Jump to content

Փոստ (մուլտֆիլմ, 1929)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոստ
ռուս.՝ Почта
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ և մուլտֆիլմ
Ժանրհամր կինո
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի[1]
ՍցենարիստՍամուիլ Մարշակ[2][1]
ՀնչյունավորումԴանիիլ Խարմս[1]
Բեմադրող նկարիչՄիխայիլ Ցեխանովսկի[1]
ԵրաժշտությունՎլադիմիր Դեշևով[1]
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԼենֆիլմ[1]
Տևողություն15 ± 1 րոպե
Թվական1929[1]

«Փոստ» (ռուս.՝ «Почта»), 1929 թվականի մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ԽՍՀՄ-ում և ընկած է խորհրդային մուլտիպլիկացիայի պատմության հնչուն շրջանի սահմանին[3]։

Միխայիլ Ցեխանովսկու առաջին կինոաշխատանքն է, որը հիմնված է Սամուիլ Մարշակի՝ 1927 թվականին հրատարակված բանաստեղծության համար իր ստեղծած նկարազարդումների վրա, որ արվել են գրքում արտացոլում գտած կոնստրուկտիվիզմի գրաֆիկական ոճի դինամիկայով։

Մուլտֆիլմի թողարկումից հետո փոխվել է վերաբերմունքը մուլտիպլիկացիայի նկատմամբ, այն սկսել են համարել արվեստի ինքնուրույն ճյուղ[4]։

«Փոստը» դարձել է խորհրդային առաջին մուլտֆիլմը զանգվածային վարձույթում, առաջին խորհրդային մուլտֆիլմը, որ լայնորեն ցուցադրվել է արտասահմանում, իսկ գունավոր տարբերակը՝ խորհրդային առաջին գունավոր մուլտֆիլմը։ Ֆիլմում առկա նորարարություններից են նաև անսպասելի անկյունագծային ռակուրսները և նկարի ռիթմիկ, ձայնի հետ համաձայնեցված կազմակերպումը[5]։

Ճանապարհորդող Բորիս Պրուտկովին (Մարշալի բանաստեղծության մեջ՝ գրող Բորիս Ժիտկովին) հասցեագրված նամակը նրա հետևից շրջում է աշխարհի տարբեր երկրներում և հասնում հասցեատիրոջը միայն նրա՝ Լենինգրադ վերադառնալուց հետո։

Ֆիլմի տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի նոյեմբերի 25-ին էկրան բարձրացած մուլտֆիլմը նախապես եղել է համր (միջանկյալ տիտրերով) և սև-սպիտակ։

Արդեն 1930 թվականին թողարկվել է ֆիլմի հնչուն տարբերակը՝ Դանիել Խարմսի ասմունքով և կոմպոզիտոր Վլադիմիր Դեշևովի երաժշտությամբ[6], որը դարձել է խորհրդային առաջին հնչուն մուլտֆիլմը։

Գոյություն ունի նաև գունավոր, ձեռքով ներկված (դրական) տարբերակ[5]։

1964 թվականին Միխայիլ Ցեխանովսկին կնոջ՝ Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է ֆիլմի հեղինակային ռեմեյքը լայնէկրան ձևաչափով։

Մուլտֆիլմի ամբողջական համր տարբերակը (1929)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=99583-Pochta.html
  3. С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-04 archive.today, 3d-master.org.
  4. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Михаил Цехановский». — 352 с. — ISBN 5-91105-007-2
  5. 5,0 5,1 Лариса Малюкова Гулливеры до-диснеевской эпохи // Энциклопедия отечественной мультипликации / Сергей Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 16. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  6. Светлана Ким, Александр Дерябин Дыхание воли. Дневники Михаила Цехановского(ռուս.) // Киноведческие записки : журнал. —Москва, 2001. — № 54. — ISSN 0235-8212.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոստ (մուլտֆիլմ, 1929)» հոդվածին։