Քեյթլին Օսմոնդ
Քեյթլին Օսմոնդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Kaetlyn Osmond |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Կանադա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 5, 1995[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Marystown, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա |
165 սանտիմետր | |
Քեյթլին Օսմոնդ (անգլ.՝ Kaetlyn Osmond, դեկտեմբերի 5, 1995[1], Marystown, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն (2018), 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի (2018) անհատական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի աշխարհի փոխչեմպիոնուհի, Skate Canada 2012, Nebelhorn Trophy 2012 և 2015 մրցաշարերի հաղթող, Կանադայի եռակի չեմպիոն (2013, 2014 և 2017)։
2018 թվականի մարտի 3-ի դրությամբ Չմշկավազքի միջազգային միության վարկանիշով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համառոտ կենսագրություն և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթլին Օսմոնդը ծնվել է Մերիսթաունում (Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգ)։ Ունի ավագ քույր՝ Նատաշան[3] և 1 եղբայր՝ Գերին[4]։ Ավելի ուշ տեղափոխվել է Ալբերտա նահանգը, որտեղ ապրում է այժմ[3]։ Հայրենի քաղաքում գեղասահորդուհու պատվին անվանվել է սահադաշտ[5]։
2011-2013 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011/2012 մրցաշրջանում Օսմոնդն առաջին անգամ ելույթ է ունեցել մեծահասակների մակարդակով՝ մասնակցելով Կանադայի առաջնությանը, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում նա հաղթել է Գերմանիայի Nebelhorn Trophy մրցախաղում։ Մեկ ամիս անց Կանադայի գրան պրիիում արժանացել է ոսկե մեդալի՝ ընդհանուր առմամբ հավաքելով 176,45 միավոր, այդպիսով սահմանելով անձնական լավագույն արդյունք։ 2013 թվականի հունվարին Քեյթլինը դարձել է Կանադայի մեծահասակների չեմպիոն։ Ընդ որում այս հաղթանակն առաջին է եղել ոչ Քվեբեկի ներկայացուցիչների մեջ[4]։ Չորս մայրցամաքների առաջնությունում, որը տեղի է ունեցել փետրվարին, Օսմոնդն զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ մեկ ամիս անց աշխարհի առաջնությունում եղել է 8-րդը։
Սահքի տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն գեղասահորդների մեծ մասի՝ ցատկերը կատարում է ժամացույցի սլաքի ուղղությամբ[6]։ Մրցումների ժամանակ կատարում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են եռակի ֆլիպ – կրկնակի թուլուպը, ինչպես նաև եռակի ռիտբերգեր[7] – եռակի թուլուպը և կրկնակի աքսել – եռակի թուլուպը։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Կարճ ծրագիր | Ազատ ծրագիր | Ցուցադրական ելույթ |
---|---|---|---|
2017/2018 | Sous le ciel de Paris
Milord Summertime |
Կարապի լիճ Պյոտր Չայկովսկի Սև կարապ |
I Love It |
2016/2017 | Sous le ciel de Paris
Milord Էդիթ Պիաֆ |
Բոհեմ | I Love It
Hallelujah Թորի Քելլի Wild Horses |
2015/2016 | La Vie en rose | Танго (Danzarin, Oblivion, Tanguera) | I Love It
Wild Horses Նատաշա Բեդինգֆիլդ Lovefool |
2014/2015 | La Vie en rose
Սինդի Լոպեր |
Танго (Danzarin, Oblivion, Tanguera) | |
2013/2014 | Big Spender
Rich Man’s Frug «Փոքրիկ Չարիտի» |
Ֆիլմի սաունթրեք «Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա» Ֆիլիպ Շանի Կլեոպատրա և Կեսար |
Over the Rainbow
Jewel Mamma Knows Best |
2012/2013 | Mambo N°8 Պերես Պրադո Gwendoline |
Կարմեն Ժորժ Բիզե |
Reach
Hotel Nacional |
2011/2012 | Your Good Name Մայքլ Դաննա Գանեշ |
Նախերգանք և Ռոնդո կապրիչիզո ջութակի և նվագախմբի համար, ор. 28 Քամիլ Սեն-Սանս |
Your Good Name Մայքլ Դաննա Գանեշ |
2010/2011 | Մեկ օր կյանքից Ջեֆ Բեք |
Galicia Flamenca Ֆրանսիսկո Տարրեգա, Ժինո դ`Օրի Recuerdos de la Alhambra |
Մրցումների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ[8] | 08/09 | 09/10 | 10/11 | 11/12 | 12/13 | 13/14 | 15/16 | 16/17 | 17/18 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | 13 | 3 | ||||||||
Օլիմպիական խաղեր – թիմային մրցաշար | 2 | 1 | ||||||||
Աշխարհի առաջնություն | 8 | 11 | 2 | |||||||
Աշխարհի թիմային առաջնություն | 2/7 | |||||||||
Չորս մայրցամաքների առաջնություն | 7 | 6 | 4 | |||||||
Կանադայի առաջնություն | 1 N. | 3 J. | 6 J. | 3 | 1 | 1 | 3 | 1 | 2 | |
Գրան պրիի եզրափակիչներ | 4 | 3 | ||||||||
Գրան պրիի փուլեր։ Skate Canada | 1 | WD | 11 | 2 | 1 | |||||
Գրան պրիի փուլեր։ NHK Trophy | 6 | |||||||||
Գրան պրիի փուլեր։ Չինաստանի գավաթ | 2 | |||||||||
Գրան պրիի փուլեր։ Trophée de France | 3 | |||||||||
Nebelhorn | 1 | 1 | ||||||||
Finlandia Trophy | 1 | |||||||||
Autumn Classic | 1 | |||||||||
Աշխարհի պատանեկան առաջնություն | 10 | |||||||||
Գրան պրիի պատանեկան փուլեր։ Չեխիա | 10 | |||||||||
Գրան պրիի պատանեկան փուլեր։ Ճապոնիա | 9 | |||||||||
Մակարդակներ. N. = նորեկ; J. = պատանի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. 2018 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Քեյթլին Օսմոնդը Չմշկավազքի միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ 4,0 4,1 Walker, Elvin (2013 թ․ փետրվարի 3). «Osmond ready to debut at first senior ISU Championships». Golden Skate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ Slater, Paula (2014 թ․ հուլիսի 7). «Osmond seeks redemptive season». Golden Skate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ Febi (2015 թ․ նոյեմբերի 18). «10 Facts About Kaetlyn Osmond». World's Facts (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ skateguard1 (2014 թ․ հուլիսի 28). «Interview With Kaetlyn Osmond» (անգլերեն). blogspot.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Competition Results - Kaetlyn OSMOND» (անգլերեն). ISU Results. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթլին Օսմոնդ» հոդվածին։ |
|