նա ողջ է մնացել և չորս օր, սակայն բարդությունների պատճառով մահացել է նույն թվականի փետրվարի 28-ին[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kenyel BrownEcorse, MichiganJul 3, 1979 – Feb 28, 2020».
- ↑ «Crime spree murder suspect Kenyel Brown dies. Feb. 28, 2020».
- ↑ «Metro Detroit serial murder suspect Kenyel Brown in 'critical condition' after shooting himself. February 24, 2020».
- ↑ «Multiple federal, local agencies hunt for Metro Detroit serial murder suspect Kenyel Brown. February 23, 2020».
- ↑ «Prosecutor: No Evidence Court Asked for Informant's Release. Feb. 27, 2020».
- ↑ «Detroit Police Chief James Craig blasts feds over serial killings: 'Own it'. March 3, 2020».
- ↑ «Six had to die to 'get a couple drug dealers?' March 9, 2020».
- ↑ «Police: Suspect in multiple Detroit-area slayings has died. 29 February 2020».
- ↑ «Woman gunned down carrying in groceries, man shot dead within days of each other in River Rouge. Dec 10, 2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Vigil held for two people killed in River Rouge. February 2, 2020».
- ↑ «Six had to die to 'get a couple drug dealers?'. March 8, 2020».
- ↑ «Family gathers for vigil in River Rouge as police hunt for suspected killer. Feb 06, 2020».
- ↑ «Metro Detroit family wants answers after father of 3 killed by criminal on the run, police say. February 22».
- ↑ «River Rouge man already facing murder charges now wanted for the deadly shooting of graphic artist. Feb 22, 2020».
- ↑ «REVEALED: Detroit drug dealer who killed six people after avoiding jail by becoming a DEA informant supplied NO useful information to authorities. 3 March 2020».
- ↑ «"Sounded like pop pop pop," neighbor describes wild scene leading up to Kenyel Brown arrest. February 25, 2020».
- ↑ «'Man was a murderer': Tip from worker at bookstore leads to capture of suspected Metro Detroit serial killer.February 25, 2020».