Քեթրին Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Մարշալ
Ծնվել էապրիլի 29, 1880(1880-04-29)
ԾննդավայրHarrow on the Hill, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 22, 1961(1961-03-22) (80 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍենտ Լեոնարդս դպրոց
Մասնագիտությունսուֆրաժիստ, սուֆրաժիստ և հասարակական ակտիվիստ
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
 Catherine Marshall (suffragist) Վիքիպահեստում

Քեթրին Էլիզաբեթ Մարշալ (անգլ.՝ Catherine Elizabeth Marshall, ապրիլի 29, 1880(1880-04-29), Harrow on the Hill, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 22, 1961(1961-03-22)), սուֆրաժիստ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ընդդեմ զորակոչի[1]։ Ժնևում աջակցել է Ազգերի լիգայի գործունեությանը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Մարշալը ծնվել է 1880 թվականի ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերոու օն դը Հիլ բնակավայրում[2]։ Նրա հայրը՝ Ֆրանսիս Մարշալը, Հերոու դպրոցում դասավանդել է մաթեմատիկա, մայրը՝ Քերոլայնը, նույնպես ուսուցիչ է եղել[2]։ Քեթրինը նախ մասնավոր կրթություն է ստացել, ապա երեք տարով սովորել է Շոտլանդիայի Սենտ Լեոնարդս դպրոցում[2]։

Մարշալը տարվել է Լիբերալ կուսակցությամբ, թեև հետագայում հիասթափվել է, քանի որ կուսակցության հավասարության արժեքներում կանայք ներառված չէին։ Նա միացել է Կին սուֆրաժիստների լոնդոնյան միությանը, բայց չի ներգրավվել նրա կազմում։ 1908 թվականին նրա հայրը թոշակի է անցել, և ընտանիքը տեղափոխվել է Լեյք դիսթրիքթ, որտեղ Մարշալը մոր հետ միացել է Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միությանը (NUWSS)՝ ստեղծելով Քեսվիք մասնաճյուղը։ Քեսվիքի շուկայում նա կրպակ է բացել, որտեղ վաճառել է սուֆրաժիստական գրականություն և բարձրացրել է դրա վերաբերյալ իրազեկվածությունը[1]։ 1911 թվականին Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միության կազմում աշխատել է Քեթրին Քորթնիի հետ, որն ընտրվել է միության պատվավոր քարտուղար։ Քեթրինը գլխավորել է մամուլի բաժինը և ներկայացրել խմբին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ։ Երբ Էդիթ Փոլիսերը հիվանդացավ, նա ստանձնեց խորհրդարանական քարտուղարի պաշտոնը՝ ուղղակիորեն ճնշելով հիմնական գործիչներին։ Երբ Փոլիսերը հրաժարական տվեց, Մարշալը զբաղեցրեց նրա տեղը։ Քորթնին և Մարշալն արդյունավետ կերպով ղեկավարեցին Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միությունը։ Մարշալը մոտ էր Լիբերալ կուսակցության բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, որոնք պնդում էին, որ կաջակցեն կանանց ընտրական իրավունքի հարցերին, բայց իրականում քիչ բան էին անում այդ ուղղությամբ։ 1913 թվականին օգոստոսին նա վերադարձավ Քեսվիք և այնտեղ մնաց մինչև հաջորդ փետրվար[3]։

1915 թվականի փետրվարին Հաագայում տեղի ունեցավ Կանանց միջազգային կոնգրեսը։ Քեթրինն աջակցեց համաժողովի կազմակերպչական աշխատանքներին։ Նա համոզված էր, որ խաղաղությունը կարող է հաստատվել` ընդունելով ժողովրդի համաձայնությունը և հրաժարվելով ուժով կառուցված մոդելներից։ 1915 թվականի մարտին նա հրաժարվեց Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միությունում իր պաշտոններից[3]։ Նա իր երկրում ստեղծեց Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի մասնաճյուղը[4]։

Մարշալը բրիտանացի պացեֆիստական No-Conscription Fellowship կազմակերպության կազմակերպիչներից է[5]։ Նա հարաբերություններ սկսեց No-Conscription Fellowship ծրագրի նախագահ Քլիֆորդ Ալենի հետ, որը, որպես խիղճը մերժող (conscientious objector), երեք անգամ ազատազրկման էր դատապարտվել։ 1917 թվականին նա բանտում այնպես հիվանդացավ, որ ազատ արձակվեց, և նա ու Մարշալը միասին տնավորվեցին։ Մարշալը նույնպես հիվանդ էր, բայց գերհոգնածությունից։ Մարշալը հույս ուներ, որ իրենց հարաբերությունները կշարունակվեն, սակայն Ալենը հեռացավ նրանից[4]։

Վերականգնելով ուժերը՝ Մարշալը վերստին սկսեց խաղաղության ապահովմանն ուղղված աշխատանքները։ Նա ընդգրկվեց Ցյուրիխում անցկացվող Կանանց միջազգային կոնգրեսի պատվիրակության կազմում։ Կոնգրեսը ներգրավել էր պատերազմի մեջ գտնվող նախկին շատ երկրների պատվիրակությունների։ Համագումարը կարողացավ վերանայել Ազգերի լիգայի նոր մոդելը[4]։

Ազգերի լիգայի ձևավորումից հետո Մարշալը շատ ժամանակ էր անցկացնում Ժնևում՝ աշխատելով Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի համար։ Սա ազդեցիկ խումբ էր, որի կազմից Ջեյն Ադամսը հետագայում արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1930-ական թվականներին Մարշալը շարունակում էր օգնել մարդկանց, ովքեր Գերմանիայում փախչում էին նացիստներից[1]։

Հետմահու ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Մարշալի փաստաթղթերը գտնվում են Իռլանդիայի ազգայիին գրադարանում[6]։ Նրա անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 John Simkin, «Catherine Marshall», Spartacus
  2. 2,0 2,1 2,2 Jo Vellacott (2004), «Marshall, Catherine Elizabeth (1880–1961)», Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, doi:10.1093/ref:odnb/38527
  3. 3,0 3,1 Elizabeth Crawford (2003 թ․ սեպտեմբերի 2). The Women's Suffrage Movement: A Reference Guide 1866-1928. Routledge. էջեր 383–. ISBN 1-135-43402-6.
  4. 4,0 4,1 4,2 Jo Vellacott, ‘Marshall, Catherine Elizabeth (1880–1961)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 31 Aug 2017
  5. «CONSCIENTIOUS OBJECTION». www.ppu.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Holdings:». sources.nli.ie (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Historic statue of suffragist leader Millicent Fawcett unveiled in Parliament Square». Gov.uk. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  8. Topping, Alexandra (2018 թ․ ապրիլի 24). «First statue of a woman in Parliament Square unveiled». The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth». iNews. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մարշալ» հոդվածին։