Քեթրին Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթրին Մարշալ
Ծնվել էապրիլի 29, 1880(1880-04-29)
ԾննդավայրHarrow on the Hill, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 22, 1961(1961-03-22) (80 տարեկանում)
ԿրթությունՍենտ Լեոնարդս դպրոց
Մասնագիտությունսուֆրաժիստ և սուֆրաժիստ

Քեթրին Էլիզաբեթ Մարշալ (անգլ.՝ Catherine Elizabeth Marshall, ապրիլի 29, 1880(1880-04-29), Harrow on the Hill, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 22, 1961(1961-03-22)), սուֆրաժիստ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ընդդեմ զորակոչի[1]: Ժնևում աջակցել է Ազգերի լիգայի գործունեությանը:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Մարշալը ծնվել է 1880 թվականի ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերոու օն դը Հիլ բնակավայրում[2]: Նրա հայրը՝ Ֆրանսիս Մարշալը, Հերոու դպրոցում դասավանդել է մաթեմատիկա, մայրը՝ Քերոլայնը, նույնպես ուսուցիչ է եղել[2]: Քեթրինը նախ մասնավոր կրթություն է ստացել, ապա երեք տարով սովորել է Շոտլանդիայի Սենտ Լեոնարդս դպրոցում[2]:

Մարշալը տարվել է Լիբերալ կուսակցությամբ, թեև հետագայում հիասթափվել է, քանի որ կուսակցության հավասարության արժեքներում կանայք ներառված չէին: Նա միացել է Կին սուֆրաժիստների լոնդոնյան միությանը, բայց չի ներգրավվել նրա կազմում: 1908 թվականին նրա հայրը թոշակի է անցել, և ընտանիքը տեղափոխվել է Լեյք դիսթրիքթ, որտեղ Մարշալը մոր հետ միացել է Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միությանը (NUWSS)՝ ստեղծելով Քեսվիք մասնաճյուղը: Քեսվիքի շուկայում նա կրպակ է բացել, որտեղ վաճառել է սուֆրաժիստական գրականություն և բարձրացրել է դրա վերաբերյալ իրազեկվածությունը[1]: 1911 թվականին Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միության կազմում աշխատել է Քեթրին Քորթնիի հետ, որն ընտրվել է միության պատվավոր քարտուղար: Քեթրինը գլխավորել է մամուլի բաժինը և ներկայացրել խմբին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ: Երբ Էդիթ Փոլիսերը հիվանդացավ, նա ստանձնեց խորհրդարանական քարտուղարի պաշտոնը՝ ուղղակիորեն ճնշելով հիմնական գործիչներին: Երբ Փոլիսերը հրաժարական տվեց, Մարշալը զբաղեցրեց նրա տեղը: Քորթնին և Մարշալն արդյունավետ կերպով ղեկավարեցին Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միությունը: Մարշալը մոտ էր Լիբերալ կուսակցության բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, որոնք պնդում էին, որ կաջակցեն կանանց ընտրական իրավունքի հարցերին, բայց իրականում քիչ բան էին անում այդ ուղղությամբ: 1913 թվականին օգոստոսին նա վերադարձավ Քեսվիք և այնտեղ մնաց մինչև հաջորդ փետրվար[3]:

1915 թվականի փետրվարին Հաագայում տեղի ունեցավ Կանանց միջազգային կոնգրեսը: Քեթրինն աջակցեց համաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Նա համոզված էր, որ խաղաղությունը կարող է հաստատվել` ընդունելով ժողովրդի համաձայնությունը և հրաժարվելով ուժով կառուցված մոդելներից: 1915 թվականի մարտին նա հրաժարվեց Կին սուֆրաժիստների հասարակության ազգային միությունում իր պաշտոններից[3]: Նա իր երկրում ստեղծեց Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի մասնաճյուղը[4]:

Մարշալը բրիտանացի պացեֆիստական No-Conscription Fellowship կազմակերպության կազմակերպիչներից է[5]: Նա հարաբերություններ սկսեց No-Conscription Fellowship ծրագրի նախագահ Քլիֆորդ Ալենի հետ, որը, որպես խիղճը մերժող (conscientious objector), երեք անգամ ազատազրկման էր դատապարտվել: 1917 թվականին նա բանտում այնպես հիվանդացավ, որ ազատ արձակվեց, և նա ու Մարշալը միասին տնավորվեցին: Մարշալը նույնպես հիվանդ էր, բայց գերհոգնածությունից: Մարշալը հույս ուներ, որ իրենց հարաբերությունները կշարունակվեն, սակայն Ալենը հեռացավ նրանից[4]:

Վերականգնելով ուժերը՝ Մարշալը վերստին սկսեց խաղաղության ապահովմանն ուղղված աշխատանքները: Նա ընդգրկվեց Ցյուրիխում անցկացվող Կանանց միջազգային կոնգրեսի պատվիրակության կազմում: Կոնգրեսը ներգրավել էր պատերազմի մեջ գտնվող նախկին շատ երկրների պատվիրակությունների: Համագումարը կարողացավ վերանայել Ազգերի լիգայի նոր մոդելը[4]:

Ազգերի լիգայի ձևավորումից հետո Մարշալը շատ ժամանակ էր անցկացնում Ժնևում՝ աշխատելով Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի համար: Սա ազդեցիկ խումբ էր, որի կազմից Ջեյն Ադամսը հետագայում արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: 1930-ական թվականներին Մարշալը շարունակում էր օգնել մարդկանց, ովքեր Գերմանիայում փախչում էին նացիստներից[1]:

Հետմահու ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Մարշալի փաստաթղթերը գտնվում են Իռլանդիայի ազգայիին գրադարանում[6]: Նրա անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[7][8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 John Simkin, «Catherine Marshall», Spartacus, http://spartacus-educational.com/WmarshallCAT.htm 
  2. 2,0 2,1 2,2 Jo Vellacott (2004), «Marshall, Catherine Elizabeth (1880–1961)», Oxford Dictionary of National Biography (Oxford University Press), doi:10.1093/ref:odnb/38527, http://www.oxforddnb.com/view/article/38527 
  3. 3,0 3,1 Elizabeth Crawford (2 September 2003)։ The Women's Suffrage Movement: A Reference Guide 1866-1928։ Routledge։ էջեր 383–։ ISBN 1-135-43402-6 
  4. 4,0 4,1 4,2 Jo Vellacott, ‘Marshall, Catherine Elizabeth (1880–1961)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 31 Aug 2017
  5. «CONSCIENTIOUS OBJECTION»։ www.ppu.org.uk։ Վերցված է 2017-08-31 
  6. «Holdings:»։ sources.nli.ie (անգլերեն)։ Վերցված է 2017-08-31 
  7. «Historic statue of suffragist leader Millicent Fawcett unveiled in Parliament Square»։ Gov.uk։ 24 April 2018։ Վերցված է 24 April 2018 
  8. Topping Alexandra (24 April 2018)։ «First statue of a woman in Parliament Square unveiled»։ The Guardian։ Վերցված է 24 April 2018 
  9. «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth»։ iNews։ Վերցված է 2018-04-25