Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառանձեմ (այլ կիրառումներ)
Փառանձեմ (իսկական ազգանունը՝ Սաղաթելյան, օրիորդականը՝ Սահակյան, դեկտեմբերի 16 , 1864 (1864-12-16 ) [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16 , 1915 (1915-12-16 ) [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն ), հայ դերասանուհի։
Առաջին ելույթներն ունեցել է Պետրոս Ադամյանի խմբում՝ Ախալցխա , Ալեքսանդրապոլ կատարած հյուրախաղերի ժամանակ (1880 թվական)։ 1882 թվականին, Թիֆլիսի Հայոց դերասանական խմբի քայքայվելուց հետո, Փառանձեմը հանդես է եկել Ս․ Սաֆրազյանի խմբում (Գանձակ , Բաքու , Աստրախան ), ապա Գրիգոր Աբրահամյանի հետ՝ Միջին Ասիայում և Պարսկաստանում ։ Խաղացել է նաև Սիրանույշի , Գ․ Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի , Օլգա Մայսուրյանի խմբերում։ 1891 թվականից աշխատել է Թիֆլիսի և Բաքվի մշտական խմբերում, հաջողությամբ խաղալով բնութագրական և կատակերգական դերերում Շուշան, էփեմիա, Սալոմե, Խամփերի (Սունդուկյանի «Պեպո» , «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Սանամ (Շիրվանզադեի «Նամուս»), Շողակաթ, Շուշան (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Խանում (Ցագարելու «Խանում»), Աննա Անդրեևնա (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» ), Կուկուշկինա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Գերտրուդ (Շեքսպիրի «Համլետ» ) և այլն։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։