Փառանձեմ (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառանձեմ (այլ կիրառումներ)
Փառանձեմ
Ծնվել էդեկտեմբերի 16, 1864(1864-12-16)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1915(1915-12-16)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Փառանձեմ (իսկական ազգանունը՝ Սաղաթելյան, օրիորդականը՝ Սահակյան, դեկտեմբերի 16, 1864(1864-12-16)[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1915(1915-12-16)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ելույթներն ունեցել է Պետրոս Ադամյանի խմբում՝ Ախալցխա, Ալեքսանդրապոլ կատարած հյուրախաղերի ժամանակ (1880 թվական)։ 1882 թվականին, Թիֆլիսի Հայոց դերասանական խմբի քայքայվելուց հետո, Փառանձեմը հանդես է եկել Ս․ Սաֆրազյանի խմբում (Գանձակ, Բաքու, Աստրախան), ապա Գրիգոր Աբրահամյանի հետ՝ Միջին Ասիայում և Պարսկաստանում։ Խաղացել է նաև Սիրանույշի, Գ․ Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի խմբերում։ 1891 թվականից աշխատել է Թիֆլիսի և Բաքվի մշտական խմբերում, հաջողությամբ խաղալով բնութագրական և կատակերգական դերերում Շուշան, էփեմիա, Սալոմե, Խամփերի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Սանամ (Շիրվանզադեի «Նամուս»), Շողակաթ, Շուշան (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Խանում (Ցագարելու «Խանում»), Աննա Անդրեևնա (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կուկուշկինա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Գերտրուդ (Շեքսպիրի «Համլետ») և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։