Փիթեր Վոթքինս
Փիթեր Վոթքինս անգլ.՝ Peter Watkins | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1935[1][2][3] (89 տարեկան) |
Ծննդավայր | Նորբիտոն, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1953)[4] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | pwatkins.mnsi.net |
Փիթեր Վոթքինս (անգլ.՝ Peter Watkins, հոկտեմբերի 29, 1935[1][2][3], Նորբիտոն, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դոկումենտալիստ ռեժիսոր, սցենարիստ, աշխատել է կինոյի և հեռուստատեսության ոլորտում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի աշխատողի որդի է։ Ավարտել է Քեմբրիջի Քրայսթ քոլեջը և Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։ Աշխատել է գովազդում։ 1950-ական թվականների երկրորդ կեսին սկսել է նկարահանել սիրողական ֆիլմեր, որոնք մոտ էին այդ ժամանակվա հակառազմական շարժման, երիտասարդական ապստամբության շարժման գաղափարներին։ Նրան համաշխարհային հաջողություն է բերել «Պատերազմի խաղ» դոկումենտալ դրաման (1965)։ Բացի Մեծ Բրիտանիայից, նա աշխատել և երկար ժամանակ ապրել է Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, ԽՍՀՄ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Լիտվայում և այլ երկրներում։
Նրա որդիներից մեկը` դերասն Ջերարդ Վոթքինսը (ծնվ. 1965), ի թիվս այլ ֆիլմերի նկարահանվել է հոր «Կոմունա» ֆիլմում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոթքինսը նկարահանել է վավերագրական-լրագրողական քննադական հետաքննություններ պատմական կամ ուտոպիկ նյութի հիման վրա` որպես կանոն օգտագործելով ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Վոթքինսի համար առանձին հետաքրքություն են ներկայացնում ժամանակակից մեդիայի ինչպես գործնական, այնպես էլ` տեսական հարցերը. դրանց վավերագրական և խաղարկային հնարավորությունները, իրականության էֆեկտը, ազդեցության մասշտաբները։ Նա իր ֆիլմերում ոչ միայն պատմում է սյուժետային պատմություններ, այլ իր սեփական միջոցներով վարում է կինոյի և հեռուստատեսության վերլուծություն։ Հետևողականորեն պնդում է պետական ԶԼՄ-ներին ի հակակշիռ այլընտրական մեդիայի կոնցեպցիան։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956` The Web / Ցանց
- 1959` The Diary of an Unknown Soldier / Անհայտ զինվորի օրագիրը
- 1961` Forgotten Faces / Մոռացված դեմքեր (1956 թվականի Հունգարական հեղափոխության մասին)
- 1964` Culloden / Կալոդեն (BAFTA մրցանակ, Բրիտանական հեռուստատեսության լավագույն 100 հաղորդումների ցանկում 64-րդ տեղը)
- 1965` The War Game / Ռազմախաղ (Օսկար մրցանակ, 2 BAFTA մրցանակ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ, Բրիտանական հեռուստատեսության լավագույն 100 հաղորդումների ցանկում 27-րդ տեղը)
- 1967` Privilege / Արտոնություն
- 1969` Gladiators (The Peace Game) / Գլադիատորներ (Խաղաղություն խաղալիս)
- 1971` Punishment Park / Պատիժների զբոսայգի
- 1975` The Seventies People / Յոթանասունականների ժողովուրդը
- 1975` The Trap (Fällan) / Ծուղակը
- 1976` Edvard Munch / Էդվարդ Մունք ( BAFTA մրցանակ)
- 1977` Eveningland (Aftenlandet) / Իրիկնաստան (Մոսկվայի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակի առաջադրում)
- 1988` The Journey (Resan) / Ճանապարհորդությունը
- 1994` The Freethinker / Ազատամիտը (Ավգուստ Սթրինբերգի մասին)
- 2000` La Commune (Paris, 1871) / Կոմունան (Փարիզ, 1871), (Լոսանջելեսյան կինոքննադատների միավորման մրցանակ, ֆիլմի նկարահանումների մասին նկարահանվել է կանադացի կինոռեժիսոր Ջեֆ Բոուիի «Համաշխարհային ժամանակը. Փիթեր Վոթքինսի դիմադրությունը» ֆիլմը)
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային ճանաչում ունի։ Վոթքինսի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները անց են կացվել Խիխոնի (2004), Մեխիկոյի (2007) միջազգային փառատոներում, Վիեննայի Ավստրիական կինոյի թանգարանում (2007), Բարսելոնի ժամանակակից արվեստի թանգարանում (2010), Միլանի կինոփառատոնում (2010)։ Նրա «Նշումներ մեդիայի մասին» թարգմանվել է ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1953&fn=peter&sn=watkins
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gomez J.A. Peter Watkins. Boston: Twayne Publishers, 1979
- Welsh J.M. Peter Watkins: a guide to references and resources. Boston: G.K. Hall, 1986
- MacDonald S. The Filmmaker as Global Circumnavigator: Peter Watkins’s The Journey and Media Critique// Documenting the Documentary: Close Readings of Documentary Film and Video/ Barry Keith Grant, Jeannette Sloniowski, eds, Detroit: Wayne State UP, 1998, p. 360—378
- Duarte G.A. La scomparsa dell’orologio universale. Peter Watkins e i mass media audiovisivi. Milano: Mimesis Edizioni, 2009
- L’insurrection médiatique — Médias, histoire et documentaire dans le cinéma de Peter Watkins/ Sous la dir. De Jean-Pierre Bertin-Maghit, Sébastien Denis. Bordeaux : Presses universitaires de Bordeaux, 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|